00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:30
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զորակցում ենք վեհափառին. Արևմտյան Եվրոպայի հոգևորականաց դասը հայտարարություն է տարածել

© Sputnik / Aram NersesyanԿաթողիկոսն ու հոգևորաց դասը
Կաթողիկոսն ու հոգևորաց դասը - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2025
Կաթողիկոսն ու հոգևորաց դասը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակության հոգևորականաց դասը և եկեղեցական համայնքները նշել են, որ տագնապով են հետևում Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից հոգևորականների դեմ հարուցվող քրեական գործերին։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակության հոգևորականաց դասը և եկեղեցական համայնքները խոր մտահոգությամբ հետևում են Հայաստանի Հանրապետությունում վերջին ամիսներին տեղի ունեցող անցանկալի և մտահոգիչ զարգացումներին։ Այս մասին հայտարարություն են տարածել հոգևորականաց դասը և եկեղեցական համայնքները։
«Դարեր շարունակ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին եղել է և շարունակում է մնալ մեր քրիստոնեական հավատքի, հայ հոգու, ինքնության և ազգային միասնականության ամուր հենարանը։ Մեզ համար անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը»,– ասված է հայտարարությունում։
Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակության հոգևորականաց դասը և եկեղեցական համայնքները նշել են, որ տագնապով ենք հետևում Հայաստանի պետական մարմինների կողմից հոգևորականների դեմ հարուցվող քրեական գործերին։
«Արդարությունը, թափանցիկությունը և փոխադարձ սերը եղել են և մնալու են մեր քրիստոնեական հավատքի և ժողովրդավարության հիմնարար սկզբունքները։ Մեր հորդորն ու ակնկալիքն է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները առաջնորդվեն արդարության, անաչառության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության սկզբունքներով։ Ինչպես միշտ՝ հատկապես այս դժվարին օրերին, մեր հոգևոր եղբայրների և հավատացյալների կողքին, միասնականորեն և անվերապահորեն զորակցում ենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց վեհափառ հայրապետին՝ շարունակելու իր սրբազան առաքելությունն ու ծառայությունը ի Հայաստան և ի սփյուռս»,– ասված է հայտարարությունում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։
Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։
Ճաղերի հետևում են նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետ Գարեգին Արսենյանը։
Փաշինյանը հուլիսի 8-ին հայտարարեց, որ պատրաստ է անձամբ առաջնորդել Մայր աթոռ սուրբ Էջմիածնի «ազատագրումը»` նշելով, որ «Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից»։
Իշխանություն VS եկեղեցի. Գարեգին Բ–ի և հոգևորականների դեմ հայտարարված արշավի նոր փուլը
Լրահոս
0