00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Արսեն Թավադյան
Հուլիսին փոխված օրենքով ՀԾԿՀ–ն իրավունք ունի դադարեցնելու ՀԷՑ–ի լիցենզիան. Արսեն Թավադյան
09:06
11 ր
Լևոն Օհանյան
«Հետադարձ հիփոթեքը» հակասության մեջ է մտնում սեփականության տնօրինման իրավունքի հետ. Լևոն Օհանյան
09:18
12 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ռուբեն Մելիքյան
Մարդկանց «շան տղերք» անվանելը խուլիգանություն չէ, իսկ դրան պատասխանելը խուլիգանությո՞ւն է. Ռուբեն Մելիքյան
13:07
1 ր
Ալեն Սիմոնյան
Սկսում են քննարկել որևէ մեկի սեռական կյանքը. Ալեն Սիմոնյանը` Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի ձերբակալության մասին
13:08
1 ր
Կարեն Մրզոյան
Հայաստանը Թուրքիայի համար վտանգ ներկայացնող երկրների եռյակում է. Կարեն Միրզոյան
13:09
1 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
ՀԾԿՀ նիստ
ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու օրակարգով ՀԾԿՀ նիստը սկսվել է սկանդալով
18:11
3 ր
Ռոմանոս Պետրոսյան
«Ես տիրապետում եմ իրավիճակին»․ Ռոմանոս Պետրոսյան
18:14
2 ր
Արմինե Ֆանյան
Քննչական կոմիտեում երկու հոգևորականի են հարցաքննել վկայի կարգավիճակով. Արմինե Ֆանյան
18:16
2 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Կարեն Միրզոյան
Բանակցային փաստաթղթերը կորսված հնարավորությունների փաստաթղթեր են. Կարեն Միրզոյան
09:05
15 ր
Արմեն Բադալյան
Թևերը ոլորելով տանում են մարդասպաններին, ահաբեկիչներին, ոչ թե պոդկաստ վարողներին. Բադալյան
09:21
7 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:01
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Նիկոլ Փաշինյան
Հստակ, աներկբա, միանշանակ և տարընթերցման տեղիք չտվող պատասխան եմ ուզում տալ. Փաշինյանը` TRIP-ի մասին
17:05
3 ր
Մարինե Ֆարմանյան
Իրավական ահաբեկման ենթարկելու նպատակ է հետապնդում այս ամենը. Մարինե Ֆարմանյան
17:15
4 ր
Դավիթ Ղազինյան
Իրենց օրոք կոծկվել է շատ լուրջ հավելագրման դեպք. Դավիթ Ղազինյան
17:20
3 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սերժ Սարգսյանի խափանման միջոց բացակայելու արգելքը վերացվեց

© Sputnik / Aram NersesyanՍերժ Սարգսյան
Սերժ Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2025
Բաժանորդագրվել
Փաստաբան Ամրամ Մակինյանի խոսքով` 3-րդ նախագահի ու իրենց թիմի համար բացակայելու արգելքն առաջադրված մյուս շինծու մեղադրանքից վատն էր։
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Հակակոռուպցիոն դատարանը Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի խափանման միջոց 30 մլն դրամ գրավը թողեց անփոփոխ, իսկ բացակայելու արգելքը վերացրեց։
Դատական նիստի մեկնարկին պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց, սակայն այն քննվեց դռնփակ ռեժիմով, քանի որ օրենքով պաշտպանվող գաղտնիք համարվող տվյալներ պետք է ներկայացվեին։
Միայն նիստի ավարտից հետո լրագրողներին հայտնի դարձավ, որ բացակայելու արգելքը վերացվել է։
Սերժ Սարգսյանի փաստաբան Արամ Մակինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ 3-րդ նախագահի ու իրենց թիմի համար բացակայելու արգելքն առաջադրված մեղադրանքից վատն էր։
«Բացակայելու արգելքն ավելի խիստ մեղադրանք է պարոն նախագահի համար, քան առաջադրված մյուս շինծու մեղադրանքները։ Այո՛, անունը դնում եմ մեղադրանք, որովհետև բացակայելու արգելքը կիրառվում է այն տրամաբանությամբ, որ անձը կարող է թաքնվել՝ ՀՀ սահմանը հատելով։ Կա՞ մարդ, ողջամիտ մարդ, որ մտածում է, թե ՀՀ 3-րդ նախագահը նման մտադրություն կամ ցանկություն ունի։ «Դիզելի» աղմկահարույց գործով լինելով մեղադրյալ` նախագահը դատարանի թույլտվությամբ աշխատանքային այցերով մեկնել է ՀՀ-ից ու դատարանի կողմից նշանակված ժամկետին ներկայացել, ինչը փաստեցիք՝ այսօր Սերժ Սարգսյանին տեսնելով»,- ասաց փաստաբանը։
Նշենք, որ ՀՀ 3-րդ նախագահը մի քանի գործով է անցնում։ Ըստ մեղադրանքներից մեկի` Սերժ Սարգսյանը, զբաղեցնելով բարձր պաշտոններ՝ պաշտպանության նախարար, վարչապետ, նախագահ, 2006-2015 թվականներին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` «ԼԼ բիմբո» ՍՊ ընկերության հիմնադիր Սեդրակ Քոչարյանի, նույն ընկերության տնօրեն
Ալեքսան Որսականյանի և իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Միխայիլ Բաղդասարովի օժանդակությամբ մասնակցել է Բաղդասարովին պատկանող, այդ թվում՝ «Միկա Լիմիթեդ» և «Աբիտ» կազմակերպությունների կառավարմանը։ Ըստ մեղադրանքի՝ նա դա արել է` այդ կազմակերպություններին արտոնություններ և առավելություններ տրամադրելով և հովանավորելով նրանց գործունեությունը, ինչը դրսևորվել է նրանց ներգրավմամբ խոշոր տնտեսական ծրագրերում և բարձր ռիսկայնության պայմաններում մոտ 14 միլիոն ԱՄՆ դոլարի վարկի տրամադրմամբ։
Ըստ դատախազության` Սերժ Սարգսյանը Միխայիլ Բաղդասարովի և նրա ընկերությունների օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերի գույք՝ «Աբիտ» ՍՊԸ–ի 22.5% բաժնեմասը, որը հետագայում վաճառվել է «ԼԼ բիմբո» ընկերությանը, որը մեղադրական կողմը ձևական գործարք է համարում։
Նախորդ նիստին միջնորդվել էր, որ այս գործը Սարգսյանին վերագրվող մյուս գործերի հետ նույն վարույթով քննվի, սակայն դատարանն այսօր հայտարարեց, որ մերժում է միջնորդությունը։
Նշենք, որ Սերժ Սարգսյանի վերաբերյալ երկու գործերի քննությունը մեկ վարույթով է իրականացվում։ Ըստ մյուս մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանը, 2000 թվականի մայիսի 20-ից մինչև 2007-ի ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, առնչություն է ունեցել նախարարության հաշվեկշռում գտնվող և ի պաշտոնե իրեն վստահված Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարմանը։
Լրահոս
0