00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՊՀ երկրները սերիալներ կնկարահանեն «Գազպրոմ-մեդիա հոլդինգի» հարթակում. Խանչալյան

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոց«Մոսկինո» կինոպարկ
«Մոսկինո» կինոպարկ - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2025
Բաժանորդագրվել
«Գազպրոմ-մեդիա հոլդինգը» սերիալների և շոուների համատեղ արտադրության ոլորտում համագործակցում է այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը, Ուզբեկստանը։ Հայաստանի հետ նման գործընկերություն դեռ չկա։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. «Գազպրոմ-մեդիա հոլդինգը» հարթակ է ստեղծել ԱՊՀ երկրների գործընկերների հետ համատեղ սերիալներ նկարահանելու համար։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կազմակերպված Մոսկվա-Աստանա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Տաշքենդ տեսակամրջի ժամանակ այս մասին հայտնեց «Գազպրոմ-մեդիա հոլդինգի» գլխավոր տնօրենի տեղակալ Բորիս Խանչալյանը։
© Sputnik / Maria DevakhinaԲորիս Խանչալյան
Заместитель генерального директора Газпром-Медиа Холдинг Борис Ханчалян во время видеомоста по теме международного фестиваля Народы России и СНГ (29 октября 2025). Москвa - Sputnik Արմենիա, 1920, 30.10.2025
Բորիս Խանչալյան
Տեսակամուրջը նվիրված էր «Ռուսաստանի և ԱՊՀ–ի ժողովուրդները» առաջին միջազգային փառատոնին, որը կանցկացվի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 5-ը Մոսկվայում։
Խանչալյանի խոսքով՝ «Գազպրոմ-մեդիա հոլդինգը» որոշել է փառատոնին մասնակցել որպես ռազմավարական գործընկեր։
Փառատոնի շրջանակում կստորագրվեն համատեղ նկարահանումների մասին համաձայնագրեր։
«Մեր կատարած առանցքային աշխատանքներից մեկը հարթակի ստեղծումն է, որտեղ կարող ենք դաշնակից երկրների հետ համատեղ սերիալներ նկարահանել։ Մեր նախագիծը արձագանք է գտել, և փառատոնի շրջանակում մի շարք համաձայնագրեր կստորագրվեն։ Եթե մեզ հաջողվի ամեն ինչ արագ անել, ցույց կտանք, թե ինչպես կարելի է համատեղ աշխատել», – նշեց Խանչալյանը։
Նկարահանումները կիրականացվեն Մոսկվայի միջազգային կինոկլաստերի ՝ «Մոսկինո» կինոպարկի և կինոգործարանի հենքի վրա։
Պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին՝ Խանչալյանն ընդգծեց, որ «Գազպրոմ-մեդիա հոլդինգը» սերիալների և շոուների համատեղ արտադրության ոլորտում համագործակցում է այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը, Ուզբեկստանը։ Հայաստանի հետ նման գործընկերություն դեռ չկա։
«Ռուսաստանի և ԱՊՀ–ի ժողովուրդները» առաջին միջազգային փառատոնը կմեկնարկի լիագումար նիստով, որը կբացի ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ Միջոցառման ընթացքում անդրադարձ կլինի գործարար, կրթական և մշակութային ոլորտներին, կանցկացվեն տարբեր թեմաներով ցուցահանդեսներ և վարպետության դասեր։
«Մի՛ ծնվիր գեղեցիկ»-ից մինչև «Հայրիկի դուստրեր». հայ դերասանները ռուսական կինոյում
Լրահոս
0