https://arm.sputniknews.ru/20251108/skseq-jur-havaqel-irani-ishkhanutjuny-bnakichnerin-patrastum-e-jramatakararman-dadarneri-95632310.html
Սկսեք ջուր հավաքել. Իրանի իշխանությունը բնակիչներին պատրաստում է ջրամատակարարման դադարների
Սկսեք ջուր հավաքել. Իրանի իշխանությունը բնակիչներին պատրաստում է ջրամատակարարման դադարների
Sputnik Արմենիա
Երկրի 19 ջրամբարներ՝ բոլոր ջրամբարների գրեթե 10%-ը, գտնվում են ամբողջությամբ ցամաքելու եզրին, դրանց ջրի պաշարները չեն գերազանցում 5%-ը: 08.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-08T20:07+0400
2025-11-08T20:07+0400
2025-11-08T20:19+0400
իրանի իսլամական հանրապետություն
ջուր
մասուդ փեզեշքիան
https://cdn.am.sputniknews.ru/img/1302/21/13022170_0:160:3077:1890_1920x0_80_0_0_6cf177a37d585449ddc2dec354aefee7.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Իրանի իշխանությունները կարող են ժամանակավորապես անջատել Թեհրանի ջուրը գիշերային ժամերին՝ սաստկացող ջրային ճգնաժամի ֆոնին: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է երկրի էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադին՝ կոչ անելով բնակիչներին սկսել ջուր կուտակել և ռեզերվուարներ տեղադրել:Իշխանությունների տվյալներով՝ մայրաքաղաքը մատակարարող խոշորագույն ջրամբարներում ջրի մակարդակը կտրուկ նվազել է։ Մասնավորապես, Ամիր Քաբիրի ջրամբարում, որը Թեհրանի համար խմելու ջրի հինգ աղբյուրներից մեկն է, երկու շաբաթից էլ քիչ պաշարներ են մնացել:Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ավելի վաղ զգուշացրել էր, որ եթե մինչև նոյեմբերի վերջ անձրևներ չսկսվեն, Թեհրանը կարող է հայտնվել տարհանման եզրին: Նախագահի խոսքով՝ իրավիճակը բարդանում է նրանով, որ մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգն օգտագործվում է ավելի քան 100 տարի և խիստ մաշված է, իսկ Իսրայելի հունիսյան հարձակումները վնասել են խողովակաշարի մի մասը:Ինչպես հայտնել է Իրանի եղանակի կանխատեսման ազգային կենտրոնի ղեկավար Սադեղ Զիյիյանը, մարտից ի վեր տարածաշրջանում տեղումների քանակը կրճատվել է 95,8 %-ով, և առաջիկա 10 օրերին անձրև չի սպասվում:Ըստ Fars լրատվական գործակալության՝ երկրի 19 ջրամբարները՝ բոլոր ջրամբարների գրեթե 10%-ը, գտնվում են լիակատար ցամաքման եզրին, իսկ դրանց ջրային պաշարները կազմում են 5%-ից պակաս։ Թեհրանն իր ջրի 70%-ը ստանում է ջրամբարներից, իսկ 30%-ը՝ ստորգետնյա աղբյուրներից, սակայն բոլոր հինգ ջրամբարներում ջրի մակարդակը աղետալիորեն ցածր է։Թուրքիան և Մերձավոր Արևելքը մինչև 2030 թվականը կարող են բախվել ջրի խիստ պակասի. բնապահպանՎերջին 30 տարիների ընթացքում Իրանում քաղցրահամ ջրի վերականգնվող պաշարների ծավալը 132 մլրդ խմ-ից նվազել է մինչև 90 մլրդ խմ, ընդ որում` սպառումը շարունակում է աճել: Իշխանությունները խոստովանում են, որ երկրի քաղաքային բնակչության կեսն արդեն բախվում է խմելու ջրի պակասի հետ։Ճգնաժամն առավել սուր է զգացվում Թեհրանում, Յեզդում, Սպահանում, Խորասան Ռեզավիում և Խուզեստանում։ Երաշտի պատճառով չորացել են բազմաթիվ գետեր, այդ թվում՝ Զայանդե Ռուդը և Կարունը, իսկ տասնյակ ջրամբարներ և ճահիճներ ոչնչացման եզրին են:Նախագահ Փեզեշքիանը հայտարարել է, որ խնդիրը համակարգային լուծում է պահանջում բոլոր պրոֆիլային գերատեսչությունների և փորձագետների ներգրավմամբ, քանի որ ճգնաժամն արդեն շոշափում է երկրի հասարակական կյանքի առանցքային ոլորտները:Ինչպես մեղմել Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերի սրվող դեֆիցիտը. նոր օրինագիծ
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1302/21/13022170_172:0:2903:2048_1920x0_80_0_0_65d9ad6b77f5e0d53e06176285c0f18a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ջուր, մասուդ փեզեշքիան
իրանի իսլամական հանրապետություն, ջուր, մասուդ փեզեշքիան
Սկսեք ջուր հավաքել. Իրանի իշխանությունը բնակիչներին պատրաստում է ջրամատակարարման դադարների
20:07 08.11.2025 (Թարմացված է: 20:19 08.11.2025) Երկրի 19 ջրամբարներ՝ բոլոր ջրամբարների գրեթե 10%-ը, գտնվում են ամբողջությամբ ցամաքելու եզրին, դրանց ջրի պաշարները չեն գերազանցում 5%-ը:
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Իրանի իշխանությունները կարող են ժամանակավորապես անջատել Թեհրանի ջուրը գիշերային ժամերին՝ սաստկացող ջրային ճգնաժամի ֆոնին: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է երկրի էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադին՝ կոչ անելով բնակիչներին սկսել ջուր կուտակել և ռեզերվուարներ տեղադրել:
Իշխանությունների տվյալներով՝ մայրաքաղաքը մատակարարող խոշորագույն ջրամբարներում ջրի մակարդակը կտրուկ նվազել է։ Մասնավորապես, Ամիր Քաբիրի ջրամբարում, որը Թեհրանի համար խմելու ջրի հինգ աղբյուրներից մեկն է, երկու շաբաթից էլ քիչ պաշարներ են մնացել:
Իրանի նախագահ
Մասուդ Փեզեշքիանն ավելի վաղ զգուշացրել էր, որ եթե մինչև նոյեմբերի վերջ անձրևներ չսկսվեն, Թեհրանը կարող է հայտնվել տարհանման եզրին: Նախագահի խոսքով՝ իրավիճակը բարդանում է նրանով, որ մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգն օգտագործվում է ավելի քան 100 տարի և խիստ մաշված է, իսկ Իսրայելի հունիսյան հարձակումները վնասել են խողովակաշարի մի մասը:
Ինչպես հայտնել է Իրանի եղանակի կանխատեսման ազգային կենտրոնի ղեկավար Սադեղ Զիյիյանը, մարտից ի վեր տարածաշրջանում տեղումների քանակը կրճատվել է 95,8 %-ով, և առաջիկա 10 օրերին անձրև չի սպասվում:
Ըստ Fars լրատվական գործակալության՝ երկրի 19 ջրամբարները՝ բոլոր ջրամբարների գրեթե 10%-ը, գտնվում են լիակատար ցամաքման եզրին, իսկ դրանց ջրային պաշարները կազմում են 5%-ից պակաս։ Թեհրանն իր ջրի 70%-ը ստանում է ջրամբարներից, իսկ 30%-ը՝ ստորգետնյա աղբյուրներից, սակայն բոլոր հինգ ջրամբարներում ջրի մակարդակը աղետալիորեն ցածր է։
Վերջին 30 տարիների ընթացքում Իրանում քաղցրահամ ջրի վերականգնվող պաշարների ծավալը 132 մլրդ խմ-ից նվազել է մինչև 90 մլրդ խմ, ընդ որում` սպառումը շարունակում է աճել: Իշխանությունները խոստովանում են, որ երկրի քաղաքային բնակչության կեսն արդեն բախվում է խմելու ջրի պակասի հետ։
Ճգնաժամն առավել սուր է զգացվում Թեհրանում, Յեզդում, Սպահանում, Խորասան Ռեզավիում և Խուզեստանում։ Երաշտի պատճառով չորացել են բազմաթիվ գետեր, այդ թվում՝ Զայանդե Ռուդը և Կարունը, իսկ տասնյակ ջրամբարներ և ճահիճներ ոչնչացման եզրին են:
Նախագահ Փեզեշքիանը հայտարարել է, որ խնդիրը համակարգային լուծում է պահանջում բոլոր պրոֆիլային գերատեսչությունների և փորձագետների ներգրավմամբ, քանի որ ճգնաժամն արդեն շոշափում է երկրի հասարակական կյանքի առանցքային ոլորտները: