https://arm.sputniknews.ru/20251022/rvobert-qvocharjany-serzh-sargsjani-gvortsvov-vka-e-94957362.html
Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանի գործով վկա է
Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանի գործով վկա է
Sputnik Արմենիա
Եռաբլուրի հողերի օտարման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հանրապետության նախագահն էր։ 22.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-22T17:37+0400
2025-10-22T17:37+0400
2025-10-22T17:41+0400
սերժ սարգսյան
ռոբերտ քոչարյան
եռաբլուր պանթեոն
քրեական գործ
դատարան
վկա
վաչագան ղազարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1354/66/13546617_0:77:1500:921_1920x0_80_0_0_965ce8c3bcfc43784c8e95475f04f7c5.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով վկա է: Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ կայացած նիստի ժամանակ այս մասին ասաց հանրային մեղադրող Գորիկ Հովակիմյանը` ներկայացնելով գործով հետազոտման ենթակա փաստերը։Նշենք, որ 3 –րդ նախագահի վերաբերյալ այս դատական նիստը Եռաբլուրից հողերի օտարման գործով է։ Սերժ Սարգսյանը, 2000 թվականի մայիսի 20-ից մինչև 2007-ի ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, առնչություն է ունեցել նախարարության հաշվեկշռում գտնվող և ի պաշտոնե իրեն վստահված` Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարմանը։Այս ընթացքում ՀՀ նախագահը եղել է Ռոբերտ Քոչարյանը։ Գործով դատախազը վկայի կարգավիճակով պետք է հետագայում դատարան հրավիրի Գուրգեն Արսենյանին, որն այժմ ՌԴ-ում ՀՀ դեսպանն է, իսկ 2000–2007 թվականներին եղել է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ինչպես նաև Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության նախկին պետ Վաչագան Ղազարյանին։Վաչագան Ղազարյանն ավելի վաղ վստահացրել էր, որ ինքը Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք չի տվել։Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի վերաբերյալ երկու գործերի քննությունը մեկ վարույթով է իրականացվում։ Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանը, 2000 թվականի մայիսի 20-ից մինչև 2007-ի ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը` առնչություն է ունեցել նախարարության հաշվեկշռում գտնվող և ի պաշտոնե իրեն վստահված Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարմանը։Քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել խոշոր չափի հափշտակության (18 դրվագ), խոշոր չափի փողերի լվացման (2 դրվագ), դրան օժանդակելու (3 դրվագ) համար։Սերժ Սարգսյանն արդարացվեց «դիզվառելիքի գործով». դատարանը հրապարակեց վճիռը
եռաբլուր պանթեոն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1354/66/13546617_188:0:1500:984_1920x0_80_0_0_b6aa94a56265f5b04b8511443e335a41.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերժ սարգսյան, ռոբերտ քոչարյան, եռաբլուր պանթեոն, քրեական գործ, դատարան, վկա, վաչագան ղազարյան
սերժ սարգսյան, ռոբերտ քոչարյան, եռաբլուր պանթեոն, քրեական գործ, դատարան, վկա, վաչագան ղազարյան
Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանի գործով վկա է
17:37 22.10.2025 (Թարմացված է: 17:41 22.10.2025) Եռաբլուրի հողերի օտարման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հանրապետության նախագահն էր։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով վկա է: Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ կայացած նիստի ժամանակ այս մասին ասաց հանրային մեղադրող Գորիկ Հովակիմյանը` ներկայացնելով գործով հետազոտման ենթակա փաստերը։
Նշենք, որ 3 –րդ նախագահի վերաբերյալ այս դատական նիստը Եռաբլուրից հողերի օտարման գործով է։ Սերժ Սարգսյանը, 2000 թվականի մայիսի 20-ից մինչև 2007-ի ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, առնչություն է ունեցել նախարարության հաշվեկշռում գտնվող և ի պաշտոնե իրեն վստահված` Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարմանը։
Այս ընթացքում ՀՀ նախագահը եղել է Ռոբերտ Քոչարյանը։ Գործով դատախազը վկայի կարգավիճակով պետք է հետագայում դատարան հրավիրի Գուրգեն Արսենյանին, որն այժմ ՌԴ-ում ՀՀ դեսպանն է, իսկ 2000–2007 թվականներին եղել է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ինչպես նաև Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության նախկին պետ Վաչագան Ղազարյանին։
Վաչագան Ղազարյանն ավելի վաղ վստահացրել էր, որ ինքը Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք չի տվել։
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի վերաբերյալ երկու գործերի քննությունը մեկ վարույթով է իրականացվում։ Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանը, 2000 թվականի մայիսի 20-ից մինչև 2007-ի ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը` առնչություն է ունեցել նախարարության հաշվեկշռում գտնվող և ի պաշտոնե իրեն վստահված Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարմանը։
Քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել խոշոր չափի հափշտակության (18 դրվագ), խոշոր չափի փողերի լվացման (2 դրվագ), դրան օժանդակելու (3 դրվագ) համար։