00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ռոբերտ Քոչարյան
Ներկայացնել, թե մի քանի չաշխատող գործարան, որ տվել ենք ՌԴ–ին, դարակազմիկ սխալ էր, իրականության հետ կապ չունի. Քոչարյան
19:13
12 ր
Կիրո Մանոյան
Հնարավոր չէ պառակտել եկեղեցին և հակաթոռ ստեղծել. Կիրո Մանոյան
19:26
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուբեն Վարդանյանը հանրային պաշտպան ունի. նա ադրբեջանցի է

© PhotoՌուբեն Վարդանյան
Ռուբեն Վարդանյան - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2025
Բաժանորդագրվել
«Դատական նիստն» այսօր հետաձգվել է, որպեսզի նոր փաստաբանը նյութերին ծանոթանալու ժամանակ ունենա։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Այսօր Բաքվում շարունակվել է Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու դատավարությունը։ Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Ադրբեջանի փաստաբանների կոլեգիան Ռուբեն Վարդանյանի նոր պաշտպան է նշանակել Էմիլ Բաբիշովը, Վարդանյանը չի առարկել։
Նախագահող դատավորը հայտարարել է, որ փաստաբանի համար պայմաններ կստեղծվեն և լրացուցիչ ժամանակ կտրամադրվի, որպեսզի կարողանա ինչպես մեկուսարանում հանդիպել Ռուբեն Վարդանյանին, այնպես էլ ծանոթանալ քրեական գործի նյութերին։
«Դատավարությունը» հետաձգվել է, որպեսզի փաստաբանը ծանոթանա գործին և հանդիպի «մեղադրյալի» հետ։
Նիստը կշարունակվի նոյեմբերի 4-ին:
Հիշեցնենք` սեպտեմբերի 16-ին Վարդանյանը հրաժարվել էր իր պաշտպան Աբրահամ Բերմանից։ Դատարանը նշել էր՝ քանի որ չի կարող Վարդանյանն առանց պաշտպանի լինել, կա՛մ պետք է նոր փաստաբանի հետ պայմանագիր կնքի, կա՛մ պետությունը հանրային պաշտպան կնշանակի։ Վարդանյանը հանրային պաշտպանի նշանակմանը չէր առարկել։ Ավելի ուշ ընտանիքի միջոցով նա մեկնաբանել էր միջնորդությունը՝ նշելով, որ հարկադրված է նման որոշում կայացրել, քանի որ միջազգային իրավունքի նորմերի, ինչպես նաև հենց ադրբեջանական դատավարական օրենսգրքի կոպտագույն խախտումները դատական լսումները վերածել են բացահայտ ֆարսի: Վարդանյանը համարում է, որ պաշտպանության բոլոր դատավարական հնարավորությունները սպառված են։
Պաշտպանից հրաժարվելու պատճառներից մեկն էլ այն է, որ դատարանը մերժել է հրավիրել վկաների, որոնք կարող էին պարզաբանել գործի հանգամանքները և հաստատել պաշտպանության համար նշանակություն ունեցող փաստերը:
Հիշեցնենք նաև, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
Լրահոս
0