https://arm.sputniknews.ru/20251021/ekeghecin-petq-e-anargel-katari-araqelutjuny-avstriaji-ekeghecneri-hamashkharhajin-khvorhurd-94910541.html
Եկեղեցին պետք է անարգել կատարի առաքելությունը․ Ավստրիայի եկեղեցների համաշխարհային խորհուրդ
Եկեղեցին պետք է անարգել կատարի առաքելությունը․ Ավստրիայի եկեղեցների համաշխարհային խորհուրդ
Sputnik Արմենիա
Ավստրիայի եկեղիցների համաշխարհային խորհուրդը Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը գնահատում է որպես հարձակում կրոնական համայնքի վրա։ 21.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-21T17:43+0400
2025-10-21T17:43+0400
2025-10-21T17:49+0400
հայ առաքելական եկեղեցի
ավստրիա
եկեղեցի
հայտարարություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/13/94810858_0:56:1500:900_1920x0_80_0_0_64ac886e2ad1e5ca527abeaeaddf1870.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Ավստրիայի եկեղեցիների համաշխարհային խորհուրդն իր լիակատար համերաշխությունն է հայտնում Հայ առաքելական եկեղեցուն և Հայաստանի ողջ քրիստոնեական համայնքին` մտահոգություն հայտնելով Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին ասվում է խորհրդի տարածած հայտարարության մեջ։Նշվում է, որ Հայաստանում բարձրաստիճան հոգևորականների կալանքն ու դատապարտումը խորը հիասթափություն ու ցավ են առաջացրել Ավստրիայի և ամբողջ աշխարհի բազմաթիվ հավատացյալների շրջանում:Խորհուրդը շեշտել է՝ եկեղեցին խղճի և հասարակության ձայնն է, այն պետք է կարողանա ազատորեն և անարգել կատարել իր առջև դրված առաքելությունը:«Մենք աղոթքով և եղբայրական համերաշխությամբ կանգնած ենք մեր հայ քույրերի և եղբայրների կողքին և Աստծուց խնդրում ենք ուժ, մխիթարություն և իմաստություն այս դժվարին ժամանակներում: Միասին աղոթում ենք բանտարկված եպիսկոպոսների, քահանայի և բոլոր տուժած հոգևորականների անհապաղ ազատ արձակման, ինչպես նաև Հայաստանում խաղաղության, միասնության և արդարության հաստատման համար»,- ասվում է հայտարարության մեջ։Թող Աստված զորացնի իր ժողովրդին Հայաստանում և առաջնորդի բոլոր պատասխանատու պաշտոնյաներին ճշմարտության, երկխոսության և խաղաղության ճանապարհով։Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետ Գարեգին Արսենյանը։
ավստրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/13/94810858_84:0:1417:1000_1920x0_80_0_0_ef62b87bc2e699b82c8fe6a587561d94.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայ առաքելական եկեղեցի, ավստրիա, եկեղեցի, հայտարարություն, հայաստան
հայ առաքելական եկեղեցի, ավստրիա, եկեղեցի, հայտարարություն, հայաստան
Եկեղեցին պետք է անարգել կատարի առաքելությունը․ Ավստրիայի եկեղեցների համաշխարհային խորհուրդ
17:43 21.10.2025 (Թարմացված է: 17:49 21.10.2025) Ավստրիայի եկեղիցների համաշխարհային խորհուրդը Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը գնահատում է որպես հարձակում կրոնական համայնքի վրա։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Ավստրիայի եկեղեցիների համաշխարհային խորհուրդն իր լիակատար համերաշխությունն է հայտնում Հայ առաքելական եկեղեցուն և Հայաստանի ողջ քրիստոնեական համայնքին` մտահոգություն հայտնելով Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին ասվում է
խորհրդի տարածած հայտարարության մեջ։
Նշվում է, որ Հայաստանում բարձրաստիճան հոգևորականների կալանքն ու դատապարտումը խորը հիասթափություն ու ցավ են առաջացրել Ավստրիայի և ամբողջ աշխարհի բազմաթիվ հավատացյալների շրջանում:
«Բարձրաստիճան եկեղեցականների ձերբակալությունները, կալանավորումները և դատապարտումները, ակնհայտորեն, մարտահրավեր են նետում կրոնական ազատությանը: Մենք մտահոգված ենք, որ այս մոտեցումն անհամատեղելի է իրավունքի գերակայության և մարդու իրավունքների սկզբունքների հետ: Նման միջոցները կամայական և անհիմն միջամտություն են եկեղեցու ազատությանը և կարող են գնահատվել որպես հարձակում կրոնական համայնքի վրա»,- ասված է հայտարարությունում։
Խորհուրդը շեշտել է՝ եկեղեցին խղճի և հասարակության ձայնն է, այն պետք է կարողանա ազատորեն և անարգել կատարել իր առջև դրված առաքելությունը:
«Մենք աղոթքով և եղբայրական համերաշխությամբ կանգնած ենք մեր հայ քույրերի և եղբայրների կողքին և Աստծուց խնդրում ենք ուժ, մխիթարություն և իմաստություն այս դժվարին ժամանակներում: Միասին աղոթում ենք բանտարկված եպիսկոպոսների, քահանայի և բոլոր տուժած հոգևորականների անհապաղ ազատ արձակման, ինչպես նաև Հայաստանում խաղաղության, միասնության և արդարության հաստատման համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Թող Աստված զորացնի իր ժողովրդին Հայաստանում և առաջնորդի բոլոր պատասխանատու պաշտոնյաներին ճշմարտության, երկխոսության և խաղաղության ճանապարհով։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես
կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ
Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետ
Գարեգին Արսենյանը։