https://arm.sputniknews.ru/20251015/suren-surenjancy-adrbejanakan-hetq-e-tesnum-hvogevvorakanneri-dzerbakalutjunneri-mej-94659791.html
Սուրեն Սուրենյանցը ադրբեջանական հետք է տեսնում հոգևորականների ձերբակալությունների մեջ
Սուրեն Սուրենյանցը ադրբեջանական հետք է տեսնում հոգևորականների ձերբակալությունների մեջ
Sputnik Արմենիա
Քաղաքական վերլուծաբանը հիշեցրել է Կովկասի մահմեդականների վարչության նախագահի հայտարարությունը։ 15.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-15T17:25+0400
2025-10-15T17:25+0400
2025-10-15T17:29+0400
հայաստան
հոգևորական
արագածոտնի մարզ
թեմ
սուրեն սուրենյանց
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/11/91421123_0:106:1600:1006_1920x0_80_0_0_327f6a337558ed4ff7009efa8ec2f344.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik․ Քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը հոգևորականների այսօրվա ձերբակալությունների մեջ ադրբեջանական հետք է տեսնում։ Նա գրառում է արել ֆեյսբուքյան էջում` անդրադառնալով Արագածոտնի թեմում տեղի ունեցող զարգացումներին։Նրա խոսքով՝ սա իրավական քննություն չէ․ սա պետական ուժի ցուցադրական և գռեհիկ կիրառում է` հասարակական ազդեցությամբ օժտված կառույցը լռեցնելու համար։«Նպատակը պարզ է՝ վախի մթնոլորտ ստեղծել և ազդանշան ուղարկել բոլոր ինքնուրույն կառույցներին»,- կարծում է Սուրենյանցը։Քաղաքական վերլուծաբանը վստահ է, որ այս իրավիճակը չի կարելի դիտարկել միայն ներքին համատեքստում։ Նա հիշեցրել է, որ մի քանի օր առաջ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ Ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել էր, որ «Հայ առաքելական եկեղեցին միշտ եղել է քաղաքական գործընթացների մասնակից, դաստիարակել է սեպարատիզմի և ատելության ոգով, և այսօր էլ շարունակում է միջամտել պետական քաղաքականությանը՝ խոչընդոտելով տարածաշրջանում խաղաղության հաստատումը»։Սուրենյանցը վստահ է, որ սա ուղիղ քաղաքական ուղերձ էր, որով փորձ էր արվում եկեղեցին ներկայացնել որպես հակառակորդ և դիվանագիտական-քաղաքական ճնշման թիրախ դարձնել։ Ու սրանից կարճ ժամանակ անց Հայաստանում հենց նույն մեղադրանքի տրամաբանությամբ սկսվում է քրեական հետապնդում։ Նրա կարծիքով՝ այս ամենը վկայում է արտաքին ազդակների և ներքին իշխանական օրակարգի վտանգավոր միաձուլման մասին։«Եկեղեցու դեմ ճնշումը դառնում է ոչ միայն ներքին քաղաքականության գործիք, այլև տարածաշրջանային ազդեցության քաղաքականության տարր, որի նպատակը մեր հոգևոր ինքնության և պետական անկախության թուլացումն է»,- գրել է Սուրենյանցը՝ ընդգծելով, որ «քաղաքացիական հասարակություն» կոչվածն էլ այս հակապետական գործընթացի ակտիվ դերակատարն է դառնում։Ըստ նրա՝ սա հստակ ցույց է տալիս, թե ինչպես են «քաղաքացիական հասարակության» որոշ կառույցներ վերածվել իշխանական պատվեր իրականացնողների։Սուրենյանցը շեշտել է՝ Հայ առաքելական եկեղեցին դարեր շարունակ եղել է ազգային ինքնության, դիմադրության և ազատության ողնաշարը։ Եկեղեցու լռեցման փորձը չի վերաբերում միայն հոգևոր դաշտին․ այն ուղղված է ազատ հասարակության վերացմանը և ավտորիտար համակարգի հաստատմանը, որտեղ պետական իշխանությունը դառնում անփոխարինելի՝ լռեցնելով ցանկացած այլախոհություն:Հիշեցնենք` այսօր առավոտյան բերման են ենթարկվել Արագածոտնի թեմի 11 հոգևորականներ, այդ թվում՝ առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը: Ըստ ՔԿ-ի` նրանց ձերբակալել են հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում:Քրեական վարույթը հարուցվել է Արագածոտնի թեմի քահանա Արամ Ասատրյանի` Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած արտահայտությունների հիման վրա (Ասատրյանն ասել էր, որ թեմի առաջնորդն իրեն և մյուս քահանաներին ստիպել է 2021 թվականին մասնակցել ընդդիմության բողոքի ակցիաներին): «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ ուշադրություն հրավիրելով քահանայի հայտարարությունների վրա։Տեր Փառենը դուրս եկավ ՔԿ–ից. նա հրաժարվել է խոսել առանց փաստաբանի
արագածոտնի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/11/91421123_60:0:1541:1111_1920x0_80_0_0_664d2a9815ad1cb6198535645e954568.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հոգևորական, արագածոտնի մարզ, թեմ, սուրեն սուրենյանց, ձերբակալություն
հայաստան, հոգևորական, արագածոտնի մարզ, թեմ, սուրեն սուրենյանց, ձերբակալություն
Սուրեն Սուրենյանցը ադրբեջանական հետք է տեսնում հոգևորականների ձերբակալությունների մեջ
17:25 15.10.2025 (Թարմացված է: 17:29 15.10.2025) Քաղաքական վերլուծաբանը հիշեցրել է Կովկասի մահմեդականների վարչության նախագահի հայտարարությունը։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik․ Քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը հոգևորականների այսօրվա ձերբակալությունների մեջ ադրբեջանական հետք է տեսնում։ Նա գրառում է արել
ֆեյսբուքյան էջում` անդրադառնալով Արագածոտնի թեմում տեղի ունեցող զարգացումներին։
«Արագածոտնի թեմում տեղի ունեցող զարգացումները վաղուց դուրս են եկել իրավական գործընթացի սահմաններից։ Մենք գործ ունենք քաղաքական ճնշման հետ, որի նպատակը ոչ միայն եկեղեցու չեզոքացումն է, այլև ազատության սահմանափակումը և ավտորիտար համակարգի անշրջելիության ապահովումը»,- գրել է Սուրենյանցը։
Նրա խոսքով՝ սա իրավական քննություն չէ․ սա պետական ուժի ցուցադրական և գռեհիկ կիրառում է` հասարակական ազդեցությամբ օժտված կառույցը լռեցնելու համար։
«Նպատակը պարզ է՝ վախի մթնոլորտ ստեղծել և ազդանշան ուղարկել բոլոր ինքնուրույն կառույցներին»,- կարծում է Սուրենյանցը։
Քաղաքական վերլուծաբանը վստահ է, որ այս իրավիճակը չի կարելի դիտարկել միայն ներքին համատեքստում։ Նա հիշեցրել է, որ մի քանի օր առաջ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ Ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել էր, որ «Հայ առաքելական եկեղեցին միշտ եղել է քաղաքական գործընթացների մասնակից, դաստիարակել է սեպարատիզմի և ատելության ոգով, և այսօր էլ շարունակում է միջամտել պետական քաղաքականությանը՝ խոչընդոտելով տարածաշրջանում խաղաղության հաստատումը»։
Սուրենյանցը վստահ է, որ սա ուղիղ քաղաքական ուղերձ էր, որով փորձ էր արվում եկեղեցին ներկայացնել որպես հակառակորդ և դիվանագիտական-քաղաքական ճնշման թիրախ դարձնել։ Ու սրանից կարճ ժամանակ անց Հայաստանում հենց նույն մեղադրանքի տրամաբանությամբ սկսվում է քրեական հետապնդում։ Նրա կարծիքով՝ այս ամենը վկայում է արտաքին ազդակների և ներքին իշխանական օրակարգի վտանգավոր միաձուլման մասին։
«Եկեղեցու դեմ ճնշումը դառնում է ոչ միայն ներքին քաղաքականության գործիք, այլև տարածաշրջանային ազդեցության քաղաքականության տարր, որի նպատակը մեր հոգևոր ինքնության և պետական անկախության թուլացումն է»,- գրել է Սուրենյանցը՝ ընդգծելով, որ «քաղաքացիական հասարակություն» կոչվածն էլ այս հակապետական գործընթացի ակտիվ դերակատարն է դառնում։
Ըստ նրա՝ սա հստակ ցույց է տալիս, թե ինչպես են «քաղաքացիական հասարակության» որոշ կառույցներ վերածվել իշխանական պատվեր իրականացնողների։
Սուրենյանցը շեշտել է՝ Հայ առաքելական եկեղեցին դարեր շարունակ եղել է ազգային ինքնության, դիմադրության և ազատության ողնաշարը։ Եկեղեցու լռեցման փորձը չի վերաբերում միայն հոգևոր դաշտին․ այն ուղղված է ազատ հասարակության վերացմանը և ավտորիտար համակարգի հաստատմանը, որտեղ պետական իշխանությունը դառնում անփոխարինելի՝ լռեցնելով ցանկացած այլախոհություն:
Հիշեցնենք` այսօր առավոտյան բերման են ենթարկվել Արագածոտնի թեմի 11 հոգևորականներ, այդ թվում՝
առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը: Ըստ
ՔԿ-ի` նրանց ձերբակալել են հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում:
Քրեական վարույթը հարուցվել է Արագածոտնի թեմի քահանա Արամ Ասատրյանի` Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած արտահայտությունների հիման վրա (Ասատրյանն ասել էր, որ թեմի առաջնորդն իրեն և մյուս քահանաներին ստիպել է 2021 թվականին մասնակցել ընդդիմության բողոքի ակցիաներին): «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ ուշադրություն հրավիրելով քահանայի հայտարարությունների վրա։