00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Փողերի լվացման» թեման ավտոկրատ ռեժիմներն օգտագործում են ընդդիմախոսների դեմ. Ամստերդամ

© Sputnik / Aram NersesyanՌոբերտ Ամստերդամ
Ռոբերտ Ամստերդամ - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2025
Բաժանորդագրվել
Կառավարությունը ցանկանում է հեղինակազրկել մեծ ժողովրդականություն վայելող Սամվել Կարապետյանին, քանի որ վախենում է գալիք ընտրություններից։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik․ Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ ներկայացված նոր մեղադրանք՝ «փողերի լվացման» վերաբերյալ, որևէ հիմք չունի։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։
«Սա սովորաբար ավտոկրատ ռեժիմներն օգտագործում են քաղաքական իրենց ընդդիմախոսներին ազատազրկելու համար։ Հունիսի 17-ից առաջ նման մեղադրանք չի եղել, մեկ էլ հանկարծ Հայաստանի ամենամեծ ձեռնարկատերը, Գործարարների միության նախագահը նման մեղադրանքի է արժանանում»,- ասաց Ամստերդամը։
Հավելեց՝ ինչ վերաբերում է Կարապետյանին ներկայացված «իշխանությունը տապալելու» մեղադրանքին, այն «կառուցված է Դիսնեյլենդում»։ Վստահ է՝ իշխանություններն են էլ դա շատ լավ հասկանում։
Ամստերդամի խոսքով՝ ինքն աշխատել է աշխարհի տարբեր երկրներում, ներկայում Տանզանիայում ներկայացնում է ընդդիմության շահերը։ Կարծում է, որ նույնիսկ տանզանացիները կամաչեին Կարապետյանի գործից։
«Աֆրիկյան ամենահետամնաց երկրի ստանդարտից ավելի ցածր վարքագիծ եմ տեսնում»,- ասաց Ամստերդամը։
Միջազգային իրավապաշտպանը կարծում է՝ կառավարությունը ցանկանում է հեղինակազրկել մեծ ժողովրդականություն վայելող Սամվել Կարապետյանին, քանի որ վախենում է գալիք ընտրություններից։
Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը պատրաստվում է դիմել միջազգային կառույցներ․ Ամստերդամ
Ամստերդամը խոստանում է՝ մեկ ամսվա ընթացքում իրենք այնպես են անելու, որ ամբողջ աշխարհն իմանա Հայաստանի վարչապետի գործելակերպի մասին։
Նա շեշտեց՝ դեռ մեղադրանքին չի էլ ծանոթացել, բայց չի էլ կասկածում, որ հիմնազուրկ մի բան է։ Ասում է՝ բավարար է նույնիսկ նայել մեղադրանքի ներկայացման ժամանակահատվածին, և ամեն բան հասկանալի է դառնում։ Սամվել Կարապետյանը տասնամյակներ շարունակ գործարարությամբ է զբաղվել, միլիոնավոր դոլարներ է վաստակել, ու հանկարծ հիմա մեղադրվում է «փողերի լվացման», «հեղափոխական լինելու» համար։ Ըստ նրա՝ պատճառը պարզ է՝ նրանից պարզապես ցանկանում են ազատվել, որովհետև ՀՀ վարչապետը շատ վախեր ունի։
Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց հունիսի 18-ին։ Օգոստոսի 15–ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 2 ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։
Լրահոս
0