00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:30
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը ողջունել է ԵԽ պատգամավորի հայտարարությունը

© Photo : press office of the Parliament of ArmeniaՆաչո Սանչես Ամոր
Նաչո Սանչես Ամոր - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2025
Բաժանորդագրվել
Պաշտպանական թիմն ընդգծել է, որ իրական եվրոպական ինտեգրումը սկսվում է ոչ թե Բրյուսելում, այլ Հայաստանում, որտեղ պետք է ապահովվի յուրաքանչյուր քաղաքացու խոսքի ազատությունը, արժանապատվությունն ու իրավունքների պաշտպանությունը։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի - Sputnik. Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի պաշտպանության թիմը ողջունել է Եվրոպական խորհրդարանի իսպանացի պատգամավոր Նաչո Սանչես Ամորի` Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովում արված հայտարարսությունը։ Պաշտպանական թիմի հայտարության մեջ նշված է, որ խոսքի ազատությունը, խաղաղ հավաքների իրավունքը և քաղաքական բազմակարծությունը ժողովրդավարության հիմնասյուներն են և չեն կարող սահմանափակվել քրեական հետապնդումներով։
Ինչպես հայտնել ենք, հոկտեմբերի 28–ին ՀՀ Ազգային ժողովում Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ Եվրոպական խորհրդարանի իսպանացի պատգամավոր Նաչո Սանչես Ամորը քննադատեց ՀՀ իշխանություններին, որ ՀՀ–ում մարդուն կալանավորում են կարծիք արտահայտելու համար։ Նա նշեց, որ ԵՄ անդամ դառնալու հավակնորդ երկրի կողմից նման գործելաճոն անթույլատրելի է։
«Եվրոպացի գործընկերների ուշադրությանն ենք հրավիրում ազգային բարերար Սամվել Կարապետյանի շարունակական ակնհայտ հակաիրավական կալանքի վրա, որն արդեն ավելի քան 130 օր գտնվում է ապօրինի ազատազրկման մեջ՝ միջին ծանրության հանցագործության աբսուրդային մեղադրանքով, առանց արդար դատավարության և թափանցիկ իրավական երաշխիքների ապահովման։ Նույն մտահոգությունը վերաբերում է նաև «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանի՝ Գյումրիում իրականացված ապօրինի ձերբակալությանը և դրան հաջորդած կալանքին, որոնք վկայում են ակնհայտ քաղաքական շարժառիթներով պայմանավորված քրեական հետապնդումների վտանգավոր միտման մասին»,–ասված է հայտարությունում։
Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը նշել է, որ ցնցող բնույթ է կրում նաև նախկինում երբևէ չարատավորված երեք հանրային հեղինակություն վայելող սրբազանների տևական և անհիմն կալանքները:
Ըստ նրանց` իշխանության այս գործողությունները հակասում են ՀՀ միջազգային պարտավորություններին՝ խախտելով Արդար դատավարության (ՄԻԵԿ 6), Ազատության և անձնական անձեռնմխելիության (ՄԻԵԿ 5), ինչպես նաև Արտահայտվելու և հավաքների ազատության (ՄԻԵԿ 10 և 11) իրավունքները։ Ընդգծել են, որ իրական եվրոպական ինտեգրումը սկսվում է ոչ թե Բրյուսելում, այլ Հայաստանում, որտեղ պետք է ապահովվի յուրաքանչյուր քաղաքացու խոսքի ազատությունը, արժանապատվությունն ու իրավունքների պաշտպանությունը։
Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց հունիսի 18-ին։ Օգոստոսի 15–ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 2 ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։
Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 290 (Հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (Փողերի լվացում), 422 (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է և նրան նոր մեղադրանք է առաջադրվել։ Մասնավորապես, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Լրահոս
0