https://arm.sputniknews.ru/20251021/egherni-hushardzani-shinararakan-ashkhatanqnery-zhamanakavvorapes-kdadarecven-hajtararutjun-94919974.html
Եղեռնի հուշարձանի շինարարական աշխատանքները ժամանակավորապես կդադարեցվեն. հայտարարություն
Եղեռնի հուշարձանի շինարարական աշխատանքները ժամանակավորապես կդադարեցվեն. հայտարարություն
Sputnik Արմենիա
Սահմանվել է շինաշխատանքների վարման մշտադիտարկում՝ ԿԳՄՍ նախարարի, պալատի նախագահի և նախագծի հեղինակային խմբի ներկայացուցչի մասնակցությամբ։ 21.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-21T21:02+0400
2025-10-21T21:02+0400
2025-10-21T21:05+0400
հայաստան
ծիծեռնակաբերդ
հուշարձան
վերանորոգում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/19/92690074_0:214:1600:1114_1920x0_80_0_0_355f145287040d612b890c2b543411a7.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Եղեռնի հուշարձանի շինարարական աշխատանքները ժամանակավորապես կդադարեցվեն։ Այս մասին հայտարարել է Հայաստանի ճարտարապետների պալատը։Սահմանվել է նաև շինաշխատանքների վարման մշտադիտարկում՝ ԿԳՄՍ նախարարի, պալատի նախագահի և նախագծի հեղինակային խմբի ներկայացուցչի մասնակցությամբ։Այս որոշումը կայացվել է հուշարձանի տարածքում Հայաստանի ճարտարապետների պալատի խորհրդի անդամների իրականացրած շրջայցից և նախագծի հեղինակային խմբի հետ հանդիպումից հետո։ Պալատի դիմումի հիման վրա հրավիրվել է ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ, որին մասնակցել են պալատի խորհրդի հինգ անդամներ, այդ թվում՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը` Եղեռնի հուշահամալիրի հեղինակ Արթուր Թարխանյանի դուստրը (նա ավելի վաղ մտահոգություն էր հայտնել Եղեռնի հուշարձանի շինաշխատանքների առնչությամբ)։Հիշեցնենք` Հայոց ցեղասպանության հուշահամալիրում հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2024թ–ի հոկտեմբերի 8–ին։ Հիմնանորոգման աշխատանքների համար հատկացումներն արվելու են ՀՀ պետական բյուջեից՝ շուրջ 743 մլն ՀՀ դրամ։ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած շինարարության բաց մրցույթում հաղթող է ճանաչվել «Բիդեք» ՍՊԸ-ն։ Շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողությունն իրականացնելու է «Սեյսմշին» ՍՊԸ-ն, իսկ հեղինակային հսկողությունը՝ «Հայնախագիծ» ԲԲԸ-ն:Հիմնանորոգման ճարտարապետական խմբի ղեկավարը ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանն է, որը Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի նախագծի համահեղինակներից է։
ծիծեռնակաբերդ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/19/92690074_0:0:1600:1200_1920x0_80_0_0_2fd8095c73dc075cf93b04a22ab088d1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ծիծեռնակաբերդ, հուշարձան, վերանորոգում
հայաստան, ծիծեռնակաբերդ, հուշարձան, վերանորոգում
Եղեռնի հուշարձանի շինարարական աշխատանքները ժամանակավորապես կդադարեցվեն. հայտարարություն
21:02 21.10.2025 (Թարմացված է: 21:05 21.10.2025) Սահմանվել է շինաշխատանքների վարման մշտադիտարկում՝ ԿԳՄՍ նախարարի, պալատի նախագահի և նախագծի հեղինակային խմբի ներկայացուցչի մասնակցությամբ։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Եղեռնի հուշարձանի շինարարական աշխատանքները ժամանակավորապես կդադարեցվեն։ Այս մասին հայտարարել է
Հայաստանի ճարտարապետների պալատը։
«Որոշվել է շինարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցնել՝ շինհրապարակի պատշաճ կահավորման և աշխատանքների անվտանգության ապահովման նպատակով, ինչպես նաև շարունակել վերականգնման գործընթացը միայն արդեն իսկ մասնակի քանդված երեք մույթերի հատվածում՝ զուգահեռաբար շարունակելով մասնագիտական քննարկումները հուշարձանի ամբողջական վերականգնման ինժեներական լուծումների և մեթոդաբանության վերաբերյա»,– ասված է հայտարարության մեջ։
Սահմանվել է նաև շինաշխատանքների վարման մշտադիտարկում՝ ԿԳՄՍ նախարարի, պալատի նախագահի և նախագծի հեղինակային խմբի ներկայացուցչի մասնակցությամբ։
Այս որոշումը կայացվել է հուշարձանի տարածքում Հայաստանի ճարտարապետների պալատի խորհրդի անդամների իրականացրած շրջայցից և նախագծի հեղինակային խմբի հետ հանդիպումից հետո։ Պալատի դիմումի հիման վրա հրավիրվել է ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ, որին մասնակցել են պալատի խորհրդի հինգ անդամներ, այդ թվում՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը` Եղեռնի հուշահամալիրի հեղինակ Արթուր Թարխանյանի դուստրը (նա ավելի վաղ մտահոգություն էր հայտնել Եղեռնի հուշարձանի շինաշխատանքների առնչությամբ)։
Հիշեցնենք` Հայոց ցեղասպանության հուշահամալիրում
հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2024թ–ի հոկտեմբերի 8–ին։ Հիմնանորոգման աշխատանքների համար հատկացումներն արվելու են ՀՀ պետական բյուջեից՝ շուրջ 743 մլն ՀՀ դրամ։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած շինարարության բաց մրցույթում հաղթող է ճանաչվել
«Բիդեք» ՍՊԸ-ն։ Շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողությունն իրականացնելու է «Սեյսմշին» ՍՊԸ-ն, իսկ հեղինակային հսկողությունը՝ «Հայնախագիծ» ԲԲԸ-ն:
Հիմնանորոգման ճարտարապետական խմբի ղեկավարը ՀՀ վաստակավոր ճարտարապետ
Սաշուր Քալաշյանն է, որը Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի նախագծի համահեղինակներից է։