https://arm.sputniknews.ru/20250820/trampy-chi-karvoghacel-artaberel-adrbejan-bary-ev-hajastany-shpvotel-e-albaniaji-het-92574605.html
Թրամփը չի կարողացել արտաբերել «Ադրբեջան» բառը և Հայաստանը շփոթել է Ալբանիայի հետ
Թրամփը չի կարողացել արտաբերել «Ադրբեջան» բառը և Հայաստանը շփոթել է Ալբանիայի հետ
Sputnik Արմենիա
Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հայտարարել են, որ ջանքեր կգործադրեն ԱՄՆ նախագահին խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու համար։ 20.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-20T16:33+0400
2025-08-20T16:33+0400
2025-08-20T16:33+0400
հայաստան
ադրբեջան
ամն
մելանյա թրամփ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/14/92572808_0:0:1920:1080_1920x0_80_0_0_9f61d5f95d2cecbc20caa75bff8c66c6.jpg
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, խոսելով Հարավային Կովկասում տիրող իրավիճակը կարգավորելու իր ջանքերի մասին, չի կարողացել ճիշտ արտաբերել «Ադրբեջան» բառը և Հայաստանը շփոթել է Ալբանիայի հետ։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։Փաշինյանն ու Ալիևը նաև որոշել են ջանքեր գործադրել Թրամփին խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու համար։
ադրբեջան
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Отрывок из телефонного интервью Дональда Трампа журналисту Марку Левин
Sputnik Արմենիա
Отрывок из телефонного интервью Дональда Трампа журналисту Марку Левин
2025-08-20T16:33+0400
true
PT0M25S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/14/92572808_240:0:1680:1080_1920x0_80_0_0_4f8a6bd8117d873b8df41e8d54f3b3cc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, ամն, մելանյա թրամփ, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, ադրբեջան, ամն, մելանյա թրամփ, տեսանյութ, տեսանյութեր, видео
Թրամփը չի կարողացել արտաբերել «Ադրբեջան» բառը և Հայաստանը շփոթել է Ալբանիայի հետ
Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հայտարարել են, որ ջանքեր կգործադրեն ԱՄՆ նախագահին խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, խոսելով Հարավային Կովկասում տիրող իրավիճակը կարգավորելու իր ջանքերի մասին, չի կարողացել ճիշտ արտաբերել «Ադրբեջան» բառը և Հայաստանը շփոթել է Ալբանիայի հետ։
«Տեսնում եք՝ Աբեր...բայջանը... Սա լուրջ խնդիր էր, որը տևեց 34-35 տարի Ալբանիայի հետ։ Պարզապես մտածեք։ Երկար տարիներ... Եվ ես կարողացա ծանոթանալ առաջնորդների հետ, շփվել նրանց հետ։ Այդ ժամանակ ես ասացի. «Ինչո՞ւ եք ընդհանրապես կռվում միմյանց դեմ։ Ես չեմ պատրաստվում առևտրային գործարք կնքել, եթե դուք շարունակեք կռվել։ Դա խելագարություն է»։ Ի վերջո, ես կարողացա լուծել այս խնդիրը», - ասել է Թրամփը լրագրող Մարկ Լևինի հետ հեռախոսազրույցում։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։
Փաշինյանն ու Ալիևը նաև որոշել են ջանքեր գործադրել Թրամփին խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու համար։