https://arm.sputniknews.ru/20250804/hke-i-mekorja-anvtshar-ertevekutjan-akciajic-ogtvel-e-aveli-qan-5-hazar-qaghaqaci-91960077.html
ՀԿԵ-ի մեկօրյա անվճար երթևեկության ակցիայից օգտվել է ավելի քան 5 հազար քաղաքացի
ՀԿԵ-ի մեկօրյա անվճար երթևեկության ակցիայից օգտվել է ավելի քան 5 հազար քաղաքացի
Sputnik Արմենիա
Այս տարի ակցիան գործել է բոլոր էլեկտրագնացքներում` բացառությամբ Երևան-Գյումրի արագընթաց գնացքների։ 04.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-04T12:13+0400
2025-08-04T12:13+0400
2025-08-04T12:19+0400
գնացք
հարավկովկասյան երկաթուղի (հկե)
տոն
մասնագիտություն
գյումրի
սևանա լիճ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/07/44835884_0:0:965:543_1920x0_80_0_0_ff1d9a1dbe0aa83fed32e40bfaea50c8.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 3-ին՝ Երկաթուղայինի օրը, Հարավկովկասյան երկաթուղու քաղաքային էլեկտրագնացքներով անվճար երթևեկության հնարավորությունից օգտվել է 5206 ուղևոր։ Այս մասին հայտնում է ՀԿԵ–ի մամուլի ծառայությունը։Ընկերությունից նշում են, որ ՀԿԵ-ն իր մասնագիտական տոնի օրը քաղաքային էլեկտրագնացքներում անվճար երթևեկության ակցիա էկազմակերպում ամեն տարի։Այս տարի ակցիան գործել է բոլոր էլեկտրագնացքներում` բացառությամբ Երևան-Գյումրի արագընթաց գնացքների։Հայաստանում ՌԴ դեսպանատունը շնորհավորել է ՀԿԵ աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվՀավելենք, որ Ռուսաստանում Երկաթուղայինի օրը նշվում է օգոստոսի առաջին կիրակի օրը: Տոնը սկզբնավորվել է 1896 թվականի հունիսի 28-ին կայսր Նիկոլայ II-ի հրամանով։ 2025 թվականին այն նշվեց օգոստոսի 3-ին։Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարմանը հանձնվեց 2008 թվականի փետրվարին 30 տարով` ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով:
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/07/44835884_40:0:785:559_1920x0_80_0_0_f17ab280dcf7cd25b6c1fa7c18393a9e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գնացք, հարավկովկասյան երկաթուղի (հկե), տոն, մասնագիտություն, գյումրի, սևանա լիճ
գնացք, հարավկովկասյան երկաթուղի (հկե), տոն, մասնագիտություն, գյումրի, սևանա լիճ
ՀԿԵ-ի մեկօրյա անվճար երթևեկության ակցիայից օգտվել է ավելի քան 5 հազար քաղաքացի
12:13 04.08.2025 (Թարմացված է: 12:19 04.08.2025) Այս տարի ակցիան գործել է բոլոր էլեկտրագնացքներում` բացառությամբ Երևան-Գյումրի արագընթաց գնացքների։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 3-ին՝ Երկաթուղայինի օրը, Հարավկովկասյան երկաթուղու քաղաքային էլեկտրագնացքներով անվճար երթևեկության հնարավորությունից օգտվել է 5206 ուղևոր։ Այս մասին հայտնում է ՀԿԵ–ի մամուլի ծառայությունը։
«Ամենապահանջված երթուղիները եղել են Երևանից Գյումրի և Սևանա լճի ուղղությամբ։ Հայաստանի երկրորդ խոշոր քաղաք՝ Գյումրի, մեկնել է ավելի քան 3 000 ուղևոր, իսկ Սևանի լողափեր՝ 1 500 մարդ»,–ասվում է ՀԿԵ–ի հաղորդագրության մեջ։
Ընկերությունից նշում են, որ ՀԿԵ-ն իր մասնագիտական տոնի օրը քաղաքային էլեկտրագնացքներում անվճար երթևեկության ակցիա էկազմակերպում ամեն տարի։
Այս տարի ակցիան գործել է բոլոր էլեկտրագնացքներում` բացառությամբ Երևան-Գյումրի արագընթաց գնացքների։
Հավելենք, որ Ռուսաստանում Երկաթուղայինի օրը նշվում է օգոստոսի առաջին կիրակի օրը: Տոնը սկզբնավորվել է 1896 թվականի հունիսի 28-ին կայսր Նիկոլայ II-ի հրամանով։ 2025 թվականին այն նշվեց օգոստոսի 3-ին։
Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարմանը հանձնվեց 2008 թվականի փետրվարին 30 տարով` ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով: