00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ իշխանությունը անցում է լիազորությունը՝ հարձակվելով եկեղեցու վրա. Ռուս ուղղափառ եկեղեցի

© Sputnik / Александр НатрускинՄոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի խորհրդական ավագ քահանա Նիկոլայ Բալաշովը
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի խորհրդական ավագ քահանա Նիկոլայ Բալաշովը - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2025
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի խորհրդական ավագ քահանա Նիկոլայ Բալաշովը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայաստանի օրենսդրության համաձայն՝ եկեղեցին անջատ է պետությունից, և իշխանության ներկայացուցիչներն իրավունք չունեն միջամտել եկեղոցու գործերին։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի իշխանությունները Հայ Առաքելական եկեղեցու դեմ հարձակումներով և սպառնալիքներով գերազանցում են իրենց լիազորությունները. եկեղեցին օրենքով առանձնացված է պետությունից, հայ ժողովուրդը եկեղեցուն վերաբերվում է մեծ հարգանքով և վարչապետ Նիկոլ Փաշինյանին լիազորություն չի տվել բարեփոխել եկեղեցին իր հայեցողությամբ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի խորհրդական ավագ քահանա Նիկոլայ Բալաշովը:
Հոկտեմբերի 22-ին ելույթ ունենալով ՀՀ Ազգային ժողովում՝ Փաշինյանը սպառնացել էր Հայ առաքելական եկեղեցուց խլել պետության սեփականություն հանդիսացող և եկեղեցու կողմից անհատույց օգտագործվող եկեղեցիները, քանի որ «այնտեղ հոգևոր կյանք չկա»: Փաշինյանի կարծիքով, վայրը, որտեղ «հոգևոր կյանք կա»՝ Հովհաննավանքն է, որի վանահայրը եղել է Արամ քահանա Ասատրյանը (բազմաթիվ խախտումների և եկեղեցին վարկաբեկելու համար, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Ասատրյանին կարգալույծ է արել): Փաշինյանը ԱԺ–ում հայտարարել է, որ ՀԱԵ առաջնորդ Գարեգին Բ-ն այլևս հոգևորականության ներկայացուցիչ չէ, իսկ նրա եղբայրը՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսը, Փաշինյանի խոսքով, «ԿԳԲ-ի գործակալ» է։
«Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի կառավարության ներկայիս ղեկավարը որոշել է անհավասար պայքարի մեջ մտնել ազգային հոգևոր արժեքների դեմ և այդ նպատակով հետապնդում և վիրավորում է եկեղեցու առաջնորդներին ու հոգևորականներին, ձերբակալություններ անում, եկեղեցու շենքերի առգրավման սպառնալիքներ հնչեցնում: Հնարավոր է, որ դա տեղի է ունենում արտաքին ուժերի ազդեցության տակ, քանի որ նման գաղափարներն ակնհայտորեն չեն արտացոլում հայ ժողովրդի զգացմունքները, որը մեծ հարգանքով է վերաբերվում իր եկեղեցուն և Փաշինյանին լիազորություն չի տվել այն բարեփոխելու սեփական կամայականությամբ», - ասել է Բալաշովը։
Նա հավելել է, որ աշխարհիկ պետության քաղաքական գործիչն իրավունք չունի միջամտել եկեղեցական կարգին, որը որոշվում է հենց եկեղեցու կանոնական դրույթներով։ Առավել ևս, որ Հայաստանի Սահմանադրությունը երաշխավորում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը՝ ընդգծելով, որ դրանք օժտված են ինքնավարությամբ և պետությունից անջատ են:
«Այսպիսով, վարչապետը նման արտահայտություններով խախտում է իր սահմանադրական լիազորությունները՝ թույլ տալով վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ եկեղեցական առաջնորդների հասցեին», - ընդգծել է պատրիարքի խորհրդականը:
Նա նաև հիշեցրել է, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ պետությունը պարտավորվել է ճանաչել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:
«Պատմական փորձը համոզիչ ցույց է տալիս, որ մարդկանց հավատքի և եկեղեցու դեմ պայքարն անխուսափելիորեն ավարտվում է պարտությամբ, իսկ եկեղեցի անարգողները խայտառակվում են»- եզրափակել Է գործակալության զրուցակիցը:
Հավելենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել նաև եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Կալանավորված են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետ Գարեգին Արսենյանը։
Սովոր ենք փորձությունների. տեր Փառենը` ՀԱԵ-ի ու կաթողիկոսի դեմ սկսված արշավի մասին
Լրահոս
0