00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը դատապարտում է եկեղեցու եկեղեցականների նկատմամբ ճնշումները

© Photo : press office of the Mother See of Holy EtchmiadzinԳերագույն հոգևոր խորհուրդ
Գերագույն հոգևոր խորհուրդ - Sputnik Արմենիա, 1920, 07.11.2025
Բաժանորդագրվել
Եկեղեցականներին առաջադրված մեղադրանքները և խափանման միջոցները հիմնված են ոչ իրավաչափ փաստերի վրա և հակասում են արդար դատաքննության իրավունքին։
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik․ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը դատապարտում է եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ իրականացվող բացահայտ ապօրինի ոտնձգություններն ու ճնշումները, ինչպես նաև հակաեկեղեցական հռետորաբանությունը։ Այս մասին հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Նոյեմբերի 4-7-ը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարգեին Բ-ի գլխավորությամբ անցկացված ժողովի ընթացքում ընդգծվել է, որ եկեղեցականներին առաջադրված մեղադրանքները և խափանման միջոցները հիմնված են ոչ իրավաչափ փաստերի վրա և հակասում են արդար դատաքննության իրավունքի ու անձի ազատության սահմանափակման միջազգային չափանիշներին:
Զեկույցներով հանդես են եկել իրավապաշտպաններ Արա Զոհրաբյանը, Արամ Վարդևանյանը, Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, Հովհաննես Խուդոյանը, միջազգային փորձագետ Արա Ղազարյանը, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը, պատմաբան Միքայել Մալխասյանցը։
Ընդգծվել է անհրաժեշտությունը վերականգնելու Հովհաննավանքի նկատմամբ Մայր աթոռի իրավունքները՝ հավատացյալների հոգևոր-կանոնական կյանքի պաշտպանության համար։
Ժողովի օրակարգում են եղել Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ իրականացվող դատական գործընթացների, արցախահայերի իրավունքների, Արցախի պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցերը։
Գերագույն հոգևոր խորհուրդը վերահաստատել է եկեղեցու պատրաստակամությունը՝ շարունակելու ջանքերը Քույր Եկեղեցիների ու միջազգային կրոնական կառույցների հետ համագործակցությամբ նպաստելու գերիների վերադարձին և մարդու իրավունքների պաշտպանության օրինական մեխանիզմների կիրառմանը։
Քննարկումների առանցքում են եղել նաև հանրակրթական ծրագրերում և Հայոց պատմության դասագրքերում տեղ գտած մտահոգիչ դրույթները։ Պատմաբան Միքայել Մալխասյանցը ներկայացրել է օրինակներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են աղճատվում Հայոց պատմության տարբեր փաստերը և խեղաթյուրվում իրադարձությունները՝ նսեմացնելով պատմական դեմքերի ու դեպքերի, եկեղեցական և պետական գործիչների պատմական դերը։
«Գերագույն հոգևոր խորհուրդը խիստ մտահոգությամբ նկատեց, որ նման մոտեցումները վտանգում են սերունդների ազգային ինքնության և պատմական հիշողության շարունակականությունը՝ կարևորելով ազգային խորհրդանիշների արժևորման և դրանց հանդեպ հարգանքի ու պատշաճ վերաբերմունքի ձևավորման անհրաժեշտությունը, նաև ընդգծելով Եկեղեցու առաքելությունը ժողովրդի ազգային ինքնության, պատմական հիշողության և հոգևոր արժեքների պահպանման գործում»,- նշված է տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը, որի օրակարգում բազմաթիվ հարցեր են, այդ թվում՝ հակաեկեղեցական արշավը։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետ Գարեգին Արսենյանը։
Լրահոս
0