https://arm.sputniknews.ru/20251104/dadarecreq-zrujcnery-tsitsernakaberdum-shinashkhatanqnery-minchev-april-kavartven-andreasjan-95436510.html
Դադարեցրե՛ք զրույցները, Ծիծեռնակաբերդում շինաշխատանքները մինչև ապրիլ կավարտվեն․ Անդրեասյան
Դադարեցրե՛ք զրույցները, Ծիծեռնակաբերդում շինաշխատանքները մինչև ապրիլ կավարտվեն․ Անդրեասյան
Sputnik Արմենիա
Ժաննա Անդրեասյանը մտահոգ քաղաքացիներին առաջարկեց ցանկության դեպքում իր հետ գնալ և մասնակցել հուշահամալիրի հետ կապված մասնագիտական քննարկումներին։ 04.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-04T12:22+0400
2025-11-04T12:22+0400
2025-11-04T12:24+0400
ծիծեռնակաբերդ
շինարարություն
ժաննա անդրեասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/17/59977890_0:0:1600:901_1920x0_80_0_0_190dd1e6ec2c364ef906936b959ad629.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի - Sputnik. Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կատարվող աշխատանքները մինչև 2026 թվականի ապրիլ ամիսը կավարտվեն։ Այս մասին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային ու պաշտպանության և գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թ․ պետական բյուջեի նախնական քննարկմանն ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։Նշենք, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում վերանորոգման աշխատանքների մեկնարկից հետո հանրության շրջանում բողոքի ալիք բարձրացավ։ Շատերը սկսեցին քննադատել և նշել, որ այնտեղ կատարվող աշխատանքները պատշաճ կերպով չեն կատարվում։ Մի հատվածն էլ մտահոգություն էր հայտնում, որ այդ աշխատանքները մինչև 2026 թվականի ապրիլի 24-ը (Հայոց ցեղասպանության տարելիցի օր) ավարտին չեն հասցվի։Նա ընդգծեց, որ Ծիծեռնակաբերդում արվում են անհրաժեշտ աշխատանքները, դրանք բնականաբար շարունակվում են։ Շեշտեց՝ ինքն էլ ամեն շաբաթ լինում է հուշահամալիրում, որպեսզի տեսնի՝ ինչպես են աշխատանքներն ընթանում։ Ըստ Անդրեասյանի՝ ամբողջ ընթացքը վերահսկվում է մասնագիտական համապատասխան կազմի կողմից, որտեղ թե՛ գիտամեթոդական խորհուրդն է, թե՛ տեխնիկական, թե՛ հեղինակային հսկողություն իրականացնող անձինք են։Նախարարն ընդգծեց, որ մույթերի վերանորոգման համար բազմաթիվ հետազոտություններից հետո լուծումներ են առաջարկել մի խումբ մասնագետներ, այդ թվում և հեղինակը։Հիշեցնենք` Հայոց ցեղասպանության հուշահամալիրում հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2024թ–ի հոկտեմբերի 8–ին։ Հիմնանորոգման աշխատանքների համար հատկացումներն արվելու են ՀՀ պետական բյուջեից՝ շուրջ 743 մլն ՀՀ դրամ։ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած շինարարության բաց մրցույթում հաղթող է ճանաչվել «Բիդեք» ՍՊԸ-ն։ Շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողությունն իրականացնելու է «Սեյսմշին» ՍՊԸ-ն, իսկ հեղինակային հսկողությունը՝ «Հայնախագիծ» ԲԲԸ-ն:Հիմնանորոգման ճարտարապետական խմբի ղեկավարը ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանն է, որը Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի նախագծի համահեղինակներից է։
ծիծեռնակաբերդ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/17/59977890_0:0:1424:1067_1920x0_80_0_0_2a6bdc9037c8b79dbc2fa5b87ea2341a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ծիծեռնակաբերդ, շինարարություն, ժաննա անդրեասյան
ծիծեռնակաբերդ, շինարարություն, ժաննա անդրեասյան
Դադարեցրե՛ք զրույցները, Ծիծեռնակաբերդում շինաշխատանքները մինչև ապրիլ կավարտվեն․ Անդրեասյան
12:22 04.11.2025 (Թարմացված է: 12:24 04.11.2025) Ժաննա Անդրեասյանը մտահոգ քաղաքացիներին առաջարկեց ցանկության դեպքում իր հետ գնալ և մասնակցել հուշահամալիրի հետ կապված մասնագիտական քննարկումներին։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի - Sputnik. Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կատարվող աշխատանքները մինչև 2026 թվականի ապրիլ ամիսը կավարտվեն։ Այս մասին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային ու պաշտպանության և գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թ․ պետական բյուջեի նախնական քննարկմանն ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նշենք, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում վերանորոգման աշխատանքների մեկնարկից հետո հանրության շրջանում բողոքի ալիք բարձրացավ։ Շատերը սկսեցին քննադատել և նշել, որ այնտեղ կատարվող աշխատանքները պատշաճ կերպով չեն կատարվում։ Մի հատվածն էլ մտահոգություն էր հայտնում, որ այդ աշխատանքները մինչև 2026 թվականի ապրիլի 24-ը (Հայոց ցեղասպանության տարելիցի օր) ավարտին չեն հասցվի։
«Մանիպուլյացիաները շատ են, որովհետև հուշահամալիրում մույթերի վերականգնման հետ կապված տարվող աշխատանքները նորություն չեն նաև տեխնոլոգիական առումով։ 2015 թվականին այդ նույն տեխնոլոգիայով իրականացվել է հուշասյան վերանորոգումը։ Այժմ կա հետևյալ պայմանավորվածությունը՝ 3 մույթի վերանորոգումը կամփոփվի, ապա ևս մեկ անգամ հաջորդ մույթերի մասով տարվելիք աշխատանքները գիտամեթոդական խորհրդում կքննարկենք։ Ցանկացած քաղաքացի, որ ցանկանում է ներկա գտնվել այդ մասնագիտական քննարկումներին, կարող է ինձ հետ գալ այցի։ Խնդրում և պահանջում եմ դադարեցնել այդ ապատեղեկատվությունը, այդ զրույցները, քանի որ աշխատանքներն այնպես են կատարվում, որ այցելուների մուտքերին չխանգարի։ Այս պահին սկսված աշխատանքները մինչև ապրիլ կավարտվեն»,- նշեց Անդրեասյանը։
Նա ընդգծեց, որ Ծիծեռնակաբերդում արվում են անհրաժեշտ աշխատանքները, դրանք բնականաբար շարունակվում են։ Շեշտեց՝ ինքն էլ ամեն շաբաթ լինում է հուշահամալիրում, որպեսզի տեսնի՝ ինչպես են աշխատանքներն ընթանում։ Ըստ Անդրեասյանի՝ ամբողջ ընթացքը վերահսկվում է մասնագիտական համապատասխան կազմի կողմից, որտեղ թե՛ գիտամեթոդական խորհուրդն է, թե՛ տեխնիկական, թե՛ հեղինակային հսկողություն իրականացնող անձինք են։
Նախարարն ընդգծեց, որ մույթերի վերանորոգման համար բազմաթիվ հետազոտություններից հետո լուծումներ են առաջարկել մի խումբ մասնագետներ, այդ թվում և հեղինակը։
Հիշեցնենք` Հայոց ցեղասպանության հուշահամալիրում
հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2024թ–ի հոկտեմբերի 8–ին։ Հիմնանորոգման աշխատանքների համար հատկացումներն արվելու են ՀՀ պետական բյուջեից՝ շուրջ 743 մլն ՀՀ դրամ։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած շինարարության բաց մրցույթում հաղթող է ճանաչվել
«Բիդեք» ՍՊԸ-ն։ Շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողությունն իրականացնելու է «Սեյսմշին» ՍՊԸ-ն, իսկ հեղինակային հսկողությունը՝ «Հայնախագիծ» ԲԲԸ-ն:
Հիմնանորոգման ճարտարապետական խմբի ղեկավարը ՀՀ վաստակավոր ճարտարապետ
Սաշուր Քալաշյանն է, որը Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի նախագծի համահեղինակներից է։