00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Աղասի Թավադյան
Իրանից ՀՀ ներկվող ապրանքներն էժանանում են, ՀՀ–ից Իրան արտահանվողները` թանկանում. Աղասի Թավադյան
09:05
5 ր
Տաթևիկ Վաթյան
Երեխաներին ուշ դպրոց տանելու տենդենցը վտանգավոր է. Տաթևիկ Վաթյան
09:11
9 ր
Տաթևիկ Հովակիմյան
Անկայուն նյարդային համակարգ ունեցող անձանց կարող են դիտվել սրացումներ. Տաթևիկ Հովակիմյան
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:27
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:27
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արագածոտնի թեմի ձերբակալված հոգևորականների թիվն ավելացել է. փաստաբան

Բաժանորդագրվել
Փաստաբանի տվյալներով` ընդհանուր առմամբ, այս պահին ձերբակալվել է 10 հոգևորական։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Արագածոտնի թեմի կալանավորված հոգևորականների թիվն ավելացել է։ Այս մասին ՀՀ քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Մարինե Ֆարմանյանը:
Նա նշեց, որ այս պահին քննչական կոմիտեում է գտնվում վեց հոգևորական, որոնք, իր նախանական տեղեկությունների, վկայի կարգավիճակ ունեն: Այժմ քննչական կոմիտե են տանում նաև Տեր Համբարձում քահանա Դանիելյանին։
«Եվս երկու քահանաների՝ Տեր Նարեկ քահանա Սարգսյանի և Սարգիս Սարգսյանի վերաբերյալ տեղեկություններ չկան։ Նրանց բերման են ենթարկել և հայտնի չէ, թե ուր են տարել։ Հնարավոր է՝ բերեն ՔԿ, բայց առայժմ տվյալներ չկան»,– ասաց փաստաբանը։
Ֆարմանյանն ընդգծեց, որ դեռևս հայտնի չէ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գտնվելու վայրը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան բերման են ենթարկվել Արագածոտն թեմի հոգևորականներ, այդ թվում՝ առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը: ՔԿ-ից հայտնեցին, որ նրանց ձերբակալել են հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում:
Քրեական վարույթը հարուցվել է Արագածոտնի թեմի քահանա Արամ Ասատրյանի` Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած արտահայտությունների հիման վրա: Ասատրյանն ասել էր, որ թեմի առաջնորդն իրեն և մյուս քահանաներին ստիպել է մասնակցել 2021 թվականին ընդդիմության բողոքի ակցիաներին:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ քահանայի հայտարարությունների վրա ուշադրություն հրավիրելով։
Լրահոս
0