https://arm.sputniknews.ru/20251028/hetqn-el-chka-shvor-kam-kvoshiki-taj-3-tarekan-tigranin-verjin-angam-eghbvor-het-en-tesel-95185780.html
«Հետքն էլ չկա` շոր կամ կոշիկի թայ». 3 տարեկան Տիգրանին վերջին անգամ եղբոր հետ են տեսել
«Հետքն էլ չկա` շոր կամ կոշիկի թայ». 3 տարեկան Տիգրանին վերջին անգամ եղբոր հետ են տեսել
Sputnik Արմենիա
Գյուղացիների խոսքով՝ Օվանեսովների ընտանիքում երեխաներն առողջական տարբեր խնդիրներ ունեն։ 28.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-28T16:55+0400
2025-10-28T16:55+0400
2025-10-28T18:02+0400
հայաստան
ծափաթաղ
երեխա
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1c/95183696_0:0:1920:1080_1920x0_80_0_0_30613ef7914bc1f54656eeb96640a844.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Արդեն երկրորդ օրն է՝ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի և շրջակայքի ամեն սանտիմետրն ուսումնասիրվում է 3 տարեկան Տիգրան Օվանեսովին գտնելու համար։ Երեխան իրենից մեծ՝ 5 տարեկան եղբոր հետ տնից դուրս է եկել, որոշ ժամանակ անց եղբայրը միայնակ է վերադարձել։ Ի՞նչ է եղել, ո՞ւր է գնացել Տիգրանը․ եղբայրը չի կարողանում պատմել. խոսքի խանգարում ունի՝ առհասարակ չի խոսում։ Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում է շուրջ 500 մարդ, որոնց թվում նաև 100-ավոր կամավորներ կան և գյուղացիներ։Հարևաններից մեկը` Վահան Համբարձումյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ Տիգրանի անհետացման լուրն առնելու պես շտապել է իր մեքենայով փնտրել գնացքի գծերի տարածքում։Գնացքի գծերից այն կողմ լիճն է՝ մոտ 1 կմ հեռավորության վրա։ Տիգրանը տան կրտսեր երեխան է, ծնողները 5 զավակ ունեն։ Հարևանի խոսքով` նորմալ, հանգիստ ընտանիք են, հիմնական աշխատանք չունեն, զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ։Գյուղի բուժքույր Ալմաստ Վարդանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց՝ թեպետ խեղճ ապրող ընտանիք են, բայց երեխան միշտ կոկիկ, մաքուր հագած է մանկապարտեզ եկել։«Մայրը շատ է սիրում նրան, հպարտանում երեխայով։ Նորմալ, հանգիստ երեխա է, ագրեսիվ չէ, տարօրինակություններ չունի»,- նշեց բուժքույրը։Տարակուսած է այն ամենից, ինչ տարածում են համացանցում։«Գրել են, թե մոր մատն է խառը։ Ո՞նց կարող է նման բան լինել, ո՞ր մայրը կուզի նման բան, ինքը Տիգրանին շատ է սիրում»,- ասաց նա։Հավելենք, որ ըստ բնակիչների՝ Օվանեսովների ընտանիքում երեխաներն առողջական տարբեր խնդիրներ ունեն։Հիշեցնենք` ոստիկանությունը հոկտեմբերի 27-ին` ժամը 18։00-ի սահմաններում, հաղորդում է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ, 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։
ծափաթաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Поисковые работы в селе Цапатаг
Sputnik Արմենիա
Поисковые работы в селе Цапатаг
2025-10-28T16:55+0400
true
PT0M22S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1c/95183696_240:0:1680:1080_1920x0_80_0_0_4a34bf8ba285036354b51fd565fc4257.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ծափաթաղ , երեխա, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, ծափաթաղ , երեխա, տեսանյութ, տեսանյութեր, видео
«Հետքն էլ չկա` շոր կամ կոշիկի թայ». 3 տարեկան Տիգրանին վերջին անգամ եղբոր հետ են տեսել
16:55 28.10.2025 (Թարմացված է: 18:02 28.10.2025) Գյուղացիների խոսքով՝ Օվանեսովների ընտանիքում երեխաներն առողջական տարբեր խնդիրներ ունեն։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Արդեն երկրորդ օրն է՝ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի և շրջակայքի ամեն սանտիմետրն ուսումնասիրվում է 3 տարեկան Տիգրան Օվանեսովին գտնելու համար։ Երեխան իրենից մեծ՝ 5 տարեկան եղբոր հետ տնից դուրս է եկել, որոշ ժամանակ անց եղբայրը միայնակ է վերադարձել։ Ի՞նչ է եղել, ո՞ւր է գնացել Տիգրանը․ եղբայրը չի կարողանում պատմել. խոսքի խանգարում ունի՝ առհասարակ չի խոսում։ Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում է շուրջ 500 մարդ, որոնց թվում նաև 100-ավոր կամավորներ կան և գյուղացիներ։
Հարևաններից մեկը` Վահան Համբարձումյանը,
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ Տիգրանի անհետացման լուրն առնելու պես շտապել է իր մեքենայով փնտրել գնացքի գծերի տարածքում։
«Մինչև հիմա էլ փնտրում ենք, հետքն էլ չկա` շոր կամ կոշիկի թայ։ Վերջին անգամ, որ տեսա երեխուն, իրենց հայաթում էր իր 5-ամյա եղբոր հետ, որը չի խոսում։ Հետո տեսնող է եղել, որ էդ չխոսող երեխեն գնացքի գծերից մենակ է հետ եկել»,– ասաց հարևանը։
Գնացքի գծերից այն կողմ լիճն է՝ մոտ 1 կմ հեռավորության վրա։ Տիգրանը տան կրտսեր երեխան է, ծնողները 5 զավակ ունեն։ Հարևանի խոսքով` նորմալ, հանգիստ ընտանիք են, հիմնական աշխատանք չունեն, զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ։
Գյուղի բուժքույր Ալմաստ Վարդանյանը
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց՝ թեպետ խեղճ ապրող ընտանիք են, բայց երեխան միշտ կոկիկ, մաքուր հագած է մանկապարտեզ եկել։
«Մայրը շատ է սիրում նրան, հպարտանում երեխայով։ Նորմալ, հանգիստ երեխա է, ագրեսիվ չէ, տարօրինակություններ չունի»,- նշեց բուժքույրը։
Տարակուսած է այն ամենից, ինչ տարածում են համացանցում։
«Գրել են, թե մոր մատն է խառը։ Ո՞նց կարող է նման բան լինել, ո՞ր մայրը կուզի նման բան, ինքը Տիգրանին շատ է սիրում»,- ասաց նա։
Հավելենք, որ ըստ բնակիչների՝ Օվանեսովների ընտանիքում երեխաներն առողջական տարբեր խնդիրներ ունեն։
Հիշեցնենք` ոստիկանությունը հոկտեմբերի 27-ին` ժամը 18։00-ի սահմաններում, հաղորդում է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ, 2022 թվականին ծնված
Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։