00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սերժ Սարգսյանի պաշտպանի միջնորդությունը բավարարվեց․ «Դիզելի գործը» միացվեց մեկ այլ գործի

© SputnikՍերժ Սարգսյան
Սերժ Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2025
Բաժանորդագրվել
ՀՀ երրորդ նախագահին առնչվող 4 գործերը հիմա քննվելու են 2 վարույթներում։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Հակակոռուպցիոն դատարանը` Խաչիկ Ղազարյանի նախագահությամբ, որոշեց բավարարել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանի միջնորդությունն ու միավորել այսպես կոչված «Դիզելի գործը» Սերժ Սարգսյանին առնչվող մեկ այլ գործի հետ։
«Դիզելի գործը» վերաբերում է վառելիքի մատակարարումների ժամանակ ենթադրյալ չարաշահումներին և, բացի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից, առնչվում է նաև «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին և գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանին։ Այս գործը միացվեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ քննվող մեկ այլ գործի, որում շոշափվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի և նախկին խոշոր գործարար Միխայիլ Բաղդասարովի անունները:
Գործով անցնող Գևորգ Հարությունյանը և Բարսեղ Բեգլարյանն այսօր կայացած դատական նիստի ընթացքում չառարկեցին Մակինյանի միջնորդության դեմ։ Իսկ հանրային մեղադրող Կորյուն Սերոբյանն առարկություն ներկայացրեց՝ նշելով, որ գործերի միացումը կարող է անդրադառնալ արդար դատաքննության իրավունքի վրա, քանի որ արդար դատաքննության իրավունքի բաղադրատարրերից մեկը ողջամիտ ժամկետներում գործի քննությունն է։ Ըստ մեղադրողի՝ գործերի միացման դեպքում ծավալը կշատանա, և գործի քննությունն ավելի երկար կտևի, այն դեպքում, երբ գործի քննությունը, ըստ էության, 2020 թվականից է շարունակվում (2024թ․ մայիսի 31-ին հրապարակել էր Սերժ Սարգսյանի և մյուսների արդարացման վճիռը, սակայն արդարացման դատական ակտն օրինական ուժի մեջ չէր մտել, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը որոշել էր բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը և գործն ուղարկել նոր քննության։
Վճռաբեկ դատարանն իր հերթին վարույթ չէր ընդունել բողոքները, ըստ այդմ` ուժի մեջ էր մտել Վերաքննիչ դատարանի որոշումը, և գործն ուղարկվել էր Հակակոռուպցիոն դատարան. խմբ․)։
«Մեղադրանքի կողմը գտնում է, որ գործերի միացնումը նպատակահարմար չէ հենց այդ պատճառաբանությամբ»,- նշեց Սերոբյանը։
Այնուամենայնիվ, դատավոր Խաչիկ Ղազարյանը գործերը միացնելու որոշում կայացրեց, մեկ վարույթի շրջանակում գործերը կքննի դատավոր Գիվի Հովհաննիսյանը։
Այսպիսով, ՀՀ երրորդ նախագահին առնչվող 4 գործերը հիմա քննվելու են 2 վարույթներում։ Ավելի վաղ մեկ վարույթում էին միացվել Սերժ Սարգսյանի վերաբերյալ երկու առանձին գործեր, որոնցից մեկը վերաբերում է գործարար Սիլվա Համբարձումյանից կաշառք վերցնելուն, իսկ մյուսը՝ Իսակովի պողոտայում Սերժ Սարգսյանի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ հողեր օտարելուն։
Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանի գործով վկա է
Լրահոս
0