https://arm.sputniknews.ru/20250711/rvossvotrudnichestvvon-ev-hke-n-hamagvortsakcutjan-hushagir-en-stvoragrel-sanahin-kajaranum-91223088.html
Ռոսսոտրուդնիչեստվոն և ՀԿԵ-ն համագործակցության հուշագիր են ստորագրել «Սանահին» կայարանում
Ռոսսոտրուդնիչեստվոն և ՀԿԵ-ն համագործակցության հուշագիր են ստորագրել «Սանահին» կայարանում
Sputnik Արմենիա
Փաստաթղթի ստորագրումն արդեն իսկ կատարված մեծ աշխատանքի արդյունք է և համագործակցության նոր փուլի սկիզբ: 11.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-11T12:55+0400
2025-07-11T12:55+0400
2025-07-11T12:56+0400
հայաստան
«ռոսսոտրուդնիչեստվո»
հարավկովկասյան երկաթուղի (հկե)
վադիմ ֆեֆիլով
հուշագիր
ալեքսեյ մելնիկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0b/91220972_0:240:1280:960_1920x0_80_0_0_c427e7f7967cd43d195e1b573a3edf77.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը համագործակցության հուշագիր են ստորագրել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսական տունը:Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել պատմական «Սանահին» կայարանում, որը կառուցվել է 1899 թվականին:Մելնիկովի խոսքով՝ չնայած դժվարություններին, որոնց այսօր բախվում է ՀԿԵ-ն, այդ թվում՝ ներդրումների մասով, ընկերությունում հասկանում են, որ իրենց առանցքային անելիքներից մեկը հումանիտար հարցն է:Ֆեֆիլովն իր հերթին նշել է, որ հուշագիրն արդեն կատարված մեծ աշխատանքի արդյունք է և համագործակցության նոր փուլի լավ սկիզբ։«ՀԿԵ-ի հետ մի շարք առաջատար նախագծեր ենք իրականացնում։ Դա ոչ ֆորմալ, բայց շատ բովանդակալից գործընկերություն է, որտեղ կա էներգիա, փոխըմբռնում և ավելին անելու ցանկություն»,-նշել է Ֆեֆիլովը։Ավելի վաղ Ռոսսոտրուդնիչեստվոն և «Հարավկովկասյան երկաթուղին» մասնակցել էին Ֆիոլետովո գյուղում մանկապարտեզի կառուցման նախագծի իրականացմանը:Ռոսսոտրուդնիչեստվոն լեզվի ամառային դպրոց է բացել Հանքավանում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0b/91220972_0:0:1280:960_1920x0_80_0_0_98bac5fca677ac1b9debf3a662dac0d5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «ռոսսոտրուդնիչեստվո», հարավկովկասյան երկաթուղի (հկե), վադիմ ֆեֆիլով, հուշագիր, ալեքսեյ մելնիկով
հայաստան, «ռոսսոտրուդնիչեստվո», հարավկովկասյան երկաթուղի (հկե), վադիմ ֆեֆիլով, հուշագիր, ալեքսեյ մելնիկով
Ռոսսոտրուդնիչեստվոն և ՀԿԵ-ն համագործակցության հուշագիր են ստորագրել «Սանահին» կայարանում
12:55 11.07.2025 (Թարմացված է: 12:56 11.07.2025) Փաստաթղթի ստորագրումն արդեն իսկ կատարված մեծ աշխատանքի արդյունք է և համագործակցության նոր փուլի սկիզբ:
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը համագործակցության հուշագիր են ստորագրել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսական տունը:
Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել պատմական «Սանահին» կայարանում, որը կառուցվել է 1899 թվականին:
Մելնիկովի խոսքով՝ չնայած դժվարություններին, որոնց այսօր բախվում է ՀԿԵ-ն, այդ թվում՝ ներդրումների մասով, ընկերությունում հասկանում են, որ իրենց առանցքային անելիքներից մեկը հումանիտար հարցն է:
«Սա միութենական և բարիդրացիական կապերի պահպանմանն ուղղված առաքելություն է։ Մեր ներդրումը կարող է փոքր լինել, բայց մենք փորձում ենք կաթիլ առ կաթիլ, հատիկ առ հատ, անել հնարավորը։ Եվ այս առումով Ռուսական տան հետ համագործակցությունը մեզ համար վառ էջ է։ Հաղթանակի օրվա նախագծեր, կրթական նախաձեռնություններ, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի համակարգից բժիշկների ժամանում. սրանք բոլորը կարևոր քայլեր են, որոնք տեղավորվում են Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունների ընդհանուր շրջանակում»,- ասել է Մելնիկովը:
Ֆեֆիլովն իր հերթին նշել է, որ հուշագիրն արդեն կատարված մեծ աշխատանքի արդյունք է և համագործակցության նոր փուլի լավ սկիզբ։
«ՀԿԵ-ի հետ մի շարք առաջատար նախագծեր ենք իրականացնում։ Դա ոչ ֆորմալ, բայց շատ բովանդակալից գործընկերություն է, որտեղ կա էներգիա, փոխըմբռնում և ավելին անելու ցանկություն»,-նշել է Ֆեֆիլովը։
Ավելի վաղ Ռոսսոտրուդնիչեստվոն և «Հարավկովկասյան երկաթուղին» մասնակցել էին Ֆիոլետովո գյուղում
մանկապարտեզի կառուցման նախագծի իրականացմանը: