00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այն, ինչ անում է Փաշինյանը, «սև ու սպիտակը» եկեղեցի բերելու քաղաքականություն է. Թաթոյան

Բաժանորդագրվել
ՀՀ նախկին ՄԻՊ–ը թվարկեց, իր կարծիքով, մի քանի կեղծիքներ, որոնցով առաջնորդվում է Նիկոլ Փաշինյանը եկեղեցու դեմ իր արշավի շրջանակում։
Այն, ինչ անում է Հհ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայ առաքելայան սուրբ եկեղեցու դեմ, ՀՀ քրեական օրենսգրքի կոնկրետ հոդվածներով նախատեսված արարքներ են։ Այդ մասին այսօր Էջմիածնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ՄԻՊ, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության առաջնորդ Արման Թաթոյանը։
«Եկեղեցու հետ կապված Նիկոլ Փաշինյանի գործողությունները բացարձակ ապօրինի են, դրանք անգամ որևէ քննարկման ենթակա չեն։ Այստեղ բացարձակ քաղաքական հովանավորությամբ, պաշտոնեական լիազորությունների ազդեցությունն օգտագործելով տեղի է ունենում ինչ–որ պրոցես, որը կառուցված է մի քանի կեղծիքների շուրջ»,– հայտարարեց նա։
Ըստ Թաթոյանի` կեղծիքներից մեկն այն է` երբ Փաշինյանն ասում է, թե Հայոց եկեղեցին եկեղեցականները չեն։ Թաթոյանն ընդգծում է` դա բացարձակ ապատեղեկություն է ու Փաշինյանի կողմից իրականացվող անօրինական գործողությունների շղարշներից մեկը, քանի որ եկեղեցին նախևառաջ եկեղեցականներն են։
«Մյուս կեղծիքնն այն է, որ Փաշինյանն այդ քայլն անում է, իր ասելով, որպես եկեղեցու հավատավոր հետևորդ, սա նույնպես ապօրինի պնդում է, քանի որ նա ՀՀ վարչապետի պաշտոնն է զբաղեցնում ու ունի կոնկրետ լիազորություններ և իրավունք չունի դրանցից դուրս գալու։ Այն, թե ինչ խորամանկ արտահայտությունների ներքո է նա թաքնվում, դա օրենքը չի ընդունում ու քրեորեն պատժելի արարքներ են. այն, ինչ անում է նա ՀՀ ՔրՕր կոնկրետ հոդվածներով նախատեսված արարքներ են»,– վստահեցրեց նախկին ՄԻՊ-ը։
Ըստ նրա` այն, ինչ կատարվում է եկեղեցու դեմ, դա նշանակում է քաղաքական պրոցեսը տեղափոխել եկեղեցի, «սև ու սպիտակը» բերել եկեղեցի։
Հիշեցնենք՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն այսօր իր օծման և գահակալության 26-րդ տարեդարձի առթիվ հայրապետական մաղթանք կհղի Սուրբ Էջմիածնում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրան զուգահեռ կրկին քննադատել է Գարեգին Բ կաթողիկոսին՝ հայտարարելով, որ Հայ առաքելական եկեղեցու առաջնորդը «երկրի հոգևոր կյանքը տարել է փակուղի և խախտել կուսակրոնության սկզբունքները»: Վարչապետը նշել է, որ աղոթքները շարունակելու է Հովհաննավանքում, ապա Մայր աթոռում։
Տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետ Գարեգին Արսենյանը։
Լրահոս
0