00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարգալույծի՝ որպես քահանայի որևէ գործողություն վավեր չէ. «Կանոնագիրք հայոց»

© Sputnik / Aram NersesyanՄայր աթոռ սուրբ Էջմիածին
Մայր աթոռ սուրբ Էջմիածին - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2025
Բաժանորդագրվել
Մայ աթոռից նշում են, որ «Հայոց կանոնագրքում» ներառված է Անտիոքի ժողովի 5-րդ կանոնը։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Կարգալույծի՝ որպես քահանայի որևէ գործողություն վավեր չէ։ Այդ մասին ասված է «Կանոնագիրք հայոցում»։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։
Բացի այդ, «Կանոնագիրք հայոցը» մի շարք այլ կարգավորումներ է նախատեսում կարգալույծ արված քահանայի գործողությունների համար։
Օրինակ, ըստ Կանոնակարգի, կարգալույծ արված քահանան իրավունք չունի գտնվելու դասում, ատյանում, ավանդատներում, առավել ևս բարձրանալ եկեղեցու խորան, դիպչել եկեղեցու սպասքին` սկիհին, մասնատուփին, Սուրբ հաղորդությանը, Սուրբ ավետարանին, Սուրբ սեղանին, մեռոնամանին և այսպես շարունակ:
Մայ աթոռից նշում են, որ «Հայոց կանոնագրքում» ներառված է Անտիոքի ժողովի 5-րդ կանոնը, որում ասվում է.
«Եթե որևէ քահանա կամ սարկավագ արհամարհեց իր եպիսկոպոսի հրամանը, երբ եպիսկոպոսը նրան մերժեց և հեռացրեց եկեղեցուց, և այդ երեցն ու սարկավագը առանձին ժողովվեցին ու Սուրբ սեղան հաստատեցին, չլսեցին եպիսկոպոսի կոչը, անարգեցին նրան ու չկամեցան նրա երկիցս և ավելի անգամ արտասանած բարի խոսքերին ականջալուր լինել, այդպիսիներին պետք է ամբողջությամբ մերժել և այլևս մխիթարության խոսք չասել, քանզի այլևս չեն կարող կրկին նույն պատիվն ընդունել։ Իսկ եթե համառեն ու խռովություններ հարուցեն, եկեղեցու վրա արտաքին իշխանությամբ կամ այլ ուժի օգնությամբ ամբոխ բերեն, այդպիսիներին, իբրև խռովարարների, պետք է հնազանդեցնել ու սանձերը քաշել»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21–ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել տեր Արամ քահանա Ասատրյանը (ավազանի անունը` Ստեփան Ասատրյան): Հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը։
Հոկտեմբերի 23-ին լարված իրավիճակ էր Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում գտնվող Հովհաննավանքում. կարգալույծ արված Ստեփան Ասատրյանը փորձում էր պսակադրության կարգ անցկացնել։
Հավելենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել նաև եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Կալանավորված են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետ Գարեգին Արսենյանը։
ՔՊ-ականներն իրենց սրտի քահանայի համար «կլիենտուրա» են ապահովում. «Հրապարակ»
Լրահոս
0