https://arm.sputniknews.ru/20251014/samvel-karapetjani-azatazrkumy-cujc-e-talis-varchapeti-vakhery-rvobert-amsterdam-94607704.html
Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը պատրաստվում է միջազգային կառույցներ դիմել․ Ամստերդամ
Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը պատրաստվում է միջազգային կառույցներ դիմել․ Ամստերդամ
Sputnik Արմենիա
Միջազգային իրավապաշտպանը խոստացավ՝ մեկ ամսվա ընթացքում իրենք այնպես են անելու, որ ամբողջ աշխարհն իմանա Հայաստանի վարչապետի գործելակերպի մասին։ 14.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-14T13:57+0400
2025-10-14T13:57+0400
2025-10-14T14:46+0400
հայաստան
սամվել կարապետյան
ռուբեն վարդանյան
ռոբերտ ամստերդամ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0e/94604630_0:84:1600:984_1920x0_80_0_0_51532aad43a5a464ee32fe238910597d.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik․ Գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը պատրաստվում է դիմել ԵՄ, ԵԽԽՎ, ՄԻԵԴ, միջազգային տարբեր կառույցներ՝ բարձրաձայնելով Կարապետյանի նկատմամբ իրականացվող ապօրինի քաղաքական հետապնդման մասին։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։Նա նշեց, որ Ադրբեջանի կառավարությունը երկու հայ միլիարդատերերի հետևից է ընկել, մեկը Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն է, մյուսը՝ գործարար Սամվել Կարապետյանը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Իրավապաշտպանի խոսքով՝ յուրաքանչյուրն իրեն պետք է հարց տա` հեղինակություն վայելող գործարարն ու բարերարը ինչո՞ւ է այսօր կալանավորված։ Ըստ նրա՝ Սամվել Կարապետյանի ազատազրկումը ցույց է տալիս գործող իշխանության վախերը։Նա հայտարարեց, որ Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմի հետ պատրաստվում է միջազգային կառուցներ դիմել՝ պահանջելով, որ Հայաստանին դատապարտեն քաղաքական բանտարկյալներ ունենալու համար։«Ուզում եմ հստակ արձանագրել, որ Հայաստանի կառավարության այս անվայելուչ վարքագիծը չի կարող կենսունակ լինել, և մենք այս գործը հասցնելու ենք ոչ միայն միջազգային ատյաններ, այլև բոլոր նրանց, ովքեր ի վիճակի են ճնշում գործադրել, ազդեցություն ունենալ այս կառավարության վրա՝ քաղաքական բանտարկյալներին ազատ արձակելու համար, ինչը վերաբերում է նաև բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ հետապնդումներին»,- ասաց Ամստերդամը։Ամստերդամը խոստացավ՝ մեկ ամսվա ընթացքում իրենք այնպես են անելու, որ ամբողջ աշխարհն իմանա Հայաստանի վարչապետի գործելակերպի մասին։Նա շեշտեց՝ գործեր է վարել աշխարհի տարբեր երկրներում, և Սամվել Կարապետյանի դեմ ներկայացված մեղադրանքն իր տեսածներից ամենաթույլն է։«Այս վարչապետը, որ հավակնում է Եվրամիություն մտնել՝ միաժամանակ քաղաքական բանտարկյալներ պահելով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան խախտելով, եկեղեցական գործերին միջամտելով, երևակայությանս մեջ չի տեղավորվում։ Բոլորին իրազեկելու ենք այն բռնապետի մասին, որ ապրում է պարոն Փաշինյանի և նրա տիկնոջ ներսում»,- ասաց Ամստերդամը։Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց հունիսի 18-ին։ Օգոստոսի 15–ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 2 ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0e/94604630_89:0:1512:1067_1920x0_80_0_0_9d9330c3cb75387f67f8fa443b42919d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սամվել կարապետյան, ռուբեն վարդանյան, ռոբերտ ամստերդամ
հայաստան, սամվել կարապետյան, ռուբեն վարդանյան, ռոբերտ ամստերդամ
Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը պատրաստվում է միջազգային կառույցներ դիմել․ Ամստերդամ
13:57 14.10.2025 (Թարմացված է: 14:46 14.10.2025) Միջազգային իրավապաշտպանը խոստացավ՝ մեկ ամսվա ընթացքում իրենք այնպես են անելու, որ ամբողջ աշխարհն իմանա Հայաստանի վարչապետի գործելակերպի մասին։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik․ Գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը պատրաստվում է դիմել ԵՄ, ԵԽԽՎ, ՄԻԵԴ, միջազգային տարբեր կառույցներ՝ բարձրաձայնելով Կարապետյանի նկատմամբ իրականացվող ապօրինի քաղաքական հետապնդման մասին։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։
Նա նշեց, որ Ադրբեջանի կառավարությունը երկու հայ միլիարդատերերի հետևից է ընկել, մեկը Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն է, մյուսը՝ գործարար Սամվել Կարապետյանը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Իրավապաշտպանի խոսքով՝ յուրաքանչյուրն իրեն պետք է հարց տա` հեղինակություն վայելող գործարարն ու բարերարը ինչո՞ւ է այսօր կալանավորված։ Ըստ նրա՝ Սամվել Կարապետյանի ազատազրկումը ցույց է տալիս գործող իշխանության վախերը։
«Մինչև հունիսի 17-ը Սամվել Կարապետյանը քրեական վարույթով անգամ որպես վկա ներգրավված չէր, մեկ էլ հանկարծ իրեն շատ անապահով զգացող վարչապետը, հստակորեն վախեցած ներպետական հանգամանքներով, գրոհում է մի մարդու վրա, որն իր հոր հիշատակին կրոնական ծեսի էր մասնակցում, և բիրտ ռեժիմը նրան բանտարկում է»,- ասաց Ամստերդամը։
Նա հայտարարեց, որ Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմի հետ պատրաստվում է միջազգային կառուցներ դիմել՝ պահանջելով, որ Հայաստանին դատապարտեն քաղաքական բանտարկյալներ ունենալու համար։
«Ուզում եմ հստակ արձանագրել, որ Հայաստանի կառավարության այս անվայելուչ վարքագիծը չի կարող կենսունակ լինել, և մենք այս գործը հասցնելու ենք ոչ միայն միջազգային ատյաններ, այլև բոլոր նրանց, ովքեր ի վիճակի են ճնշում գործադրել, ազդեցություն ունենալ այս կառավարության վրա՝ քաղաքական բանտարկյալներին ազատ արձակելու համար, ինչը վերաբերում է նաև բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ հետապնդումներին»,- ասաց Ամստերդամը։
Ամստերդամը խոստացավ՝ մեկ ամսվա ընթացքում իրենք այնպես են անելու, որ ամբողջ աշխարհն իմանա Հայաստանի վարչապետի գործելակերպի մասին։
Նա շեշտեց՝ գործեր է վարել աշխարհի տարբեր երկրներում, և Սամվել Կարապետյանի դեմ ներկայացված մեղադրանքն իր տեսածներից ամենաթույլն է։
«Այս վարչապետը, որ հավակնում է Եվրամիություն մտնել՝ միաժամանակ քաղաքական բանտարկյալներ պահելով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան խախտելով, եկեղեցական գործերին միջամտելով, երևակայությանս մեջ չի տեղավորվում։ Բոլորին իրազեկելու ենք այն բռնապետի մասին, որ ապրում է պարոն Փաշինյանի և նրա տիկնոջ ներսում»,- ասաց Ամստերդամը։
Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց հունիսի 18-ին։ Օգոստոսի 15–ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը
2 ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։