00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պաշտոնյայի՝ հավատացյալին ուղղված խոսքը կարող է իրավական հետևանք առաջացնել․ Թումասյան

© PhotoԿարգալույծ արված քահանայի պատարագին
Կարգալույծ արված քահանայի պատարագին  - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2025
Կարգալույծ արված քահանայի պատարագին . Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Իրավաբանը նշում է՝ երբ խոսվում է մարդկանց հոգևոր արժեքների մասին, ապա պետք է մեծ զգուշավորություն դրսևորել։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի - Sputnik. Պաշտոնյայի կողմից հավատացյալներին ուղղված հանրային խոսույթը կարող է իրավական հետևանքներ առաջացնել, ու դա պաշտպանվում է թե՛ Սահմանադրությամբ, թե՛ այլ օրենքներով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը։
Նշենք, որ տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել նաև եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետ Գարեգին Արսենյանը։
«Ցանկացած անձ, որը զգում է, որ իր իրավունքները, ներառյալ նաև հոգևոր իրավունքները ոտնահարվել են, անտեսվել են, դրանց միջոցով նրա պատվի, արժանապատվության նկատմամբ կատարվել է ոտնձգություն, ապա կարող է իրականացնել պաշտպանություն։ Ընդ որում` նաև դատական կարգով, այսինքն՝ համապատասխան հայտ ներկայացնելով, որը քննվելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի շրջանակներում»,- նշեց Թումասյանը։
Ընդգծեց՝ երբ որևիցե կերպով հնչում են այնպիսի խոսքեր, մեկնաբանություններ, որոնք կարող են հավատացյալների պատիվը, արժանապատվությունը, նրանց կրոնական հայացքները, կրոնական մոտեցումները վնասել, նվաստացնել կամ նսեմացնել, սա արդեն դիտվում է միջամտություն անձի կրոնի, խղճի, մտքի, դավանանքի իրավունքի իրացման տեսանկյունից։ Իրավագետը շեշտեց՝ կրոնը ոչ նյութական, հոգևոր արժեք է, որի պաշտպանությունը և պահպանությունը դրված է ոչ միայն կոնկրետ անձանց, այլ նաև պետությունների վրա։
Նա զուգահեռներ անցկացրեց մահմեդական երկրների հետ. եթե որևէ քաղաքացի` անկախ այդ անձի զբաղեցրած պաշտոնից, գործունեության ոլորտից, մասնագիտությունից, ինչ-որ քայլ անի մզկիթի դեմ, որևէ քայլ կատարի Ղուրանի կամ նրանց կրոնական որևէ ատրիբուտիկայի դեմ, դա բերելու է ծայրահեղ բացասական վերաբերմունքի։ Ընդ որում` նման իրավիճակներ լինում են ոչ միայն մահմեդական, այլ նաև քրիստոնյա երկրներում, որտեղ մահմեդականները բավականին մեծ ներկայացվածություն ունեն։
Այս համատեքստում Թումասյանը հիշեց Փարիզում տեղի ունեցած «Շարլի Էբդոյի» օրինակը, երբ 2015 թ․-ին թերթերից մեկը ծաղրանկար հրապարակեց, որտեղ մահմեդականների առաքյալը ներկայացված էր ոչ պարկեշտ ձևով։ Այդ ժամանակ հարձակում եղավ այդ խմբագրության վրա, սկսվեցին զանգվածային անկարգություններ, Փարիզի ոստիկանությունը ուժեղացված ծառայություն էր իրականացնում գրեթե 1 շաբաթ շարունակ։
Շեշտեց՝ երբ խոսվում է մարդկանց հոգևոր արժեքների մասին, ապա պետք է մեծ զգուշավորություն դրսևորել։
Թումասյանը նաև անդրադարձ կատարեց Մտքի խղճի և կրոնի ազատության իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիային, քանի որ եվրոպական որևէ երկիր այդպես էլ չքննադատեց ՀՀ իշխանությունների մոտեցումը Հայ առաքելական եկեղեցուն։
«Ճիշտն ասած` ես չեմ լսել որևէ քննադատական խոսք, բայց բոլոր դեպքերում` պետությունը և եկեղեցին անջատ են, և յուրաքանչյուր պետություն ինքն է որոշում տվյալ պետությունում առկա կրոնական խմբավորումների հետ իր հարաբերակցության մոդելը։ Մեզ մոտ այդ անկախությունը ամրագրված է ոչ միայն Սահմանադրությամբ, այլ ունենք նաև հատուկ օրենք, որը կարգավորում է Հայ առաքելական եկեղեցու ինքնուրույնությունը, ինքնավարությունը, մենք պետք է առաջնահերթ առաջնորդվենք մեր օրենսդրությամբ ու դա չդիտարկենք միայն միջազգային տեսանկյունից»,- նշեց Թումասյանը։
Հիշեցնենք, որ Հովհաննավանքի կարգալույծ արված քահանան՝ Ստեփան Ասատրյանը (նախկինում՝ տեր Արամ - խմբ․) հոկտեմբերի 26-ին «պատարագ» է մատուցել։ Թեպետ Մայր աթոռը բազմիցս հայտարարեց, որ եկեղեցական ծես անցկացնել կարող է միայն օծված հոգևորականը, սակայն ոչ միայն Ստեփան Ասատրյանը հետ չկանգնեց իր մտադրությունից, այլև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախարարներ, մարզպետներ և Ստեփան Ասատրյանի ու ՔՊ հարյուրավոր համակիրներ մասնակցեցին հայտարարված «պատարագին»։ Ավելին, ազդարարվեց նաև, որ նոյեմբերի 2-ին ևս Ստեփան Աստարյանը «պատարագ է» մատուցելու։
Լրահոս
0