https://arm.sputniknews.ru/20251103/erusaghemi-hajvoc-patriarqy-zvorakcum-e-garegin-erkrvordin-ev-majr-atvorin-95402196.html
Երուսաղեմի հայոց պատրիարքը զորակցում է Գարեգին Երկրորդին և Մայր աթոռին
Երուսաղեմի հայոց պատրիարքը զորակցում է Գարեգին Երկրորդին և Մայր աթոռին
Sputnik Արմենիա
Պատրիարքը կոչով դիմել է Հայաստանի իշխանությանը։ 03.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-03T17:13+0400
2025-11-03T17:13+0400
2025-11-03T17:13+0400
հայաստան
մայր աթոռ սուրբ էջմիածին
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
երուսաղեմի պատրիարք նուրհան մանուկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/03/90905566_0:47:1600:948_1920x0_80_0_0_0f062adbd53279b3b64501149ade8717.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik․ Երուսաղեմի հայոց պատրիարքությունը խոր ցավով և մտահոգությամբ է հետևում Հայ առաքելական եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։ Այս մասին նշված է Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հղած հայտարարության մեջ, որում պատրիարքը զորակցություն է հայտնում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և Մայր աթոռին։Ըստ պատրիարքի՝ այս դժվարին ժամանակներում, երբ եկեղեցին հոգևոր հենարան է հայ ժողովրդի համար, եկեղեցու դեմ ուղղված յուրաքանչյուր ոտնձգություն նաև մեր պատմական հիշողության և հոգևոր արժեքների դեմ է: Հոգևորականը միաժամանակ ընդգծել է, որ անթույլատրելի է պետական այրերի միջամտությունը եկեղեցու ներքին կյանքին, առավել ևս՝ կարգալույծ անձանց սատարելը։Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը կոչ է անում իշխանությանը դադարեցնել միջամտությունը եկեղեցու գործերին, վերականգնել արդարությունը և օրինականությունը, ապահովել եկեղեցու օծյալ սպասավորների անվտանգ և խաղաղ գործունությունը:Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետԳարեգին Արսենյանը։Հոկտեմբերի 21–ին Գարեգին Երկրորդի տնօրինությամբ կարգալույծ հռչակվեց տեր Արամ քահանա Ասատրյանը (ավազանի անունը` Ստեփան Ասատրյան), որին աջակցություն է հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/03/90905566_137:0:1464:995_1920x0_80_0_0_b89dd180e44cdae459efdf9f0d4600b3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մայր աթոռ սուրբ էջմիածին, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, երուսաղեմի պատրիարք նուրհան մանուկյան
հայաստան, մայր աթոռ սուրբ էջմիածին, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, երուսաղեմի պատրիարք նուրհան մանուկյան
Երուսաղեմի հայոց պատրիարքը զորակցում է Գարեգին Երկրորդին և Մայր աթոռին
Պատրիարքը կոչով դիմել է Հայաստանի իշխանությանը։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik․ Երուսաղեմի հայոց պատրիարքությունը խոր ցավով և մտահոգությամբ է հետևում Հայ առաքելական եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։ Այս մասին նշված է Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հղած
հայտարարության մեջ, որում պատրիարքը զորակցություն է հայտնում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և Մայր աթոռին։
«Կարգալույծ հոգևորականի կողմից՝ պետական իշխանության բացահայտ հովանավորությամբ իրականացվող գործողությունները ոչ միայն անօրինական են և եկեղեցական կանոնադրությանը հակառակ, այլև խաթարում են Հայ առաքելական սուրբ եկեղեցու հեղինակությունը, վիրավորում հայ ժողովրդի հոգևոր զգացումները և վտանգում մեր դարավոր ինքնությունն ու հավատքը»,- նշված է հայտարարության մեջ։
Ըստ պատրիարքի՝ այս դժվարին ժամանակներում, երբ եկեղեցին հոգևոր հենարան է հայ ժողովրդի համար, եկեղեցու դեմ ուղղված յուրաքանչյուր ոտնձգություն նաև մեր պատմական հիշողության և հոգևոր արժեքների դեմ է: Հոգևորականը միաժամանակ ընդգծել է, որ անթույլատրելի է պետական այրերի միջամտությունը եկեղեցու ներքին կյանքին, առավել ևս՝ կարգալույծ անձանց սատարելը։
Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը կոչ է անում իշխանությանը դադարեցնել միջամտությունը եկեղեցու գործերին, վերականգնել արդարությունը և օրինականությունը, ապահովել եկեղեցու օծյալ սպասավորների անվտանգ և խաղաղ գործունությունը:
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես Ամենայն հայոց
կաթողիկոս Գարեգին Բ–ի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ
Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետ
Գարեգին Արսենյանը։
Հոկտեմբերի 21–ին Գարեգին Երկրորդի տնօրինությամբ
կարգալույծ հռչակվեց տեր Արամ քահանա Ասատրյանը (ավազանի անունը` Ստեփան Ասատրյան), որին աջակցություն է հայտնում է ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը: