https://arm.sputniknews.ru/20251022/ruben-vardanjany-meknabanel-e-inchu-e-hrazharvel-pastaban-bermanic-94981132.html
Ռուբեն Վարդանյանը մեկնաբանել է՝ ինչու է հրաժարվել փաստաբան Բերմանից
Ռուբեն Վարդանյանը մեկնաբանել է՝ ինչու է հրաժարվել փաստաբան Բերմանից
Sputnik Արմենիա
Պաշտպանից հրաժարվելու պատճառներից մեկն էլ այն է, որ դատարանը մերժել է հրավիրել վկաների, որոնք կարող էին պարզաբանել գործի հանգամանքները։ 22.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-22T22:48+0400
2025-10-22T22:48+0400
2025-10-22T22:52+0400
ռուբեն վարդանյան
բաքու
դատ
փաստաբան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/07/94356389_0:0:1501:844_1920x0_80_0_0_ad91ea5b8ad2b766bbc963302728bd61.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Արցախի նախկին պետանախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանն իր պաշտպան Աբրահամ Բերմանի ծառայություններից հրաժարվելու որոշումը հարկադրված է կայացրել։ Իր որոշումը Վարդանյանը բացատրել է ընտանիքի միջոցով փոխանցված մեկնաբանության մեջ։Հոկտեմբերի 21-ին Բաքվում շարունակվող «դատական նիստի» ընթացքում Վարդանյանը միջնորդություն ներկայացրեց, որ հրաժարվում է իր պաշտպան Աբրահամ Բերմանի ծառայություններից։ Վարդանյանը չցանկացավ այլ պաշտպանի հետ պայմանագիր կնքել և համաձայնեց, որ պետությունն իրեն փաստաբան տրամադրի։Նրա խոսքով՝ իրեն այդպես էլ թույլ չեն տվել ծանոթանալ գործի նյութերին և մեղադրական եզրակացությանը: Նյութերին հասանելիություն ունենալը մինչ օրս մերժվում է, ուստի Վարդանյանը չի կարողանում ծանոթանալ իր գործի 422 հատորներին, չի տրամադրել հիմնական դատավարական փաստաթղթերի պաշտոնական թարգմանությունը:«Ինձ դատարանում պաշտպանվելու հնարավորություն չի տրվել: Ես հնարավորություն չեմ ունեցել առանց սահմանափակումների և նախնական ստուգման փաստաթղթեր փոխանակել պաշտպանի հետ՝ դատական նիստերին պատրաստվելու համար, հասանելիություն չեմ ստացել ձայնա և տեսանյութերին, որոնք ներկայացվում են որպես իմ մեղքի ապացույց»,- շեշտել է Վարդանյանը։Նրա խոսքով՝ իր բոլոր միջնորդություններն անտեսվել են, իսկ պաշտպանի կարևոր խնդրանքները, որոնք անհրաժեշտ էին արդար դատավարության համար, մնացել են անպատասխան:Պաշտպանից հրաժարվելու պատճառներից մեկն էլ այն է, որ դատարանը մերժել է հրավիրել վկաների, որոնք կարող էին պարզաբանել գործի հանգամանքները և հաստատել պաշտպանության համար նշանակություն ունեցող փաստերը: Շեշտում է՝ այսպիսով գործընթացը լիովին զրկված է օբյեկտիվության և արդարության որևէ նշույլից:Հիշեցնենք՝ սեպտեմբերի 16-ին Ռուբեն Վարդանյանը միջնորդել էր իր դեմ նախաձեռնված քրեական գործով հարցաքննեն մի շարք անձանց, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին, Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցիչներին։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել էր, թե նշված մարդիկ կապ չունեն քննվող գործի հետ։ Դատարանը հայտարարել էր, որ միջնորդությունը չի քննվի, սակայն ապագայում Վարդանյանը կարող է կրկին միջնորդություն ներկայացնել։Հիշեցնենք նաև, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:1–ին պայմանը այս իշխանությանն իշխանությունից զրկելն է. Սարգսյանը` գերիների վերադարձի մասին
բաքու
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/07/94356389_0:0:1333:1000_1920x0_80_0_0_c79d773eac6d7312cb793a52e24ae341.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուբեն վարդանյան, բաքու, դատ, փաստաբան
ռուբեն վարդանյան, բաքու, դատ, փաստաբան
Ռուբեն Վարդանյանը մեկնաբանել է՝ ինչու է հրաժարվել փաստաբան Բերմանից
22:48 22.10.2025 (Թարմացված է: 22:52 22.10.2025) Պաշտպանից հրաժարվելու պատճառներից մեկն էլ այն է, որ դատարանը մերժել է հրավիրել վկաների, որոնք կարող էին պարզաբանել գործի հանգամանքները։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Արցախի նախկին պետանախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանն իր պաշտպան Աբրահամ Բերմանի ծառայություններից հրաժարվելու որոշումը հարկադրված է կայացրել։ Իր որոշումը Վարդանյանը բացատրել է ընտանիքի միջոցով փոխանցված մեկնաբանության մեջ։
Հոկտեմբերի 21-ին Բաքվում շարունակվող «դատական նիստի» ընթացքում Վարդանյանը
միջնորդություն ներկայացրեց, որ հրաժարվում է իր պաշտպան Աբրահամ Բերմանի ծառայություններից։ Վարդանյանը չցանկացավ այլ պաշտպանի հետ պայմանագիր կնքել և համաձայնեց, որ պետությունն իրեն փաստաբան տրամադրի։
«Միջազգային իրավունքի նորմերի, ինչպես նաև հենց ադրբեջանական դատավարական օրենսգրքի կոպտագույն խախտումներն այս լսումները վերածեցին բացահայտ ֆարսի: Այս պայմաններում պաշտպանության բոլոր դատավարական հնարավորությունները սպառված են»,- ասել է Վարդանյանը։
Նրա խոսքով՝ իրեն այդպես էլ թույլ չեն տվել ծանոթանալ գործի նյութերին և մեղադրական եզրակացությանը: Նյութերին հասանելիություն ունենալը մինչ օրս մերժվում է, ուստի Վարդանյանը չի կարողանում ծանոթանալ իր գործի 422 հատորներին, չի տրամադրել հիմնական դատավարական փաստաթղթերի պաշտոնական թարգմանությունը:
«Ինձ դատարանում պաշտպանվելու հնարավորություն չի տրվել: Ես հնարավորություն չեմ ունեցել առանց սահմանափակումների և նախնական ստուգման փաստաթղթեր փոխանակել պաշտպանի հետ՝ դատական նիստերին պատրաստվելու համար, հասանելիություն չեմ ստացել ձայնա և տեսանյութերին, որոնք ներկայացվում են որպես իմ մեղքի ապացույց»,- շեշտել է Վարդանյանը։
Նրա խոսքով՝ իր բոլոր միջնորդություններն անտեսվել են, իսկ պաշտպանի կարևոր խնդրանքները, որոնք անհրաժեշտ էին արդար դատավարության համար, մնացել են անպատասխան:
Պաշտպանից հրաժարվելու պատճառներից մեկն էլ այն է, որ դատարանը մերժել է հրավիրել վկաների, որոնք կարող էին պարզաբանել գործի հանգամանքները և հաստատել պաշտպանության համար նշանակություն ունեցող փաստերը: Շեշտում է՝ այսպիսով գործընթացը լիովին զրկված է օբյեկտիվության և արդարության որևէ նշույլից:
«Ես հրաժարվում եմ մասնակցել այս ֆարսին: Ինձ պետք չէ պաշտպանության պատրանք. ես պահանջում եմ իմ դատավարական իրավունքների իրական պահպանում»,- եզրափակել է Վարդանյանը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 16-ին Ռուբեն Վարդանյանը
միջնորդել էր իր դեմ նախաձեռնված քրեական գործով հարցաքննեն մի շարք անձանց, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին, Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցիչներին։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել էր, թե նշված մարդիկ կապ չունեն քննվող գործի հետ։ Դատարանը հայտարարել էր, որ միջնորդությունը չի քննվի, սակայն ապագայում Վարդանյանը կարող է կրկին միջնորդություն ներկայացնել։
Հիշեցնենք նաև, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը
քննվում է առանձին վարույթով: