https://arm.sputniknews.ru/20251029/aph-erkrneri-het-barekamutjan-amrapndumy-rdi-hamar-arajnahertutjun-e-galuzin-95237820.html
ԱՊՀ երկրների հետ բարեկամության ամրապնդումը ՌԴ–ի համար առաջնահերթություն է. Գալուզին
ԱՊՀ երկրների հետ բարեկամության ամրապնդումը ՌԴ–ի համար առաջնահերթություն է. Գալուզին
Sputnik Արմենիա
Բարձրաստիճան դիվանագետը նշեց, որ Ռուսաստանը ձգտում է պահպանել և բազմապատկել համաշխարհային մշակութային ժառանգությունը։ 29.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-29T17:49+0400
2025-10-29T17:49+0400
2025-10-30T15:26+0400
միխայիլ գալուզին
ռուսաստան
արտաքին գործերի նախարարություն (ագն)
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
ասուլիս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1e/95266601_0:0:1600:901_1920x0_80_0_0_9860c3b8457719ee709e27af3d651c6c.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ԱՊՀ երկրների հետ բարեկամական և գործընկերային հարաբերությունների ամրապնդումը, այդ թվում` ակտիվ մշակութային և հումանիտար համագործակցությունը, շարունակում է մնալ Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններից մեկը։ Այս մասին հայտարարեց Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը` հավելելով, որ «Ռուսաստանի և ԱՊՀ–ի ժողովուրդները» միջազգային փառատոնի անցկացումը դիտարկում է հենց այս համատեքստում։Ինչպես նշեց դիվանագետը, Ռուսաստանը ձգտում է պահպանել և բազմապատկել համաշխարհային մշակութային ժառանգությունը, որը, անկասկած, անհնար է առանց յուրաքանչյուր ազգի մշակութային ներդրման նկատմամբ հարգանքի և հոգատար վերաբերմունքի։ Հենց այս մոտեցումների վրա է հիմնված լինելու բացվող փառատոնը։Այս տարվա փառատոնն ունի հատուկ խորհրդանշական նշանակություն։ Այն նվիրված է մի քանի նշանակալի իրադարձությունների (այդ թվում՝ նոյեմբերի 4-ին նշվող Ազգային միասնության օրվան), որոնք արտացոլում են Ռուսաստանն ու ԱՊՀ երկրներն իրար կապող ընդհանուր արժեքները:Ռուսաստանը վստահ է, որ բացվող փառատոնը կնպաստի ԱՊՀ երկրների միջև ամուր և հուսալի կապերի ձևավորմանը։ՀԱՊԿ-ի ուժերը կարելի է օգտագործել ՇՀԿ-ում և ԱՊՀ-ում ճգնաժամերը լուծելու նպատակով. ՍեյտիմովԳալուզինը հիշեցրեց, որ այս տարի նշվեց Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը։ Նա ընդգծեց, որ այս ամսաթիվը մնայուն նշանակություն ունի հետխորհրդային տարածքի բոլոր ժողովուրդների համար, քանի որ այդ պատերազմում հաղթանակը հնարավոր է դարձել հենց միասնության, հոգևոր և մարդկային ռեսուրսների աննախադեպ մոբիլիզացիայի, տարբեր ազգությունների միլիոնավոր մարդկանց փոխօգնության և անձնուրաց աշխատանքի շնորհիվ։ՌԴ փոխարտգործնախարարը փառատոնն անվանեց հարգանքի տուրք բոլոր նրանց, ովքեր պայքարել են խաղաղ ապագայի համար։Նախարարի տեղակալը ցավով նշեց, որ այսօր որոշ երկրներ քայլեր են ձեռնարկում մշակութային և հումանիտար ոլորտը քաղաքականացնելու համար, ստեղծելու համար արհեստական խոչընդոտներ և բաժանարար գծեր աշխարհում` այդ թվում նաև մշակութային ոլորտում։Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 5-ը Մոսկվայում առաջին անգամ կանցկացվի «Ռուսաստանի և ԱՊՀ–ի ժողովուրդները» միջազգային փառատոնը, որը նվիրված է նոյեմբերի 4-ին նշվող Ազգային միասնության օրվան։Փառատոնը կմեկնարկի լիագումար նիստով, որը կբացի ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ Միջոցառման ընթացքում անդրադարձ կլինի գործարար, կրթական և մշակութային ոլորտներին, կանցկացվեն տարբեր թեմաներով ցուցահանդեսներ և վարպետության դասեր։Արմեն Գրիգորյանը կմասնակցի ԱՊՀ երկրների անվտանգության խորհդի քարտուղարների հանդիպմանըՓառատոնն Անվտանգության խորհրդի աշխատակազմի, նախագահի աշխատակազմի և ՌԴ ԱԳՆ–ի համակարգմամբ կազմակերպել է Ազգությունների հարցերով դաշնային գործակալությունը Ռուսաստանի մշակույթի նախարարության, Ռոսսոտրուդնիչեստվոյի, Մոսկվայի կառավարության, «Զնանիե» ռուսական միության, Ռուսական աշխարհագրական ընկերության և այլ կազմակերպությունների մասնակցությամբ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1e/95266601_93:0:1514:1066_1920x0_80_0_0_02d28ba08bfc8c3270e49fe2229c53ae.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միխայիլ գալուզին, ռուսաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն), անկախ պետությունների համագործակցություն (ապհ), ասուլիս
միխայիլ գալուզին, ռուսաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն), անկախ պետությունների համագործակցություն (ապհ), ասուլիս
ԱՊՀ երկրների հետ բարեկամության ամրապնդումը ՌԴ–ի համար առաջնահերթություն է. Գալուզին
17:49 29.10.2025 (Թարմացված է: 15:26 30.10.2025) Բարձրաստիճան դիվանագետը նշեց, որ Ռուսաստանը ձգտում է պահպանել և բազմապատկել համաշխարհային մշակութային ժառանգությունը։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ԱՊՀ երկրների հետ բարեկամական և գործընկերային հարաբերությունների ամրապնդումը, այդ թվում` ակտիվ մշակութային և հումանիտար համագործակցությունը, շարունակում է մնալ Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններից մեկը։ Այս մասին հայտարարեց Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը` հավելելով, որ «Ռուսաստանի և ԱՊՀ–ի ժողովուրդները» միջազգային փառատոնի անցկացումը դիտարկում է հենց այս համատեքստում։
«Կարևոր է նաև նշել, որ ժամանակակից բազմաբևեռ աշխարհակարգը, որի ձևավորմանը մասնակցում են մեր երկրներն ու ժողովուրդները, ԱՊՀ երկրները և նրանց ժողովուրդները, հիմնված է, նախևառաջ, մշակութային և քաղաքակրթական բազմազանության, ավանդույթների նկատմամբ հարգանքի և մշակութային ինքնության պահպանման վրա», – նշեց Գալուզինը Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած Մոսկվա-Աստանա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Տաշքենդ տեսակապի ժամանակ, որը նվիրված էր փառատոնի անցկացմանը։
Ինչպես նշեց դիվանագետը, Ռուսաստանը ձգտում է պահպանել և բազմապատկել համաշխարհային մշակութային ժառանգությունը, որը, անկասկած, անհնար է առանց յուրաքանչյուր ազգի մշակութային ներդրման նկատմամբ հարգանքի և հոգատար վերաբերմունքի։ Հենց այս մոտեցումների վրա է հիմնված լինելու բացվող փառատոնը։
Այս տարվա փառատոնն ունի հատուկ խորհրդանշական նշանակություն։ Այն նվիրված է մի քանի նշանակալի իրադարձությունների (այդ թվում՝ նոյեմբերի 4-ին նշվող Ազգային միասնության օրվան), որոնք արտացոլում են Ռուսաստանն ու ԱՊՀ երկրներն իրար կապող ընդհանուր արժեքները:
Ռուսաստանը վստահ է, որ բացվող փառատոնը կնպաստի ԱՊՀ երկրների միջև ամուր և հուսալի կապերի ձևավորմանը։
Գալուզինը հիշեցրեց, որ այս տարի նշվեց Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը։ Նա ընդգծեց, որ այս ամսաթիվը մնայուն նշանակություն ունի հետխորհրդային տարածքի բոլոր ժողովուրդների համար, քանի որ այդ պատերազմում հաղթանակը հնարավոր է դարձել հենց միասնության, հոգևոր և մարդկային ռեսուրսների աննախադեպ մոբիլիզացիայի, տարբեր ազգությունների միլիոնավոր մարդկանց փոխօգնության և անձնուրաց աշխատանքի շնորհիվ։
ՌԴ փոխարտգործնախարարը փառատոնն անվանեց հարգանքի տուրք բոլոր նրանց, ովքեր պայքարել են խաղաղ ապագայի համար։
Նախարարի տեղակալը ցավով նշեց, որ այսօր որոշ երկրներ քայլեր են ձեռնարկում մշակութային և հումանիտար ոլորտը քաղաքականացնելու համար, ստեղծելու համար արհեստական խոչընդոտներ և բաժանարար գծեր աշխարհում` այդ թվում նաև մշակութային ոլորտում։
«Մենք կարևոր ենք համարում մեր ժողովուրդների հետ հարաբերությունների ամրապնդումը և ԱՊՀ գործընկերների հետ սերտ կապերի պահպանումը, այդ թվում՝ մշակութային և հումանիտար ուղղություններով», – ասաց նա։
Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 5-ը Մոսկվայում առաջին անգամ կանցկացվի «Ռուսաստանի և ԱՊՀ–ի ժողովուրդները» միջազգային փառատոնը, որը նվիրված է նոյեմբերի 4-ին նշվող Ազգային միասնության օրվան։
Փառատոնը կմեկնարկի լիագումար նիստով, որը կբացի ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ Միջոցառման ընթացքում անդրադարձ կլինի գործարար, կրթական և մշակութային ոլորտներին, կանցկացվեն տարբեր թեմաներով ցուցահանդեսներ և վարպետության դասեր։
Փառատոնն Անվտանգության խորհրդի աշխատակազմի, նախագահի աշխատակազմի և ՌԴ ԱԳՆ–ի համակարգմամբ կազմակերպել է Ազգությունների հարցերով դաշնային գործակալությունը Ռուսաստանի մշակույթի նախարարության, Ռոսսոտրուդնիչեստվոյի, Մոսկվայի կառավարության, «Զնանիե» ռուսական միության, Ռուսական աշխարհագրական ընկերության և այլ կազմակերպությունների մասնակցությամբ։