https://arm.sputniknews.ru/20251106/petutjuny-patrast-e-gnel-hec-y-kam-pahpanel-vorvoshich-dzajny-karavarman-mej-pashinjan-95540684.html
Պետությունը պատրաստ է գնել ՀԷՑ–ը կամ պահպանել որոշիչ ձայնը կառավարման մեջ․ Փաշինյան
Պետությունը պատրաստ է գնել ՀԷՑ–ը կամ պահպանել որոշիչ ձայնը կառավարման մեջ․ Փաշինյան
Sputnik Արմենիա
Եթե ՀԾԿՀ-ն որոշում կայացնի զրկել լիցենզիայից ՀԷՑ-ի սեփականատերերին, ապա պետությունը կա՛մ կգնի ընկերությունը, կա՛մ կներգրավի օտարերկրյա խոշոր ներդրողի՝... 06.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-06T13:43+0400
2025-11-06T13:43+0400
2025-11-06T14:01+0400
նիկոլ փաշինյան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
ազգայնացում / պետականացում
պետականացում
սամվել կարապետյան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/06/95537292_0:0:998:561_1920x0_80_0_0_b4cf47fe88e9a24041a5212e449f04b8.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ կառավարությունը մտադիր է դիտարկել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության ձեռքբերման կամ, առնվազն, պետության կողմից ձեռնարկության կառավարման հարցում որոշիչ ձայն պահպանելու հարցը: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նրա խոսքով՝ հետագա քայլերը կախված կլինեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի եզրակացությունից, որը պետք է որոշի՝ ընկերությունը կպահպանի՞ լիցենզիան, թե՞ կզրկվի դրանից: Լիցենզիայից զրկելու դեպքում կառավարությունը կգնահատի ձեռնարկության գնման հնարավորությունը՝ հիմնվելով դրա արժեքի վերլուծության արդյունքների վրա:ՀՀ վարչապետը հավելեց՝ ինքը կարող է գծել հարցի քաղաքական շրջանակը, իսկ տնտեսական և իրավական մանրամասները կներկայացնեն համապատասխան պաշտոնատար անձինք:Հիշեցնենք` հունիսի 18–ին` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։Նոյեմբերի 18-ից ոչ ուշ ՀԾԿՀ-ն պետք է եզրակացություն ներկայացնի՝ կա՛մ զրկել լիցենզիայից ներկայիս սեփականատերերին, եթե խախտումները հաստատվեն, կա՛մ դադարեցնել ժամանակավոր կառավարչի լիազորությունները և կառավարումը վերադարձնել սեփականատերերին:Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/06/95537292_0:0:748:561_1920x0_80_0_0_b56b20be46cf38b0fe2079be95e64f15.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), ազգայնացում / պետականացում, պետականացում, սամվել կարապետյան, հայաստան
նիկոլ փաշինյան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), ազգայնացում / պետականացում, պետականացում, սամվել կարապետյան, հայաստան
Պետությունը պատրաստ է գնել ՀԷՑ–ը կամ պահպանել որոշիչ ձայնը կառավարման մեջ․ Փաշինյան
13:43 06.11.2025 (Թարմացված է: 14:01 06.11.2025) Եթե ՀԾԿՀ-ն որոշում կայացնի զրկել լիցենզիայից ՀԷՑ-ի սեփականատերերին, ապա պետությունը կա՛մ կգնի ընկերությունը, կա՛մ կներգրավի օտարերկրյա խոշոր ներդրողի՝ պահպանելով մասնակցությունը կառավարման մեջ։
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ կառավարությունը մտադիր է դիտարկել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության ձեռքբերման կամ, առնվազն, պետության կողմից ձեռնարկության կառավարման հարցում որոշիչ ձայն պահպանելու հարցը: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ հետագա քայլերը կախված կլինեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի եզրակացությունից, որը պետք է որոշի՝ ընկերությունը կպահպանի՞ լիցենզիան, թե՞ կզրկվի դրանից: Լիցենզիայից զրկելու դեպքում կառավարությունը կգնահատի ձեռնարկության գնման հնարավորությունը՝ հիմնվելով դրա արժեքի վերլուծության արդյունքների վրա:
«Եթե դա կլինի տրամաբանական գին, կառավարությունը շատ լրջորեն կքննարկի։ Եթե գինը կլինի շատ մեծ, և ակնհայտ կլինի, որ պետական բյուջեի միջոցներով մենք չենք կարողանա այդ ձեռքբերումն իրականացնել, ապա կգնանք երկրորդ սցենարով, ըստ որի՝ ՀԷՑ-ը մասնավորեցվում է միջազգային հեղինակություն ունեցող մասնագիտացած ընկերությանը, բայց, իհարկե, կառավարությունը որոշակի ներկայություն կունենա այնտեղ թե՛ օրենսդրական կարգավորումով, թե՛ բաժնետոմսերով, թե՛ «ոսկե բաժնետոմսով»․․․ Դա կքննարկվի»,- նշեց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը հավելեց՝ ինքը կարող է գծել հարցի քաղաքական շրջանակը, իսկ տնտեսական և իրավական մանրամասները կներկայացնեն համապատասխան պաշտոնատար անձինք:
Հիշեցնենք` հունիսի 18–ին` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի
կալանավորումից ժամեր առաջ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։
Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա
հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի
պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով
վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նոյեմբերի 18-ից ոչ ուշ ՀԾԿՀ-ն պետք է եզրակացություն ներկայացնի՝ կա՛մ զրկել լիցենզիայից ներկայիս սեփականատերերին, եթե խախտումները հաստատվեն, կա՛մ դադարեցնել ժամանակավոր կառավարչի լիազորությունները և կառավարումը վերադարձնել սեփականատերերին:
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։