00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե կաթողիկոսին բանտարկեն, բանտը կլինի Վեհարան. Մանուկ քահանա Զեյնալյան

Բաժանորդագրվել
Հոգևորականը նշեց, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցին պատմության մեջ ավելի ծանր օրեր է ունեցել։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Եթե Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին բանտարկեն, բանտը կլինի Վեհարան։ Այսօր Ղազարավանի Սուրբ Նարեկ եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արագածոտնի մարզի Կարմրավոր եկեղեցու և ևս 8 գյուղերի հոգևոր հովիվ Մանուկ քահանա Զեյնալյանը` հավելելով, որ բանտում մարդիկ կօրհնվեն։
«Ուր էլ տանեն, Վեհափառը մնալու է Վեհափառ, ուր էլ տանեն, այդ տեղը դառնալու է Վեհարան։ Թող գրոհեն»,– ասաց քահանան։
Տեր Մանուկը հիշեցրեց, որ պատմության մեջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջինը չէ, որ գրոհում է Վեհարանի դեմ։
«Այնքա՜ն են հարձակվել։ Խորեն Մուրադբեկյան կաթողիկոսին չխեղդեցի՞ն։ Մեր եկեղեցին ավելի ծանր օրեր է ունեցել։ Աստծու կամքն է, Տիրոջ ողորմությունն է, Աստված կտնօրինի ամեն բան»,– նշեց հոգևորականը։
Լրագրողները հիշեցրին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` «վեհարանը ազատելու» սցենարին, ըստ որի` որևէ ամուսնացյալ քահանա պետք է նշանակվի Կաթողիկոսական տեղապահ, իսկ կաթողիկոսը պետք է որոշվի Հայ առաքելական եկեղեցու կանոնագիրքը փոխելուց և նորը հաստատելուց հետո։ Նրանք հարցրին` արդյոք կարգալույծ արված Ստեփան Ասատրյանը կլինի՞ կաթողիկոս։
«Պողոս առաքյալը Տիմոթեոսին ուղղված նամակի մեջ ասում է՝ ինչ էլ որ կլինի, Հիսուս Քրիստոսով խնդա և ուրախ եղիր։ Հիմա դուք բոլորդ էլ, մեր ժողովուրդը, մեր հավատավոր ժողովուրդը թող Տիրոջով խնդան և ուրախ լինեն»,– պատասխանեց քահանան։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել նաև եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետ Գարեգին Արսենյանը։
Լրահոս
0