00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու է 3 տարեկան Տիգրանի եղբայրը ցույց տվել կոկորդը. Գեղարքունիքի մարզպետի պատասխանը

© Sputnik / Aram NersesyanԿարեն Սարգսյան
Կարեն Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 30.10.2025
Բաժանորդագրվել
Գեղարքունիքի մարզպետարանն առաջիկայում որոշակի ֆինանսական օգնություն կցուցաբերի երեխայի ընտանիքին։
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Չբացառելով որևէ վարկած՝ բոլոր ուղղություններով որոնողական աշխատանքները շարունակվում են Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում կորած 3 տարեկան Տիգրան Օվանեսովին գտնելու համար։ Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
«Տարբեր վարկածներ կան, ու որևէ վարկած չի բացառվում։ Բոլոր ուղղություններով որոնողական աշխատանքները նույն տեմպով ընթանում են»,- նշեց մարզպետը։
Սարգսյանը վստահեցրեց, որ իրականությանը չեն համապատասխանում լուրերն այն մասին, թե Տիգրանի կորելուց հետո ծնողները վախեցել են մյուս երեխաներին մանկապարտեզ տանել։
Մարզպետն անդրադարձավ նաև Տիգրանի հորաքրոջ հարցազրույցին։ Կինն ասել է, թե Տիգրանի համր եղբայրը, որը կորելուց առաջ երեխայի հետ է եղել, հիմա անընդհատ կոկորդն է ցույց տալիս։ Դրանից հետո ենթադրություններ հնչեցին, որ դա խեղդել է նշանակում։
«Մեր կողմից ենթադրությունը եղել է այն, որ երեխան փորձել է հասկացնել, որ չի կարողանում խոսել, ոչ թե այլ վարկած»,- ասաց Սարգսյանը։
Ինչ վերաբերում է ընտանիքի սոցիալապես անապահով լինելուն, մարզպետը հայտնեց՝ նրանք օգնություն են ստացել համայնքապետարանից, իսկ մարզպետարանից՝ ոչ, քանի որ մինչ այս պահն իրենց չեն դիմել։ Նա ընդգծեց, որ առաջիկայում որոշակի ֆինանսական օգնություն կցուցաբերեն վառելիք, հագուստ և սնունդ ձեռք բերելու համար։
Լրագրողի դիտարկմանը, որ այդ օգնությունը հարցի կարճաժամկետ լուծում է, Սարգսյանը պատասխանեց` նմանատիպ հարցերը կարգավորում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
«Մենք արդեն կապի մեջ ենք նախարարության հետ ու կհասկանանք, թե ինչպես են շարունակվելու նրանց աջակցության տրամադրումը։ Նշեմ, որ նրանք մինչ այս էլ ստացել են օգնություն։ Իրենց ընտանիքից մեկը մոտ 60 000 դրամ թոշակ է ստանում, երեխաների հետ կապված՝ ամսական 50 000 դրամ են ստանում՝ հաշվի առնելով այն, որ բազմազավակ ընտանիք են։ Այնպես չէ, որ ընտանիքը չի կարողանում իր կարիքները հոգալ, բայց առաջիկայում կփորձենք որևէ ծրագրում ներառել, որպեսզի ավելի մեծ աջակցություն ցուցաբերվի»,- նշեց մարզպետը։
Հիշեցնենք` ոստիկանությունը հոկտեմբերի 27-ին` ժամը 18։00-ի սահմաններում, հաղորդում է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ, 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։
«Հետքն էլ չկա` շոր կամ կոշիկի թայ». 3 տարեկան Տիգրանին վերջին անգամ եղբոր հետ են տեսել
Լրահոս
0