https://arm.sputniknews.ru/20251105/hajastanum-zarganum-e-erkatughajin-turizmy-melnikvovn-u-apresjany-hushagir-stvoragrecin-95496084.html
Հայաստանում զարգանում է երկաթուղային տուրիզմը. Մելնիկովն ու Ապրեսյանը հուշագիր ստորագրեցին
Հայաստանում զարգանում է երկաթուղային տուրիզմը. Մելնիկովն ու Ապրեսյանը հուշագիր ստորագրեցին
Sputnik Արմենիա
Հայաստանի տուրիզմի ֆեդերացիայի նախագահը նշել է հայ-վրացական նոր համատեղ զբոսաշրջային պրոդուկտների մշակման և դրանք համաշխարհային շուկա դուրս բերելու... 05.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-05T14:28+0400
2025-11-05T14:28+0400
2025-11-05T20:44+0400
մեխակ ապրեսյան
ալեքսեյ մելնիկով
հարավկովկասյան երկաթուղի (հկե)
հայաստան
զբոսաշրջիկ
զբոսաշրջիկները սիրում են հայաստանը
զբոսաշրջություն
հայաստան–վրաստան համագործակցություն
վրաստանի հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/05/95489797_0:6:1501:850_1920x0_80_0_0_956b2d56c510b384dbf9318196ec79e5.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում համագործակցության հուշագիր ստորագրեցին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը և Հայաստանի տուրիզմի ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։9 օր` Հայաստանն ու Վրաստանը ճանաչելու համար. ՀԿԵ–ն կգործարկի առաջին զբոսաշրջային գնացքըՓաստաթուղթը նախատեսում է Հայաստանի համար նոր ոլորտում` երկաթուղային տուրիզմի ոլորտում համագործակցության ակտիվացում։ՀԿԵ–ն այս տարի նման առաջին փորձն արդեն ունեցել է եվրոպացի գործընկերոջ հետ համագործակցությամբ։«Այս տարի շատ կարևոր իրադարձություն եղավ։ Մենք, չեխական տուրօպերատորի հետ համատեղ, հետաքրքիր տուրիստական ծրագիր կազմակերպեցինք, որը թույլ տվեց Չեխիայի 200 քաղաքացիների գալ Երևան։ Նրանց համար եռօրյա շրջագայություն անցկացվեց Հայաստանով և քառօրյա շրջագայություն Վրաստանով»,– նշեց ՀԿԵ–ի ղեկավարը։Նրա խոսքով՝ մեխն այն է, որ ԵՄ-ից զբոսաշրջիկները ժամանեցին Երևան ինքնաթիռով, ապա տեղավորվեցին երկաթուղային վագոններում, որոնք ծառայում էին միաժամանակ որպես տրանսպորտ և հյուրանոց։«Չնայած ընդամենը 200 մարդ էր եկել, սա դեռ սկիզբն է։ Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը չափազանց բարձր է։ Վստահ եմ, որ այս ուղղությունը կշարունակի զարգանալ և մարդիկ խանապարհորդելու համար կընտրեն երկաթուղին», – ասաց Մելնիկովը՝ հավելելով, որ զբոսաշրջային այս նոր պրոդուկտը հետաքրքրել է նույնիսկ Հարավային Աֆրիկայի պոտենցիալ գործընկերներին։Ռոսսոտրուդնիչեստվոն և ՀԿԵ-ն համագործակցության հուշագիր են ստորագրել «Սանահին» կայարանումԱլեքսանդր Մելնիկովը հայտնեց նաև, որ 2025 թվականի 10 ամիսների ընթացքում ՀԿԵ-ն տեղափոխել է 450 000 ուղևոր, որոբցից 40 000-ը՝ միջազգային։ ՀԿԵ-ի ծառայություններն այս տարի բավականին մեծ պահանջարկ են ունեցել ինչպես Ռուսաստանից, այնպես էլ ԵՄ-ից և Չինաստանից եկած զբոսաշրջիկների շրջանում։Հայաստանի տուրիզմի ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն իր հերթին նշեց հայ-վրացական նոր համատեղ զբոսաշրջային պրոդուկտների մշակման և դրանք համաշխարհային շուկա դուրս բերելու կարևորությունը։ Նա միաժամանակ նշեց, որ համատեղ նախագծեր կարող են իրականացվել նաև ձմեռային ամիսներին։«Սա կարող է աշխատել նաև ձմռանը։ Մենք պետք է անենք ամեն ինչ՝ համեմատաբար պասիվ ամիսներն ակտիվացնելու համար, քանի որ զբոսաշրջային սեզոնի երկարաձգումը մեր շահերից է բխում։ Այս առումով մենք մեր վրացի գործընկերների հետ միասին պետք է դիվերսիֆիկացնենք և ավելի բազմազան դարձնենք մեր պրոդուկտները` այդ թվում օգտագործելով ՀԿԵ-ի հնարավորությունները հայ-վրացական զբոսաշրջային փաթեթի շրջանակում արտասահմանցի զբոսաշրջիկներին սպասարկելու համար», – նշեց Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիայի ղեկավարը։ՀԿԵ-ի մեկօրյա անվճար երթևեկության ակցիայից օգտվել է ավելի քան 5 հազար քաղաքացիՆրա դիտարկմամբ՝ Հայաստանի և Վրաստանի տուրօպերատորները բազմաթիվ հետաքրքիր առաջարկներ ունեն, և այս առումով իր գլխավորած կազմակերպությունը լուրջ համագործակցություն կունենա ՀԿԵ-ի հետ։
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/05/95489797_0:0:1333:1000_1920x0_80_0_0_e2b969e06dc264c4df11fd048ac7d864.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մեխակ ապրեսյան, ալեքսեյ մելնիկով, հարավկովկասյան երկաթուղի (հկե), հայաստան, զբոսաշրջիկ, զբոսաշրջիկները սիրում են հայաստանը, զբոսաշրջություն , հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն
մեխակ ապրեսյան, ալեքսեյ մելնիկով, հարավկովկասյան երկաթուղի (հկե), հայաստան, զբոսաշրջիկ, զբոսաշրջիկները սիրում են հայաստանը, զբոսաշրջություն , հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն
Հայաստանում զարգանում է երկաթուղային տուրիզմը. Մելնիկովն ու Ապրեսյանը հուշագիր ստորագրեցին
14:28 05.11.2025 (Թարմացված է: 20:44 05.11.2025) Հայաստանի տուրիզմի ֆեդերացիայի նախագահը նշել է հայ-վրացական նոր համատեղ զբոսաշրջային պրոդուկտների մշակման և դրանք համաշխարհային շուկա դուրս բերելու կարևորությունը։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Այսօր
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում համագործակցության հուշագիր ստորագրեցին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը և Հայաստանի տուրիզմի ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
Փաստաթուղթը նախատեսում է Հայաստանի համար նոր ոլորտում` երկաթուղային տուրիզմի ոլորտում համագործակցության ակտիվացում։
ՀԿԵ–ն այս տարի նման առաջին փորձն արդեն ունեցել է եվրոպացի գործընկերոջ հետ համագործակցությամբ։
«Այս տարի շատ կարևոր իրադարձություն եղավ։ Մենք, չեխական տուրօպերատորի հետ համատեղ, հետաքրքիր տուրիստական ծրագիր կազմակերպեցինք, որը թույլ տվեց Չեխիայի 200 քաղաքացիների գալ Երևան։ Նրանց համար եռօրյա շրջագայություն անցկացվեց Հայաստանով և քառօրյա շրջագայություն Վրաստանով»,– նշեց ՀԿԵ–ի ղեկավարը։
Նրա խոսքով՝ մեխն այն է, որ ԵՄ-ից զբոսաշրջիկները ժամանեցին Երևան ինքնաթիռով, ապա տեղավորվեցին երկաթուղային վագոններում, որոնք ծառայում էին միաժամանակ որպես տրանսպորտ և հյուրանոց։
«Չնայած ընդամենը 200 մարդ էր եկել, սա դեռ սկիզբն է։ Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը չափազանց բարձր է։ Վստահ եմ, որ այս ուղղությունը կշարունակի զարգանալ և մարդիկ խանապարհորդելու համար կընտրեն երկաթուղին», – ասաց Մելնիկովը՝ հավելելով, որ զբոսաշրջային այս նոր պրոդուկտը հետաքրքրել է նույնիսկ Հարավային Աֆրիկայի պոտենցիալ գործընկերներին։
Ալեքսանդր Մելնիկովը հայտնեց նաև, որ 2025 թվականի 10 ամիսների ընթացքում ՀԿԵ-ն տեղափոխել է 450 000 ուղևոր, որոբցից 40 000-ը՝ միջազգային։ ՀԿԵ-ի ծառայություններն այս տարի բավականին մեծ պահանջարկ են ունեցել ինչպես Ռուսաստանից, այնպես էլ ԵՄ-ից և Չինաստանից եկած զբոսաշրջիկների շրջանում։
Հայաստանի տուրիզմի ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն իր հերթին նշեց հայ-վրացական նոր համատեղ զբոսաշրջային պրոդուկտների մշակման և դրանք համաշխարհային շուկա դուրս բերելու կարևորությունը։ Նա միաժամանակ նշեց, որ համատեղ նախագծեր կարող են իրականացվել նաև ձմեռային ամիսներին։
«Սա կարող է աշխատել նաև ձմռանը։ Մենք պետք է անենք ամեն ինչ՝ համեմատաբար պասիվ ամիսներն ակտիվացնելու համար, քանի որ զբոսաշրջային սեզոնի երկարաձգումը մեր շահերից է բխում։ Այս առումով մենք մեր վրացի գործընկերների հետ միասին պետք է դիվերսիֆիկացնենք և ավելի բազմազան դարձնենք մեր պրոդուկտները` այդ թվում օգտագործելով ՀԿԵ-ի հնարավորությունները հայ-վրացական զբոսաշրջային փաթեթի շրջանակում արտասահմանցի զբոսաշրջիկներին սպասարկելու համար», – նշեց Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիայի ղեկավարը։
Նրա դիտարկմամբ՝ Հայաստանի և Վրաստանի տուրօպերատորները բազմաթիվ հետաքրքիր առաջարկներ ունեն, և այս առումով իր գլխավորած կազմակերպությունը լուրջ համագործակցություն կունենա ՀԿԵ-ի հետ։