https://arm.sputniknews.ru/20250923/vov-vatsharel-e-karavarutjuny-inqn-el-hety-vachagan-ghazarjany-meghadrec-serzh-sargsjanin-93787044.html
Ո՞վ է վաճառել՝ կառավարությունը, ինքն էլ հետը. Վաչագան Ղազարյանը մեղադրեց Սերժ Սարգսյանին
Ո՞վ է վաճառել՝ կառավարությունը, ինքն էլ հետը. Վաչագան Ղազարյանը մեղադրեց Սերժ Սարգսյանին
Sputnik Արմենիա
Վաչագան Ղազարյանի խոսքով` դատական նիստերի ընթացքում կպարզվի՝ ով է թալանել, ով, ինչ պատասխան պետք է տա։ 23.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-23T17:03+0400
2025-09-23T17:03+0400
2025-09-23T17:14+0400
սերժ սարգսյան
վաչագան ղազարյան
մեղադրանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1a/92763229_0:10:1600:910_1920x0_80_0_0_f7de527ac0f1ecadd6d39e682f96ecd6.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանը (Սերժի Վաչոն) վստահեցնում է՝ ինքը նախկին ղեկավարի դեմ ցուցմունք չի տվել։ Այս մասին դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ինքը` Վաչագան Ղազարյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ Գլխավոր դատախազությունը Սերժ Սարգսյանին մեղադրում է «Եռաբլուր» պանթեոնի հարակից տարածքների հողամասերն ապօրինաբար շուկայականից ցածր գներով օտարելու համար։ Խոսքը 2005 թվականին կատարված գործարքների մասին է, իսկ այդ ժամանակ Սերժ Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարարն էր։ Վաչագան Ղազարյանի խոսքով՝ 2025-ին հողերն իրեն չեն վաճառվել։«Ինձ ոչ ոք հող չի վաճառել, ու ես հող չեմ գնել 2025-ին։ Այդ հողերն ինձ մոտ 2021 թվականից հետո եմ եղել, հիմա վերադարձրել եմ, ի՞նչ խնդիր կա»,– ասաց նա։Նշենք, որ 2024 թվականի դեկտեմբերին Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ ապօրինի գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում այս տարի կնքվել է հաշտության 4 համաձայնություն։ Այս համաձայնության շրջանակում Վաչագան Ղազարյանին պատկանող 3 հողամաս վերադարձվել է պետությանը։Հարցին, թե եթե չի վաճառվել, ապա 2021 թվականին վիճելի հողերն ինչպե?ս են իր տնօրինման տակ հայտնվել, Վաչագան Ղազարյանը պատասխանեց. «Հայտնվել է ինձ մոտ, որովհետև տվել են։ Դատի ժամանակ կերևա՝ ով է տվել։ Ես, որ սկսեմ դատախազին հակաճառել, այն ժամանակ կգաք ու կլսեք՝ դատախազի պատկերն էլ, իր ա քննիչի պատկերն էլ կիմանաք»։Ղազարյանը հավելեց՝ դատական նիստերի ընթացքում կպարզվի՝ ով է թալանել, և ով ինչ պատասխան պետք է տա։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1a/92763229_157:0:1580:1067_1920x0_80_0_0_10eeb4314e0e3e49d4f672c12d916cda.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերժ սարգսյան, վաչագան ղազարյան, մեղադրանք
սերժ սարգսյան, վաչագան ղազարյան, մեղադրանք
Ո՞վ է վաճառել՝ կառավարությունը, ինքն էլ հետը. Վաչագան Ղազարյանը մեղադրեց Սերժ Սարգսյանին
17:03 23.09.2025 (Թարմացված է: 17:14 23.09.2025) Վաչագան Ղազարյանի խոսքով` դատական նիստերի ընթացքում կպարզվի՝ ով է թալանել, ով, ինչ պատասխան պետք է տա։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանը (Սերժի Վաչոն) վստահեցնում է՝ ինքը նախկին ղեկավարի դեմ ցուցմունք չի տվել։ Այս մասին դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ինքը` Վաչագան Ղազարյանը։
Լրագրողների դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը Երևանի Իսակովի պողոտային և «Եռաբլուր» պանթեոնին հարակից տարածքների հողամասերի ապօրինի օտարման համար է մեղադրվում, նա արձագանքեց. «Բա ո՞վ պետք է մեղադրվի, ե՞ս եմ հողերը վաճառել, մեղադրյալի աթոռին ո՞վ պետք է լինի, ո՞վ վաճառել է՝ կառավարությունը, ինքն էլ հետը»։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Գլխավոր դատախազությունը Սերժ Սարգսյանին մեղադրում է «Եռաբլուր» պանթեոնի հարակից տարածքների հողամասերն ապօրինաբար շուկայականից ցածր գներով օտարելու համար։ Խոսքը 2005 թվականին կատարված գործարքների մասին է, իսկ այդ ժամանակ Սերժ Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարարն էր։
Վաչագան Ղազարյանի խոսքով՝ 2025-ին հողերն իրեն չեն վաճառվել։
«Ինձ ոչ ոք հող չի վաճառել, ու ես հող չեմ գնել 2025-ին։ Այդ հողերն ինձ մոտ 2021 թվականից հետո եմ եղել, հիմա վերադարձրել եմ, ի՞նչ խնդիր կա»,– ասաց նա։
Նշենք, որ 2024 թվականի դեկտեմբերին Գլխավոր դատախազությունը
հայտնել էր, որ ապօրինի գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում այս տարի կնքվել է հաշտության 4 համաձայնություն։ Այս համաձայնության շրջանակում Վաչագան Ղազարյանին պատկանող 3 հողամաս վերադարձվել է պետությանը։
Հարցին, թե եթե չի վաճառվել, ապա 2021 թվականին վիճելի հողերն ինչպե?ս են իր տնօրինման տակ հայտնվել, Վաչագան Ղազարյանը պատասխանեց. «Հայտնվել է ինձ մոտ, որովհետև տվել են։ Դատի ժամանակ կերևա՝ ով է տվել։ Ես, որ սկսեմ դատախազին հակաճառել, այն ժամանակ կգաք ու կլսեք՝ դատախազի պատկերն էլ, իր ա քննիչի պատկերն էլ կիմանաք»։
Ղազարյանը հավելեց՝ դատական նիստերի ընթացքում կպարզվի՝ ով է թալանել, և ով ինչ պատասխան պետք է տա։