https://arm.sputniknews.ru/20251029/rdn-aph-erkrneri-het-aktivvoren-zargacnum-e-haraberutjunnery-kinematvografiaji-volvortum-95240900.html
ՌԴ–ն ԱՊՀ երկրների հետ ակտիվորեն զարգացնում է հարաբերությունները կինեմատոգրաֆիայի ոլորտում
ՌԴ–ն ԱՊՀ երկրների հետ ակտիվորեն զարգացնում է հարաբերությունները կինեմատոգրաֆիայի ոլորտում
Sputnik Արմենիա
Բոլոր նախագծերը, որոնք այժմ իրականացվում են, միտված են այնպիսի սցենարների և պատմությունների ստեղծմանը, որոնք կհետաքրքրեն ԱՊՀ երկրների հանդիսատեսին։ 29.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-29T18:54+0400
2025-10-29T18:54+0400
2025-10-30T15:19+0400
ֆիլմ
ռուսաստան
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
կինո
կինոփառատոն
հայաստան
ֆյոդոր սոսնով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1e/95266170_0:0:1600:901_1920x0_80_0_0_749be64f0f2149ea7f7d07a2c34f2582.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանն ակտիվորեն զարգացնում է ԱՊՀ երկրների հետ գործընկերային հարաբերությունները կինեմատոգրաֆիայի ոլորտում։ Այսօր համատեղ մոտ 20 նախագիծ է իրականացվում, որոնք ստեղծվել են Ռուսաստանի պետական աջակցությամբ։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում «Կինոյի հիմնադրամ» փառատոնին նվիրված Մոսկվա-Աստանա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Տաշքենդ տեսակամրջի ժամանակ հայտարարեց «Կինոյի հիմնադրամի» տնօրեն Ֆյոդոր Սոսնովը։ԱՊՀ երկրները սերիալներ կնկարահանեն «Գազպրոմ-մեդիա հոլդինգի» հարթակում. ԽանչալյանՆրա խոսքով՝ կինոժապավենները նվիրված են տարբեր թեմաների և ուղղությունների։ Սոսնովը նշեց, որ կինոարտադրությունը ոչ միայն ստեղծագործական գործընթաց է, այլև տնտեսական առումով դժվար, քանի որ ազգային կինոշուկաները սահմանափակված են ցուցադրությունների համար նախատեսված դահլիճների և հանդիսատեսի առումով։Սոսնովը նշեց, որ բոլոր նախագծերը, որոնք այժմ իրականացվում են, միտված են այնպիսի սցենարների և պատմությունների ստեղծմանը, որոնք կհետաքրքրեն ԱՊՀ երկրների հանդիսատեսին։ Դրա համար կա անհրաժեշտ ամեն բան` հարուստ համատեղ մշակութային և պատմական անցյալ, հաղթանակներ և նվաճումներ։«Այդ իսկ պատճառով ԱՊՀ երկրների ջանքերի միավորումը հնարավորություն է տալիս համատեղ առաջ մղել ֆիլմերն ու մեծացնել լսարանը», – հավելեց «Կինոյի հիմնադրամի» ղեկավարը։ԱՊՀ երկրների հետ բարեկամության ամրապնդումը ՌԴ–ի համար առաջնահերթություն է. ԳալուզինԱյժմ աշխատանքներ են տարվում ընդհանուր ցանց ստեղծելու ուղղությամբ, որը ԱՊՀ երկրների հանդիսատեսին թույլ կտա հասանելիություն ստանալ համատեղ արտադրված ֆիլմերի նկատմամբ։ Առաջին կինոթատրոններն արդեն բացվում են Տաշքենդում (Ուզբեկստան), իսկ հաջորդ տարի ծրագիրը կսկսի գործել ԱՊՀ բոլոր երկրներում։Հիշեցնենք` հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 5-ը Մոսկվայում կանցկացվի «Ռուսաստանի և ԱՊՀ–ի ժողովուրդները» առաջին միջազգային փառատոնը, որը նվիրված է նոյեմբերի 4-ին նշվող Ազգային միասնության օրվան։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1e/95266170_0:0:1332:999_1920x0_80_0_0_90b2239e9b21b316323bf359267dcced.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆիլմ, ռուսաստան, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), կինո, կինոփառատոն, հայաստան, ֆյոդոր սոսնով
ֆիլմ, ռուսաստան, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), կինո, կինոփառատոն, հայաստան, ֆյոդոր սոսնով
ՌԴ–ն ԱՊՀ երկրների հետ ակտիվորեն զարգացնում է հարաբերությունները կինեմատոգրաֆիայի ոլորտում
18:54 29.10.2025 (Թարմացված է: 15:19 30.10.2025) Բոլոր նախագծերը, որոնք այժմ իրականացվում են, միտված են այնպիսի սցենարների և պատմությունների ստեղծմանը, որոնք կհետաքրքրեն ԱՊՀ երկրների հանդիսատեսին։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանն ակտիվորեն զարգացնում է ԱՊՀ երկրների հետ գործընկերային հարաբերությունները կինեմատոգրաֆիայի ոլորտում։ Այսօր համատեղ մոտ 20 նախագիծ է իրականացվում, որոնք ստեղծվել են Ռուսաստանի պետական աջակցությամբ։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում «Կինոյի հիմնադրամ» փառատոնին նվիրված Մոսկվա-Աստանա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Տաշքենդ տեսակամրջի ժամանակ հայտարարեց «Կինոյի հիմնադրամի» տնօրեն Ֆյոդոր Սոսնովը։
Նրա խոսքով՝ կինոժապավենները նվիրված են տարբեր թեմաների և ուղղությունների։ Սոսնովը նշեց, որ կինոարտադրությունը ոչ միայն ստեղծագործական գործընթաց է, այլև տնտեսական առումով դժվար, քանի որ ազգային կինոշուկաները սահմանափակված են ցուցադրությունների համար նախատեսված դահլիճների և հանդիսատեսի առումով։
«Մենք պետք է մրցակցենք ամբողջ աշխարհում ցուցադրվող արտադրանքի հետ։ Որքան փոքր է շուկան, այնքան ավելի դժվար է կինոարտադրության կայուն համակարգ ստեղծել։ Համագործակցության երկրների շուկաները միավորելու ներուժը հսկայական է։ Եվ, իհարկե, պարզապես չի կարելի դա չօգտագործել», – ասաց «Կինոյի հիմնադրամի» ղեկավարը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
Սոսնովը նշեց, որ բոլոր նախագծերը, որոնք այժմ իրականացվում են, միտված են այնպիսի սցենարների և պատմությունների ստեղծմանը, որոնք կհետաքրքրեն ԱՊՀ երկրների հանդիսատեսին։ Դրա համար կա անհրաժեշտ ամեն բան` հարուստ համատեղ մշակութային և պատմական անցյալ, հաղթանակներ և նվաճումներ։
«Այդ իսկ պատճառով ԱՊՀ երկրների ջանքերի միավորումը հնարավորություն է տալիս համատեղ առաջ մղել ֆիլմերն ու մեծացնել լսարանը», – հավելեց «Կինոյի հիմնադրամի» ղեկավարը։
Այժմ աշխատանքներ են տարվում ընդհանուր ցանց ստեղծելու ուղղությամբ, որը ԱՊՀ երկրների հանդիսատեսին թույլ կտա հասանելիություն ստանալ համատեղ արտադրված ֆիլմերի նկատմամբ։ Առաջին կինոթատրոններն արդեն բացվում են Տաշքենդում (Ուզբեկստան), իսկ հաջորդ տարի ծրագիրը կսկսի գործել ԱՊՀ բոլոր երկրներում։
Հիշեցնենք` հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 5-ը Մոսկվայում կանցկացվի «Ռուսաստանի և ԱՊՀ–ի ժողովուրդները» առաջին միջազգային փառատոնը, որը նվիրված է նոյեմբերի 4-ին նշվող Ազգային միասնության օրվան։