00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:30
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ առաքելական եկեղեցու դեմ կատարվողը նույն գունավոր հեղափոխությունն է․ քաղաքագետ

© SputnikՔաղաքագետ Ստեփան Դանիելյանը Sputnik Արմենիայում
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Sputnik Արմենիայում - Sputnik Արմենիա, 1920, 24.10.2025
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Sputnik Արմենիայում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ստեփան Դանիելյանի դիտարկմամբ՝ Վատիկանում պետք է ՀՀ վարչապետին սաստեին՝ քույր եկեղեցու դեմ սկսված հալածանքների համար։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Հայ առաքելական եկեղեցու դեմ այսօր կատարվողը նույն գունավոր հեղափոխությունն է, նույն տեխնոլոգիաներով։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Եթե առաջ հեղափոխությունների միջոցով երկրներ էին վերցվում վերահսկողության տակ, դրանով լուծելով աշխարհաքաղաքական խնդիրներ, ապա հիմա հարվածի տակ են եկեղեցիները։ Առաջին զանգը Ուկրաինայում է հնչել, որտեղ ջարդվում է Ուղղափառ եկեղեցին։ Հիմա հերթը Հայ առաքելական եկեղեցունն է։ «Մերժիր Կաթողիկոսին» կարգախոսով եկեղեցին վերահսկողության տակ վերցնելու ու արտաքին կառավարման տակ դնելու գործողության փորձ է։ Հետաքրքիր է, թե ինչու Վատիկան կատարած այցի ընթացքում գործող վարչապետին չսաստեցին քույր եկեղեցու դեմ սկսված հալածանքների համար, այլ ճիշտ հակառակը, դրանք ավելի սաստկացան»,- գրել է Դանիելյանը։
Քաղաքագետն այս ամենը դիտարկել է կաթոլիկ ու անգլիական եկեղեցիների մերձեցման ֆոնին։ Բրիտանիայի միապետ Չարլզ 3-րդը վերջին 500 տարվա ընթացքում առաջին միապետն է, որը պաշտոնական այցով Վատիկան է մեկնել ու Հռոմի պապի հետ աղոթել պատարագի ժամանակ։ Նրա խոսքով՝ միասնական աղոթքը կաթոլիկ և անգլիական եկեղեցիների գլուխների մասնակցությամբ, խորհրդանշում է նախկին վեճի հաղթահարման մասին։ Չարլզ 3-րդի այցը Դանիելյանն աննախադեպ է որակում ու ընդգծում է՝ այն քաղաքական ակտ է։
Քաղաքագետը նաև հռետորական հարց հնչեցնում՝ ինչու են այս 2 եկեղեցին ներկա պատմական պահին մերձենում ու ում դեմ են «ընկերություն անելու»։ Ըստ նրա՝ ներկա աշխարհաքաղաքական դիմակայության պայմաններում, պայքարն ընթանում է քաղաքակրթությունների միջև, այս իմաստով դիմադրության մյուս կողմն Ուղղափառ եկեղեցին է և իսլամական աշխարհը, առաջին հերթին շիայականությունը:
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել նաև եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Կալանավորված են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետ Գարեգին Արսենյանը։
Լրահոս
0