https://arm.sputniknews.ru/20250909/inchpes-meghmel-araratjan-dashti-stvorgetnja-jreri-srvvogh-deficity-nvor-orinagits-93273770.html
Ինչպես մեղմել Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերի սրվող դեֆիցիտը. նոր օրինագիծ
Ինչպես մեղմել Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերի սրվող դեֆիցիտը. նոր օրինագիծ
Sputnik Արմենիա
Կառավարության ընդունած օրինագծով կսահմանափակվի ձկնաբուծարանների սպառումը, ինչը թույլ կտա տարեկան ավելի քան 340 խմ ջուր խնայել խմելու և ոռոգման կարիքների համար։ 09.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-09T08:56+0400
2025-09-09T08:56+0400
2025-09-09T08:56+0400
հայաստան
ջուր
գետ
հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն)
ջրային կոմիտե
ձկնաբուծարան
ջրառ
https://cdn.am.sputniknews.ru/img/1269/73/12697325_0:79:1498:922_1920x0_80_0_0_2c8e7eeed8f7317ba825174cc2f67cae.jpg
Արարատյան դաշտում ձկնաբուծարանների ջրօգտագործումը զգալիորեն կնվազեցվի։ «Ջրի ազգային ծրագրի մասին» օրենքում և Ջրային օրենսգրքում այս և մի շարք այլ առաջարկություններ հուլիսի վերջին հավանության են արժանացել կառավարությունում, իսկ օրերս` նաև Ազգային ժողովի ոլորտային հանձնաժողովում և կներկայացվեն ԱԺ լիագումար նիստին։Անհետացել են Սև ջուր գետի ակունքներում գտնվող և Զեյվա կոչվող աղբյուրները, որի պատճառով Հայկական ԱԷԿ–ն իր տեխնիկական ջրառը (հովացման համակարգի համար) այժմ իրականացնում է ոչ թե գետից, այլ հորատանցքերից։ Բացի այդ, հարյուրավոր հեկտար հողատարածքներ անպիտան են դարձել մշակության համար և կանգնած են անապատացման վտանգի առաջ։Ինչպե՞ս է մեկ տարում փոխվել Սևանա լճի մակարդակը. օգոստոսի վերջին տվյալներըՆախևառաջ բնակչությանըՕրինագծերում նշվում է, որ իրավիճակը շտկելու համար կառավարությունը պետք է գնահատի Արարատյան դաշտավայրում ջրի պահանջարկն ըստ ոլորտների, որից հետո բաշխումը կկատարվի ըստ գերակա ուղղությունների` խմելու և կենցաղային, ոռոգման, արդյունաբերական, էներգետիկ և միայն վերջում` ձկնաբուծական նպատակով։ Ստորերկրյա ջրառի տարեկան թույլատրելի ծավալը նախկին 1,1 միլիարդ խորանարդ մետրից կիջեցվի 926 մլն։«Ընդ որում`, եթե բնակչության պահանջարկն ավելանա, այն կբավարարվի մյուս ոլորտների հաշվին», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրահամյանը։Ինչ վերաբերում է ձկնաբուծարաններին, ապա, ըստ կառավարության կողմից ավելի վաղ ընդունված որոշման, նրանք 2024-ին պետք է անցնեին ջրի օգտագործման փակ շրջանառու համակարգի, որով կսպառեին 40%–ով պակաս ջուր։ Սակայն այս որոշումը բախվել է ձկնաբուծարանների դիմադրությանը։ Ուստի նախագծով առաջարկվել է ուղղակի սահմանափակել նրանց օգտագործվող ջրային ռեսուրսները։Թե արդյունքում որքանով կբարձրանա ջրի մակարդակը, կախված է նաև տիրազուրկ ինքնաշատրվանող հորերից։ Վերջին տարիներին մի շարք ձկնաբուծարաններ փակվել են, իսկ նրանց նախկին օգտագործած հորերը ջուր են բաց թողնում։ Աբրահամյանը նշեց` այդ հորերի կոնսերվացիան վարում է նախարարությունը, սակայն դրա համար նախատեսված տարեկան բյուջեն սահմանափակ է։Գետերի ջրի մասինՄեկ այլ փոփոխությամբ կհստակեցվի գետերի ծանրաբեռնվածության հաշվարկը` հիմքում դնելով ջրօգտագործման ուղղակի և գումարային ազդեցությունը ջրային ռեսուրսի վրա։ Նախկինում, եթե փոքր ՀԷԿ–ի խողովակները կազմում էին գետի երկարության 40%–ից ավելին, գետը համարվում էր գերբեռնված։ Այժմ հաշվարկի մեջ կներառվեն ջրօգտագործման բոլոր նպատակները։ Եվ եթե ջրային ռեսուրսի ծանրաբեռնվածությունը գերազանցի միջին շեմը, այդ դեպքում ջրօգտագործման թույլտվություններ չեն տրամադրվի։Բացի այդ, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարութան Ջրային կոմիտեն առաջարկում է նախագիծ, ըստ որի` տեխնիկական հնարավորությունների դեպքում բավարար մակերևութային ջրային ռեսուրս գետից կամ այլ ջրավազանից ջուրը կմղվի այլ գետերի ավազաններ` դրանց հոսքերի լրացման համար։ Այս գաղափարը ևս առաջիկայում կքննարկվի Ազգային ժողովում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1269/73/12697325_83:0:1416:1000_1920x0_80_0_0_cad6a3fe95ae20a3511e68463cebcf2e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ջուր, գետ, հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն), ջրային կոմիտե, ձկնաբուծարան, ջրառ
հայաստան, ջուր, գետ, հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն), ջրային կոմիտե, ձկնաբուծարան, ջրառ
Ինչպես մեղմել Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերի սրվող դեֆիցիտը. նոր օրինագիծ
Կառավարության ընդունած օրինագծով կսահմանափակվի ձկնաբուծարանների սպառումը, ինչը թույլ կտա տարեկան ավելի քան 340 խմ ջուր խնայել խմելու և ոռոգման կարիքների համար։
Արարատյան դաշտում ձկնաբուծարանների ջրօգտագործումը զգալիորեն կնվազեցվի։ «Ջրի ազգային ծրագրի մասին» օրենքում և Ջրային օրենսգրքում այս և մի շարք այլ առաջարկություններ հուլիսի վերջին հավանության են արժանացել կառավարությունում, իսկ օրերս` նաև Ազգային ժողովի ոլորտային հանձնաժողովում և կներկայացվեն ԱԺ լիագումար նիստին։
Վերջին 20 տարում Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերի պաշարները կտրուկ նվազել են, և դրանց մակարդակը իջել է ավելի քան մեկ մետրով, ինչը դժվարացրել է Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք բնակավայրերի ջրամատակարարումը։ Բազմաթիվ հորատանցքեր դադարել են շատրվանել:
Անհետացել են Սև ջուր գետի ակունքներում գտնվող և Զեյվա կոչվող աղբյուրները, որի պատճառով Հայկական ԱԷԿ–ն իր տեխնիկական ջրառը (հովացման համակարգի համար) այժմ իրականացնում է ոչ թե գետից, այլ հորատանցքերից։ Բացի այդ, հարյուրավոր հեկտար հողատարածքներ անպիտան են դարձել մշակության համար և կանգնած են անապատացման վտանգի առաջ։
Օրինագծերում նշվում է, որ իրավիճակը շտկելու համար կառավարությունը պետք է գնահատի Արարատյան դաշտավայրում ջրի պահանջարկն ըստ ոլորտների, որից հետո բաշխումը կկատարվի ըստ գերակա ուղղությունների` խմելու և կենցաղային, ոռոգման, արդյունաբերական, էներգետիկ և միայն վերջում` ձկնաբուծական նպատակով։ Ստորերկրյա ջրառի տարեկան թույլատրելի ծավալը նախկին 1,1 միլիարդ խորանարդ մետրից կիջեցվի 926 մլն։
«Ընդ որում`, եթե բնակչության պահանջարկն ավելանա, այն կբավարարվի մյուս ոլորտների հաշվին», –
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրահամյանը։
Ինչ վերաբերում է ձկնաբուծարաններին, ապա, ըստ կառավարության կողմից ավելի վաղ ընդունված որոշման, նրանք 2024-ին պետք է անցնեին ջրի օգտագործման փակ շրջանառու համակարգի, որով կսպառեին 40%–ով պակաս ջուր։ Սակայն այս որոշումը բախվել է ձկնաբուծարանների դիմադրությանը։ Ուստի նախագծով առաջարկվել է ուղղակի սահմանափակել նրանց օգտագործվող ջրային ռեսուրսները։
«Հիմա մենք նրանց ջրօգտագործման թույլտվությունների ծավալները 40%–ով կկրճատենք, ինչը, նախնական գնահատականով, կօգնի խնայել տարեկան ավելի քան 340 մլն խորանարդ մետր ջուր», – ասաց Աբրահամյանը։
Թե արդյունքում որքանով կբարձրանա ջրի մակարդակը, կախված է նաև տիրազուրկ ինքնաշատրվանող հորերից։ Վերջին տարիներին մի շարք ձկնաբուծարաններ փակվել են, իսկ նրանց նախկին օգտագործած հորերը ջուր են բաց թողնում։ Աբրահամյանը նշեց` այդ հորերի կոնսերվացիան վարում է նախարարությունը, սակայն դրա համար նախատեսված տարեկան բյուջեն սահմանափակ է։
Մեկ այլ փոփոխությամբ կհստակեցվի գետերի ծանրաբեռնվածության հաշվարկը` հիմքում դնելով ջրօգտագործման ուղղակի և գումարային ազդեցությունը ջրային ռեսուրսի վրա։ Նախկինում, եթե փոքր ՀԷԿ–ի խողովակները կազմում էին գետի երկարության 40%–ից ավելին, գետը համարվում էր գերբեռնված։ Այժմ հաշվարկի մեջ կներառվեն ջրօգտագործման բոլոր նպատակները։ Եվ եթե ջրային ռեսուրսի ծանրաբեռնվածությունը գերազանցի միջին շեմը, այդ դեպքում ջրօգտագործման թույլտվություններ չեն տրամադրվի։
Բացի այդ, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարութան Ջրային կոմիտեն առաջարկում է նախագիծ, ըստ որի` տեխնիկական հնարավորությունների դեպքում բավարար մակերևութային ջրային ռեսուրս գետից կամ այլ ջրավազանից ջուրը կմղվի այլ գետերի ավազաններ` դրանց հոսքերի լրացման համար։ Այս գաղափարը ևս առաջիկայում կքննարկվի Ազգային ժողովում։