https://arm.sputniknews.ru/20251107/ete-tehranum-nvojemberin-andzrev-chga-hark-klini-tarhanum-irakanacnel-pezeshqian-95586452.html
Եթե Թեհրանում նոյեմբերին անձրև չգա, հարկ կլինի տարհանում իրականացնել․ Փեզեշքիան
Եթե Թեհրանում նոյեմբերին անձրև չգա, հարկ կլինի տարհանում իրականացնել․ Փեզեշքիան
Sputnik Արմենիա
Հիմնական խնդիրները, որոնց բախվում են Իրանի իշխանությունները, գետերի, ճահիճների և ջրամբարների չորացումն է և ամբարտակների աշխատանքի արդյունավետության նվազումը: 07.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-07T14:23+0400
2025-11-07T14:23+0400
2025-11-07T14:26+0400
իրանի իսլամական հանրապետություն
մասուդ փեզեշքիան
ջուր
թեհրան
տարհանում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0d/90076380_0:0:1600:901_1920x0_80_0_0_537d1e62593f1f612b0664f9a79505c7.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Իրանի մայրաքաղաքում ջրային ճգնաժամը խորանում է անձրևների բացակայության պատճառով, եթե մինչև նոյեմբերի երրորդ տասնօրյակը անձրև չգա, հարկ կլինի տարհանում իրականացնել։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:Թեհրան նահանգի ջրատար ընկերության գլխավոր տնօրեն Բեհզադ Փարսան նոյեմբերի 2-ին նախազգուշացրել էր, որ Ամիր Քաբիրի ջրամբարում՝ Իրանի մայրաքաղաքը խմելու ջրով ապահովող հինգ հիմնական ջրամբարներից մեկում, ջրի պաշարները կբավականացնեն երկու շաբաթից էլ քիչ:Ավելի վաղ Փեզեշքիանը հայտարարել էր, որ ջրի պակասը վերացնելու համար անհրաժեշտ է ստեղծել փորձագիտական հանձնաժողովներ, որոնցում կներգրավվեն խնդրի հետ կապված բոլոր պետական մարմինների մասնագետներն ու պետծառայողները:Tasnim գործակալության տվյալներով՝ ջրի 30 տոկոսը, որը ծախսում Է Թեհրանը, ջրատար է մտնում քաղաքի տակ գտնվող ստորգետնյա աղբյուրներից, իսկ մնացած 70 տոկոսը՝ մայրաքաղաքի մերձակայքում գտնվող հինգ ջրամբարներից: Ընդ որում, հուլիսի 15-ի դրությամբ դրանցից յուրաքանչյուրում ջրի մակարդակը զգալիորեն նվազել էր. մինչև 7 տոկոս՝ Լար ջրամբարում, 10 տոկոս՝ Մամլուում, 43 տոկոս՝ Լաթյանում, 37 տոկոս՝ Ամիր Կաբիրում, 52 տոկոս՝ Թալեգանում:Ավելի վաղ Իրանի ջրային ռեսուրսների պետական ընկերության կառավարիչ Հաշեմ Ամինին իր ուղերձում գրել էր, որ Իրանի քաղաքային բնակչության մոտ կեսը կանգնած է խմելու ջրի պակասի խնդրի առաջ: Կառավարչի ներկայացրած տվյալների համաձայն՝ 30 տարուց Էլ պակաս ժամանակահատվածում Իրանում քաղցրահամ ջրի վերականգնվող աղբյուրների ծավալը 132 միլիարդ խորանարդ մետրից նվազել է մինչև 90 միլիարդ խորանարդ մետր, այսինքն՝ ավելի քան 30 տոկոսով, ընդ որում՝ երկրում ջրի սպառման ծավալն աճել է:Դեռևս մարտին Իրանի էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադին հայտնել էր, որ իշխանությունները լուրջ ջրային ճգնաժամի են բախվել միանգամից չորս նահանգներում՝ Խորասան-Ռեզավիում, Յազդում, Սպահանում և Թեհրանում: Պատճառն այդ տարածքներում տարիներ տևած երաշտն է։ ISNA գործակալության տվյալներով, բացի թվարկված նահանգներից, հանրապետությունում կան շրջաններ, որոնք նույնպես ջրի դեֆիցիտի եզրին են. Համադանը, որը գտնվում է երկրի կենտրոնական մասում, ինչպես նաև Հարավային Ֆարս, Խուզեստան, Քերման, Սիստան և Բելուջիստան, Հորմոզգան նահանգները:Իրանի խոշոր գետերից մեկը՝ Զայանդե-Ռուդը, որը գտնվում է Սպահան նահանգում, մի քանի տարի չորացած վիճակում է՝ «Կուխրանգ» աղբյուրում ջրի մակարդակի իջեցումից հետո (այն խմելու ջրով ապահովում էր հինգ քաղաք և 34 գյուղ, գտնվում է Չհարմահալ և Բախտիյարի նահանգի լեռնային շրջաններում)։ Նույն պատճառով ջուրը պակասում է նաև Իրանի ամենամեծ՝ Քարուն գետում (Խուզեստան նահանգ)։
իրանի իսլամական հանրապետություն
թեհրան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0d/90076380_177:0:1600:1067_1920x0_80_0_0_3c584c2d7feca7151af6b9b2a722f40b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, մասուդ փեզեշքիան, ջուր, թեհրան, տարհանում
իրանի իսլամական հանրապետություն, մասուդ փեզեշքիան, ջուր, թեհրան, տարհանում
Եթե Թեհրանում նոյեմբերին անձրև չգա, հարկ կլինի տարհանում իրականացնել․ Փեզեշքիան
14:23 07.11.2025 (Թարմացված է: 14:26 07.11.2025) Հիմնական խնդիրները, որոնց բախվում են Իրանի իշխանությունները, գետերի, ճահիճների և ջրամբարների չորացումն է և ամբարտակների աշխատանքի արդյունավետության նվազումը:
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Իրանի մայրաքաղաքում ջրային ճգնաժամը խորանում է անձրևների բացակայության պատճառով, եթե մինչև նոյեմբերի երրորդ տասնօրյակը անձրև չգա, հարկ կլինի տարհանում իրականացնել։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
Թեհրան նահանգի ջրատար ընկերության գլխավոր տնօրեն Բեհզադ Փարսան նոյեմբերի 2-ին նախազգուշացրել էր, որ Ամիր Քաբիրի ջրամբարում՝ Իրանի մայրաքաղաքը խմելու ջրով ապահովող հինգ հիմնական ջրամբարներից մեկում, ջրի պաշարները կբավականացնեն երկու շաբաթից էլ քիչ:
«Եթե անձրեւ չգա, Ազար ամսին (սկսվում է նոյեմբերի 22-ին) մենք պետք է սահմանափակումներ մտցնենք Թեհրանում (ջրի օգտագործման համար՝ խմբ․), ընդ որում ՝ հայտնի չէ, թե արդյոք սահմանափակումների սահմանումը դրական ազդեցություն կունենա, եթե էլի անձրև չգա, մենք ընդհանրապես ջուր չենք ունենա, հարկ կլինի տարհանել Թեհրանը»,-Jamaran գործակալությունը մեջբերում է Իրանի նախագահի խոսքերը։
Ավելի վաղ Փեզեշքիանը հայտարարել էր, որ ջրի պակասը վերացնելու համար անհրաժեշտ է ստեղծել փորձագիտական հանձնաժողովներ, որոնցում կներգրավվեն խնդրի հետ կապված բոլոր պետական մարմինների մասնագետներն ու պետծառայողները:
Tasnim գործակալության տվյալներով՝ ջրի 30 տոկոսը, որը ծախսում Է Թեհրանը, ջրատար է մտնում քաղաքի տակ գտնվող ստորգետնյա աղբյուրներից, իսկ մնացած 70 տոկոսը՝ մայրաքաղաքի մերձակայքում գտնվող հինգ ջրամբարներից: Ընդ որում, հուլիսի 15-ի դրությամբ դրանցից յուրաքանչյուրում ջրի մակարդակը զգալիորեն նվազել էր. մինչև 7 տոկոս՝ Լար ջրամբարում, 10 տոկոս՝ Մամլուում, 43 տոկոս՝ Լաթյանում, 37 տոկոս՝ Ամիր Կաբիրում, 52 տոկոս՝ Թալեգանում:
Ավելի վաղ Իրանի ջրային ռեսուրսների պետական ընկերության կառավարիչ Հաշեմ Ամինին իր ուղերձում գրել էր, որ Իրանի քաղաքային բնակչության մոտ կեսը կանգնած է խմելու ջրի պակասի խնդրի առաջ: Կառավարչի ներկայացրած տվյալների համաձայն՝ 30 տարուց Էլ պակաս ժամանակահատվածում Իրանում քաղցրահամ ջրի վերականգնվող աղբյուրների ծավալը 132 միլիարդ խորանարդ մետրից նվազել է մինչև 90 միլիարդ խորանարդ մետր, այսինքն՝ ավելի քան 30 տոկոսով, ընդ որում՝ երկրում ջրի սպառման ծավալն աճել է:
Դեռևս մարտին Իրանի էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադին հայտնել էր, որ իշխանությունները լուրջ ջրային ճգնաժամի են բախվել միանգամից չորս նահանգներում՝ Խորասան-Ռեզավիում, Յազդում, Սպահանում և Թեհրանում: Պատճառն այդ տարածքներում տարիներ տևած երաշտն է։ ISNA գործակալության տվյալներով, բացի թվարկված նահանգներից, հանրապետությունում կան շրջաններ, որոնք նույնպես ջրի դեֆիցիտի եզրին են. Համադանը, որը գտնվում է երկրի կենտրոնական մասում, ինչպես նաև Հարավային Ֆարս, Խուզեստան, Քերման, Սիստան և Բելուջիստան, Հորմոզգան նահանգները:
Իրանի խոշոր գետերից մեկը՝ Զայանդե-Ռուդը, որը գտնվում է Սպահան նահանգում, մի քանի տարի չորացած վիճակում է՝ «Կուխրանգ» աղբյուրում ջրի մակարդակի իջեցումից հետո (այն խմելու ջրով ապահովում էր հինգ քաղաք և 34 գյուղ, գտնվում է Չհարմահալ և Բախտիյարի նահանգի լեռնային շրջաններում)։ Նույն պատճառով ջուրը պակասում է նաև Իրանի ամենամեծ՝ Քարուն գետում (Խուզեստան նահանգ)։