00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:17
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
54 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
12:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Սերժ Սարգսյան
44-օրյա պատերազմն անխուսափելի չէր․ Սերժ Սարգսյան
14:10
2 ր
Սերժ Սարգսյան
Սամվել Շահրամանյանը դեռ կխոսի Բաքվի բանտում գտնվողների ցուցակի մասին․ Սերժ Սարգսյան
14:12
2 ր
Սերժ Սարգսյան
Ադրբեջանցիների հետ խաղաղ ապրելու մասին հայտարարությունները հեքիաթ են․ Սերժ Սարգսյան
14:14
1 ր
Նիկոլ Փաշինյան
Պետք է ընդունեինք, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում պետք է լինի. Փաշինյանը՝ 44–օրյա պատերազմը կանխելու հնարավորության մասին
14:16
2 ր
Զարուհի Փոստանջյան
Վարդան Ղուկասյանի հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ․ Զարուհի Փոստանջյան
14:30
3 ր
Դավիթ Խաժակյան
Առաջինից երկրորդ ընտրություն ըննդիմությունը կոնոսոլիդացվելու հնարավորություն կստանա. Դավիթ Խաժակյան
14:34
6 ր
Սուրեն Սուրենյանց
Կայուն մեմասնության տխրահռչակ սկզբունքից իշխանությունները հրաժարվել չեն ուզում. Սուրեն Սուրենյանց
14:41
4 ր
Զարմիկ Պողիկյան
Հալեպ–Երևան–Հալեպ ուղիղ չվերթների վերականգնումն անհրաժեշտություն էր. Զարմիկ Պողիկյան
14:46
4 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Սեյրան Օհանյան
Մեր ունեցած սպառազինությունը Փաշինյանի օրոք է դարձել մետաղի ջարդոն․ Սեյրան Օհանյան
17:19
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սակագնային փուչիկը» պայթելու է․ փորձագետը էլեկտրաէներգիայի թանկացում է կանխատեսում

© Sputnik / Асатур ЕсаянцԷլեկտրաէներգիայի հաշվիչներ
Էլեկտրաէներգիայի հաշվիչներ - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2025
Բաժանորդագրվել
Վահե Դավթյանը կարծում է, որ ՀՀ իշխանությունն արհեստականորեն է զսպում թանկացումը։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը Հայաստանում անխուսափելի է, իշխանությունը թանկացումը լավագույն դեպքում կհետաձգի մինչև 2026-ի ընտրությունների ավարտը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը` վերլուծելով ՀՀ էներգետիկ շուկայում առկա իրողությունները։
Փորձագետը հիշեցրեց, որ ՀՀ էլեկտրաէներգետիկ շուկան ազատականացված է 2022 թվականի փետրվարի 1-ից, և կառավարությունը արտադրողների համար սահմանել է էլեկտրաէներգիայի ավելի ցածր սակագին` նոր ազատական մոդելին միանալու նպատակով։ Արդյունքում այսօր արդեն շուկային միացած շուրջ 300 մեծ ու փոքր սուբյեկտներ էլեկտրաէներգիայի դիմաց վճարում են ավելի ցածր սակագնով։ Իսկ գնային տարբերությունը կոմպենսացվում է Հայաստանի Հանրապետության մնացած 1 100 000 շարքային սպառողների հաշվին։
Բացի այդ, ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգը ի սկզբանե նախագծված էր որպես արտահանող, բայց դեպի Վրաստան արտահանումը այնքան է նվազել, որ, Դավթյանի բնորոշմամբ, մեր երկիրը այս ուղղությամբ փաստացի վերածվել է նետոներկրողի։ Իրանի ուղղությամբ ևս արտահանման ծավալների էական նվազում կա։
Սրա հետևանքով Հայաստանում արտադրվող ավելցուկային էլեկտրաէներգիայի ՕԳԳ–ն, ըստ Դավթյանի, բավական ցածր է, ինքնարժեքն էլ` բարձր։
Եթե այս խնդիրներին ավելացնենք նաև համակարգի առողջացմանն ուղղված միջազգային վարկերն ու դրանց սպասարկման համար անհրաժեշտ միջոցները, ապա փորձագետն այլ ելք չի տեսնում, քան էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելը։
«Սա քաջ գիտակցելով և հասկանալով նաև, որ առաջիկայում սպասվում են ինտենսիվ քաղաքական, ընտրական գործընթացներ, որոնց պարագայում էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը կարող է հանգեցնել բացասական հետևանքների, այդ թվում` ռեպուտացիոն բնույթի, իշխանությունը որոշել է թույլ չտալ էլեկտրաէներգիայի սակագնի փաստացի աճ` դեֆիցիտը ծածկելով գազի գնի նվազման հաշվին կուտակված ավելցուկային գումարների հաշվին»,– ասաց Դավթյանը։
Վկայակոչելով իր աղբյուրներից ստացած տեղեկությունները` փորձագետը նշեց, որ վերջին տարիներին ՀՀ–ում նկատվող դրամի ամրապնդման արդյունքում գազի ձեռքբերման ոլորտում ապահովվել է որոշակի ավելցուկ, որը 2024 թվականի դրությամբ կազմել է շուրջ 20 միլիարդ դրամ, իսկ այսօր արդեն` շուրջ 40 միլիարդ դրամ։
«Իհարկե, տրամաբանական կլիներ, և նման փորձ մենք ժամանակին ունեցել ենք, որ այդ ավելցուկը ուղղվեր երկրի ներսում սակագների վերանայմանը, նվազեցմանը»,– նշեց փորձագետը։
Նա հավելեց` դրա փոխարեն, սակայն, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2024 թվականի դեկտեմբերին որոշեց կուտակված ավելցուկն ուղղել Երևանում նոր գազատրանսպորտային ենթակառուցվածքների շինարարությանը` չնայած այն հանգամանքին, որ նոր ենթակառուցվածքները օրենքով պետք է իրականացվեն նոր բաժանորդների միացման վճարների հաշվին։
«Մոտեցումը, որը կիրառվեց Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի կողմից, արհեստական է և հղի է նաև որոշակի բացասական հետևանքներով առաջիկայում։ Սակագնային փուչիկը, որը ձևավորվել է դրամի ամրապնդման շնորհիվ, մի օր անպայման պայթելու է, երբ երկրում փոխվի ֆիսկալ իրավիճակը, մակրոտնտեսական իրավիճակը»,– ընդգծեց Դավթյանը։
Նա հիշեցրեց, որ էլեկտրաէներգիայի` առաջիկայում սպասվող թանկացման մասին հրապարակային հայտարարեց նաև ՀԷՑ–ի նոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, երբ նոր էր ստանձնել իր պարտավորությունները։
«Եթե հիշում եք, ամիսներ առաջ բավականին անկեղծ հայտարարություն արեց, որ շատ դժվար է էլեկտրաէներգիայի սակագինը զսպել։ Ճիշտ է` հետո տարբեր տեղեկատվական մեթոդներով դա կոծկեցին, բայց հայտարարությունը փաստացի արվել էր` ելնելով օբյեկտիվ իրողություններից»,– արձանագրեց Դավթյանը`շեշտելով, որ թանկացումն ընդամենը որոշ ժամանակով հետաձգվել է, և էլեկտրաէներգիայի սակագինը որոշվել է արհեստական զսպել ևս մի քանի ամիս` ելնելով քաղաքական նկատառումներից։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։
Լրահոս
0