https://arm.sputniknews.ru/20251023/hetevanqnery-karvogh-en-tsajrahegh-bacasakan-linel-astvatsabany-ekeghecu-dem-arshavi-masin-94967057.html
Հետևանքները կարող են ծայրահեղ բացասական լինել, աստվածաբանը` եկեղեցու դեմ արշավի մասին
Հետևանքները կարող են ծայրահեղ բացասական լինել, աստվածաբանը` եկեղեցու դեմ արշավի մասին
Sputnik Արմենիա
Աստվածաբանը կարծում է, որ իշխանությունը եկեղեցու դեմ արշավով վերարտադրության հարց է լուծում։ 23.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-23T08:56+0400
2025-10-23T08:56+0400
2025-10-23T08:56+0400
հայաստան
եկեղեցի
«շողակաթ» հեռուստաընկերություն
տեր արամ քահանա ասատրյան
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
վարդան խաչատրյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/0e/75731434_0:0:1600:901_1920x0_80_0_0_e7b153212a10c3e1826ba360f346d661.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանյաց առաքելական եկեղեցու դեմ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը կարող է ծայրահեղ բացասական հետևանքների հանգեցնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դասախոս, պատմաբան Վարդան Խաչատրյանը։Նրա խոսքով` եկեղեցու առավելությունները հօգուտ հայ ժողովրդի կիրառելու փոխարեն իշխանությունը եկեղեցու դեմ է դուրս եկել։Այս համատեքստում նա անդրադարձավ նաև կարգալույծ արված Ստեփան Ասատրյանին (նախկինում Արամ քահանա Ասատրյան. խմբ․), որը հայտարարել է, թե հոկտեմբերի 25-ին Սուրբ պատարագ է մատուցելու, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, որ պատրաստվում է ներկա լինել այդ պատարագին։Աստվածաբանը շեշտեց՝ նման կարգավիճակ ունեցող անձը չպետք է իրեն թույլ տա շարունակել գործունեությունը. դա եկեղեցին տրոհելու յուրօրինակ ձև է, և ոչ մի դեպքում չի կարելի դիմել դրա օգնությանը։Ինչ վերաբերում է հոգևոր-մշակութային «Շողակաթ» հեռուստաալիքի փակմանը, ապա, Խաչատրյանի խոսքով, այդպիսով կսահմանափակվեն հայ առաքելական եկեղեցու քարոզչության, ինչպես նաև հայ հասարակությանը կրոնական կյանքի մասին տեղեկատվության տրամադրման հնարավորությունները։Աստվածաբանի խոսքով՝ հեռուստաալիքը փակվում է առանց լուրջ փաստարկի ու հիմնավորման, մինչդեռ հասարակությունը կարիք և պահանջ ունի ծանոթանալու հայ առաքելական եկեղեցու կյանքին։Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Կալանավորված են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետ Գարեգին Արսենյանը։Փաշինյանը հիմա էլ պատրաստվում է Հայ առաքելական եկեղեցուց վերցնել եկեղեցիները
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/0e/75731434_0:0:1424:1067_1920x0_80_0_0_141d9c76e64a471a3aa9784e4b0950de.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եկեղեցի, «շողակաթ» հեռուստաընկերություն, տեր արամ քահանա ասատրյան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, վարդան խաչատրյան
հայաստան, եկեղեցի, «շողակաթ» հեռուստաընկերություն, տեր արամ քահանա ասատրյան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, վարդան խաչատրյան
Հետևանքները կարող են ծայրահեղ բացասական լինել, աստվածաբանը` եկեղեցու դեմ արշավի մասին
Աստվածաբանը կարծում է, որ իշխանությունը եկեղեցու դեմ արշավով վերարտադրության հարց է լուծում։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանյաց առաքելական եկեղեցու դեմ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը կարող է ծայրահեղ բացասական հետևանքների հանգեցնել։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դասախոս, պատմաբան Վարդան Խաչատրյանը։
«Նման իրավիճակը կարող է կապված լինել տարբեր խնդիրների հետ, օրինակ՝ իշխանության վերարտադրության, քանի որ եկեղեցին ընդդիմադիր դիրքորոշում ունի։ Այսօր բոլորս հայտնվել ենք յուրօրինակ լարման խճապատկերի կենտրոնում, և միայն միասնականությունը կարող է օգնել դուրս գալ ստեղծված իրավիճակից։ Հայ առաքելական եկեղեցու դերակատարությունը նման իրավիճակում շատ մեծ է, ու չի կարելի կոտրել նման ուժը»,- ասաց Խաչատրյանը։
Նրա խոսքով` եկեղեցու առավելությունները հօգուտ հայ ժողովրդի կիրառելու փոխարեն իշխանությունը եկեղեցու դեմ է դուրս եկել։
Այս համատեքստում նա անդրադարձավ նաև
կարգալույծ արված Ստեփան Ասատրյանին (նախկինում Արամ քահանա Ասատրյան. խմբ․), որը հայտարարել է, թե հոկտեմբերի 25-ին Սուրբ պատարագ է մատուցելու, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, որ պատրաստվում է ներկա լինել այդ պատարագին։
Աստվածաբանը շեշտեց՝ նման կարգավիճակ ունեցող անձը չպետք է իրեն թույլ տա շարունակել գործունեությունը. դա եկեղեցին տրոհելու յուրօրինակ ձև է, և ոչ մի դեպքում չի կարելի դիմել դրա օգնությանը։
«Հետևանքները ծայրահեղ բացասական կարող են լինել՝ հանգեցնել եկեղեցու ներքին պառակտման, նոր Հայ առաքելական եկեղեցու ձևավորման ինչ-որ գործընթացի, ինչն անթույլատրելի է ու կործանարար»,– ասաց Խաչատրյանը։
Ինչ վերաբերում է հոգևոր-մշակութային
«Շողակաթ» հեռուստաալիքի փակմանը, ապա, Խաչատրյանի խոսքով, այդպիսով կսահմանափակվեն հայ առաքելական եկեղեցու քարոզչության, ինչպես նաև հայ հասարակությանը կրոնական կյանքի մասին տեղեկատվության տրամադրման հնարավորությունները։
Աստվածաբանի խոսքով՝ հեռուստաալիքը փակվում է առանց լուրջ փաստարկի ու հիմնավորման, մինչդեռ հասարակությունը կարիք և պահանջ ունի ծանոթանալու հայ առաքելական եկեղեցու կյանքին։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես
կաթողիկոսի դեմ։ Կալանավորված են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ
Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետ
Գարեգին Արսենյանը։