https://arm.sputniknews.ru/20251009/nvobeljan-kvomiten-vakhenum-e-trampi-shantazhic-94400618.html
Նոբելյան կոմիտեն վախենում է Թրամփի շանտաժից
Նոբելյան կոմիտեն վախենում է Թրամփի շանտաժից
Sputnik Արմենիա
«The Financial Times»-ը գրում է, որ Օսլոյում վախենում են մաքսատուրքերի կամ այլ միջոցների տեսքով վրեժխնդրությունից: 09.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-09T10:44+0400
2025-10-09T10:44+0400
2025-10-09T10:46+0400
ամն
դոնալդ թրամփ
նոբելյան մրցանակ
շանտաժ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/08/92092736_0:0:1600:901_1920x0_80_0_0_773ef0051c17c2a5a85736498947e92e.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Նորվեգիայում լրջորեն քննարկում են Վաշինգտոնի կողմից հնարավոր մաքսատուրքերը և այլ ոչ բարեկամական քայլերը, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Խաղաղության Նոբելյան մրցանակ չստանա։ Այս մասին հայտնում է «The Financial Times»-ը:Օսլոյի Խաղաղության խնդիրների հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Նինա Գրեգերը հայտարարել է, որ ԱՄՆ առաջնորդը ճնշում է գործադրում Նոբելյան կոմիտեի վրա՝ ընդգծելով, որ ինքն արժանի թեկնածու է:Եվրոպացի մի պաշտոնյա, որի անունը լրատվամիջոցը չի հրապարակել, խոստովանել է, որ մրցանակն ԱՄՆ նախագահին տալը տարօրինակ ազդակ կլինի՝ հաշվի առնելով, որ հենց Թրամփն է նախաձեռնել Պենտագոնի անվանափոխումը «պատերազմի նախարարության» և առ այսօր չի դադարեցրել ընթացող կարևորագույն ռազմական հակամարտություններից ոչ մեկը, ինչպես խոստացել էր:Ստոլտենբերգը պատմել է՝ ինչպես կարող էր ՆԱՏՕ-ն փլուզվել 2018-ին Թրամփի զայրույթի պատճառովՓորձագետները «Reuters»-ին հայտնել են, որ Թրամփը Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու շանս ընդհանրապես չունի:ԱՄՆ նախագահը այս կամ այն չափով ներդրում է ունեցել կամ փորձում է ներդրում ունենալ մի քանի երկրներում ընթացող հակամարտությունների կարգավորման գործում: Նա բազմիցս հայտարարել է, որ «յոթ պատերազմ» է դադարեցրել։ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու առաջարկով հանդես են եկել մի քանի երկրների իշխանություններ, այդ թվում՝ Իսրայելը, Պակիստանը, Կամբոջան, Գաբոնը, Ռուանդան, Հայաստանն ու Ադրբեջանը:Թրամփը չի կարողացել արտաբերել «Ադրբեջան» բառը և Հայաստանը շփոթել է Ալբանիայի հետ
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/08/92092736_127:0:1550:1067_1920x0_80_0_0_6e3ea211850833f470ec4cccc2b72688.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, դոնալդ թրամփ, նոբելյան մրցանակ, շանտաժ
ամն, դոնալդ թրամփ, նոբելյան մրցանակ, շանտաժ
Նոբելյան կոմիտեն վախենում է Թրամփի շանտաժից
10:44 09.10.2025 (Թարմացված է: 10:46 09.10.2025) «The Financial Times»-ը գրում է, որ Օսլոյում վախենում են մաքսատուրքերի կամ այլ միջոցների տեսքով վրեժխնդրությունից:
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Նորվեգիայում լրջորեն քննարկում են Վաշինգտոնի կողմից հնարավոր մաքսատուրքերը և այլ ոչ բարեկամական քայլերը, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Խաղաղության Նոբելյան մրցանակ չստանա։ Այս մասին հայտնում է «The Financial Times»-ը:
Օսլոյի Խաղաղության խնդիրների հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Նինա Գրեգերը հայտարարել է, որ ԱՄՆ առաջնորդը ճնշում է գործադրում Նոբելյան կոմիտեի վրա՝ ընդգծելով, որ ինքն արժանի թեկնածու է:
Եվրոպացի մի պաշտոնյա, որի անունը լրատվամիջոցը չի հրապարակել, խոստովանել է, որ մրցանակն ԱՄՆ նախագահին տալը տարօրինակ ազդակ կլինի՝ հաշվի առնելով, որ հենց Թրամփն է նախաձեռնել Պենտագոնի անվանափոխումը «պատերազմի նախարարության» և առ այսօր չի դադարեցրել ընթացող կարևորագույն ռազմական հակամարտություններից ոչ մեկը, ինչպես խոստացել էր:
Փորձագետները «Reuters»-ին հայտնել են, որ Թրամփը Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու շանս ընդհանրապես չունի:
ԱՄՆ նախագահը այս կամ այն չափով ներդրում է ունեցել կամ փորձում է ներդրում ունենալ մի քանի երկրներում ընթացող հակամարտությունների կարգավորման գործում: Նա բազմիցս հայտարարել է, որ «յոթ պատերազմ» է դադարեցրել։ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու առաջարկով հանդես են եկել մի քանի երկրների իշխանություններ, այդ թվում՝ Իսրայելը, Պակիստանը, Կամբոջան, Գաբոնը, Ռուանդան, Հայաստանն ու Ադրբեջանը: