https://arm.sputniknews.ru/20251015/vstah-em-vor-vorvoshaki-harkadranq-e-kirarvum-mkrtich-srbazani-nkatmamb-pastaban-94647609.html
Վստահ եմ, որ որոշակի հարկադրանք է կիրառվում Մկրտիչ սրբազանի նկատմամբ. փաստաբան
Վստահ եմ, որ որոշակի հարկադրանք է կիրառվում Մկրտիչ սրբազանի նկատմամբ. փաստաբան
Sputnik Արմենիա
Փաստաբաններից Մարինե Ֆարմանյանը նշեց, որ հոգևորականները վկայի կարգավիճակում են։ 15.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-15T13:28+0400
2025-10-15T13:28+0400
2025-10-15T14:54+0400
ձերբակալություն
հոգևորական
արագածոտնի մարզ
մկրտիչ եպիսկոպոս պռոշյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0f/94644812_0:84:1600:984_1920x0_80_0_0_6d64daeb2d8f632e7fc1cd1b48c328cf.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Բերման ենթակված հոգևորականները չեն հարցաքննվել, քանի որ պահանջել են հարցաքննություն փաստաբանի ներկայությամբ։ Քննչականում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արմինե Ֆանյանը։«Նրանց մի մասը դուրս է եկել, բայց ներսում էլի ունենք քահանա, ով դեռ դուրս չի եկել։ Անունն այս պահին չեմ հիշի»,– ասաց Ֆանյանը։Փաստաբաններին դեռևս հայտնի չէ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գտնվելու վայրը։«Խուզարկություն է իրականացվել, և խուզարկություն իրականացրած քննիչի հետ Սրբազանը դուրս է եկել նրա ուղեկցությամբ, հավանաբար, որ բերվի նախաքննական մարմին, սակայն մինչ այս պահը հայտնի չէ նրա գտնվելու վայրը»։Իսկ փաստաբան Արա Զոհրաբյանը հավելեց, որ ինքը Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի անհետանալու փաստով հաղորդում է ներկայացրել, քանի որ անհետացում է։ Նա նաև նշեց, որ խուզարկության ժամանակ առգրավվել են փաստաթղթեր ու համակարգիչ։«Մի աշխարհիկ աշխատակցուհու ընտանիքի անդամների համակարգիչներն ու հեռախոսներն են առգրավվել»,- նշեց Զոհրաբյանը։Փաստաբաններից Մարինե Ֆարմանյանը նշեց, թե ցանկանում է մուտք գործել Քննչական կոմիտե, սակայն թույլ չեն տալիս։Հիշեցնենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանն իրավապահները խուզարկություն են իրականացրել։ Սրբազանից բացի խուզարկություն են իրականացրել Արագածոտնի թեմի ևս 5 քահանայի տանը, և նրանք բերման են ենթարկվել։ Բերման են ենթարկվել նաև աշխարհիկ անձիք։Քննչական կոմիտեն հայտնել է, որ հոգևորականները տարվել են քննչական բաժին «Հավաքին մասնակցելու կամ մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել» կասկածանքով։Փաստաբան Արա Զոհրաբյանը նաև տեղեկացրել է, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գտնվելու վայրը հայտնի չէ։
արագածոտնի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0f/94644812_89:0:1512:1067_1920x0_80_0_0_026c434b9a1d140668c7a5975bb21fd2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ձերբակալություն, հոգևորական, արագածոտնի մարզ, մկրտիչ եպիսկոպոս պռոշյան
ձերբակալություն, հոգևորական, արագածոտնի մարզ, մկրտիչ եպիսկոպոս պռոշյան
Վստահ եմ, որ որոշակի հարկադրանք է կիրառվում Մկրտիչ սրբազանի նկատմամբ. փաստաբան
13:28 15.10.2025 (Թարմացված է: 14:54 15.10.2025) Փաստաբաններից Մարինե Ֆարմանյանը նշեց, որ հոգևորականները վկայի կարգավիճակում են։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Բերման ենթակված հոգևորականները չեն հարցաքննվել, քանի որ պահանջել են հարցաքննություն փաստաբանի ներկայությամբ։ Քննչականում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արմինե Ֆանյանը։
«Նրանց մի մասը դուրս է եկել, բայց ներսում էլի ունենք քահանա, ով դեռ դուրս չի եկել։ Անունն այս պահին չեմ հիշի»,– ասաց Ֆանյանը։
Փաստաբաններին դեռևս հայտնի չէ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գտնվելու վայրը։
«Խուզարկություն է իրականացվել, և խուզարկություն իրականացրած քննիչի հետ Սրբազանը դուրս է եկել նրա ուղեկցությամբ, հավանաբար, որ բերվի նախաքննական մարմին, սակայն մինչ այս պահը հայտնի չէ նրա գտնվելու վայրը։ Այս պահին անհայտ է, թե ինչ գործողություններ են նրա հետ իրականացվում, բնականաբար բոլոր գործողությունները ապօրինի են, բայց ես վստահ եմ, որ որոշակի հարկադրանք է կիրառվում, թեկուզ հոգեբանական, այլապես իմաստը ուղղակի այս բռնի անհետացման կբացակայեր»,– ասաց Ֆանյանը։
«Խուզարկություն է իրականացվել, և խուզարկություն իրականացրած քննիչի հետ Սրբազանը դուրս է եկել նրա ուղեկցությամբ, հավանաբար, որ բերվի նախաքննական մարմին, սակայն մինչ այս պահը հայտնի չէ նրա գտնվելու վայրը»։
Իսկ փաստաբան Արա Զոհրաբյանը հավելեց, որ ինքը Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի անհետանալու փաստով հաղորդում է ներկայացրել, քանի որ անհետացում է։ Նա նաև նշեց, որ խուզարկության ժամանակ առգրավվել են փաստաթղթեր ու համակարգիչ։
«Մի աշխարհիկ աշխատակցուհու ընտանիքի անդամների համակարգիչներն ու հեռախոսներն են առգրավվել»,- նշեց Զոհրաբյանը։
Փաստաբաններից Մարինե Ֆարմանյանը նշեց, թե ցանկանում է մուտք գործել Քննչական կոմիտե, սակայն թույլ չեն տալիս։
«Վերջին 20 տարում չի եղել, որ անգամ չկարողանանք ընդհանուր բաժին մուտք գործել ու որպես փաստաբան գործով ներգրավվելու դիմում ներկայացնել։ Միայն տեղեկացանք, որ հոգևորականները վկայի կարգավիճակում են»,- ասաց Ֆարմանյանը։
Հիշեցնենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանն իրավապահները խուզարկություն են իրականացրել։ Սրբազանից բացի խուզարկություն են իրականացրել Արագածոտնի թեմի ևս 5 քահանայի տանը, և նրանք բերման են ենթարկվել։ Բերման են ենթարկվել նաև աշխարհիկ անձիք։
Քննչական կոմիտեն հայտնել է, որ հոգևորականները տարվել են քննչական բաժին «Հավաքին մասնակցելու կամ մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել» կասկածանքով։
Փաստաբան Արա Զոհրաբյանը նաև տեղեկացրել է, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գտնվելու
վայրը հայտնի չէ։