https://arm.sputniknews.ru/20251005/stvoltenbergy-patmel-e-inchpes-karvogh-er-nato-n-pluzvel-2018-in-trampi-zajrujti-pattsharvov-94269969.html
Ստոլտենբերգը պատմել է՝ ինչպես կարող էր ՆԱՏՕ-ն փլուզվել 2018-ին Թրամփի զայրույթի պատճառով
Ստոլտենբերգը պատմել է՝ ինչպես կարող էր ՆԱՏՕ-ն փլուզվել 2018-ին Թրամփի զայրույթի պատճառով
Sputnik Արմենիա
Ստոլտենբերգի խոսքով՝ 2018-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թրամփը բացահայտ դժգոհություն է հայտնել, որ դաշնակիցները չափազանց քիչ են ծախսում պաշտպանության վրա և... 05.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-05T14:24+0400
2025-10-05T14:24+0400
2025-10-05T14:24+0400
յենս ստոլտենբերգ
դոնալդ թրամփ
նատօ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1d/72912554_0:84:1600:984_1920x0_80_0_0_0b74e922d3f6f43eb34060ea0ef8900c.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը պատմել է, որ դաշինքը 2018-ին փլուզման եզրին է հայտնվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կտրուկ արտահայտությունների պատճառով: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ասվում է նրա «Իմ հսկողության տակ» հուշագրությունից մի հատվածում, որը հրապարակել է բրիտանական The Guardian թերթը:Ստոլտենբերգի խոսքով՝ 2018-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թրամփը բացահայտ դժգոհություն է հայտնել, որ դաշնակիցները շատ քիչ են ծախսում պաշտպանության վրա և միևնույն ժամանակ օգտվում են ԱՄՆ-ի պաշտպանությունից: ԱՄՆ առաջնորդը հայտարարել է, որ Վաշինգտոնը ծածկում է դաշինքի ծախսերի մինչև 80-90%-ը և պաշտպանության համար հատկացնում ՀՆԱ-ի 4%-ը, մինչդեռ գործընկերների մեծ մասը չի հասնում նույնիսկ սահմանված 2 տոկոսի ցուցանիշին:Ստոլտենբերգի խոսքով՝ Թրամփի վրդովմունքը հասել է նրան, որ նա սպառնացել է կրճատել ամերիկյան ներդրումները «մինչև Գերմանիայի մակարդակ» և հայտարարել, որ ԱՄՆ-ը «ՆԱՏՕ-ի կարիքը չունի»: Բացի այդ, նախագահը վրդովվել է դաշինքի նոր կենտրոնակայանի արժեքից՝ Ստոլտենբերգին հարց ուղղելով. «Մեր ինչի՞ն է պետք նման թանկ շենքը»։Այդ իրադարձություններից հետո ՆԱՏՕ-ի երկրներն ակտիվացրել են պաշտպանական ծախսերի ավելացման ջանքերը։ Ընթացիկ տարվա հունիսի 24-25-ին Հաագայի գագաթնաժողովում դաշնակիցները պայմանավորվել են մինչև 2035-ը դրանք հասցնել ՀՆԱ-ի 5%-ի մակարդակին՝ նպատակային 2%-ի փոխարեն, որին հասել են դաշինքի դեռ ոչ բոլոր պետությունները։Ռուսաստանի իշխանությունները բազմիցս քննադատել են ՆԱՏՕ-ի ընդլայնման քաղաքականությունը։ Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ դաշինքը, ավելացնելով ռազմական հնարավորությունները, հրահրում է գլոբալ ռազմականացում և սպառազինությունների նոր մրցավազք: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով հունիսյան գագաթաժողովը, նշել է, որ ՆԱՏՕ-ի ռազմական ծախսերի աճը էական ազդեցություն չի ունենա Ռուսաստանի անվտանգության վրա:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1d/72912554_89:0:1512:1067_1920x0_80_0_0_f98a8cb58e32f643b1f962c21085f0c0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
յենս ստոլտենբերգ, դոնալդ թրամփ, նատօ
յենս ստոլտենբերգ, դոնալդ թրամփ, նատօ
Ստոլտենբերգը պատմել է՝ ինչպես կարող էր ՆԱՏՕ-ն փլուզվել 2018-ին Թրամփի զայրույթի պատճառով
Ստոլտենբերգի խոսքով՝ 2018-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թրամփը բացահայտ դժգոհություն է հայտնել, որ դաշնակիցները չափազանց քիչ են ծախսում պաշտպանության վրա և միևնույն ժամանակ օգտվում են ԱՄՆ-ի պաշտպանությունից:
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը պատմել է, որ դաշինքը 2018-ին փլուզման եզրին է հայտնվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կտրուկ արտահայտությունների պատճառով: Այս մասին, ինչպես հաղորդում է
ՌԻԱ Նովոստին, ասվում է նրա «Իմ հսկողության տակ» հուշագրությունից մի հատվածում, որը հրապարակել է բրիտանական The Guardian թերթը:
Ստոլտենբերգի խոսքով՝ 2018-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թրամփը բացահայտ դժգոհություն է հայտնել, որ դաշնակիցները շատ քիչ են ծախսում պաշտպանության վրա և միևնույն ժամանակ օգտվում են ԱՄՆ-ի պաշտպանությունից: ԱՄՆ առաջնորդը հայտարարել է, որ Վաշինգտոնը ծածկում է դաշինքի ծախսերի մինչև 80-90%-ը և պաշտպանության համար հատկացնում ՀՆԱ-ի 4%-ը, մինչդեռ գործընկերների մեծ մասը չի հասնում նույնիսկ սահմանված 2 տոկոսի ցուցանիշին:
Ստոլտենբերգի խոսքով՝ Թրամփի վրդովմունքը հասել է նրան, որ նա սպառնացել է կրճատել ամերիկյան ներդրումները «մինչև Գերմանիայի մակարդակ» և հայտարարել, որ ԱՄՆ-ը «ՆԱՏՕ-ի կարիքը չունի»: Բացի այդ, նախագահը վրդովվել է դաշինքի նոր կենտրոնակայանի արժեքից՝ Ստոլտենբերգին հարց ուղղելով. «Մեր ինչի՞ն է պետք նման թանկ շենքը»։
«Հիմա ամեն ինչ կփլուզվի։ Ես նայեցի դահլիճին. բոլոր առաջնորդների դեմքերը լուրջ էին։ Բոլորը հասկանում էին, որ գագաթնաժողովը և միասնության մասին հռչակագրերը կարող են տապալվել։ Եթե ԱՄՆ նախագահը հայտարարի, որ հրաժարվում է պաշտպանել իր դաշնակիցներին և լքի հանդիպումը, ՆԱՏՕ-ի պայմանագիրը կկորցնի իր իմաստը։ Ես մտածեցի, որ գուցե հենց այս հանդիպումը լինի այն հանդիպումը, որտեղ դաշինքը կփլուզվի»,- հիշում է Ստոլտենբերգը։
Այդ իրադարձություններից հետո ՆԱՏՕ-ի երկրներն ակտիվացրել են պաշտպանական ծախսերի ավելացման ջանքերը։ Ընթացիկ տարվա հունիսի 24-25-ին Հաագայի գագաթնաժողովում դաշնակիցները պայմանավորվել են մինչև 2035-ը դրանք հասցնել ՀՆԱ-ի 5%-ի մակարդակին՝ նպատակային 2%-ի փոխարեն, որին հասել են դաշինքի դեռ ոչ բոլոր պետությունները։
Ռուսաստանի իշխանությունները բազմիցս քննադատել են ՆԱՏՕ-ի ընդլայնման քաղաքականությունը։ Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ դաշինքը, ավելացնելով ռազմական հնարավորությունները, հրահրում է գլոբալ ռազմականացում և սպառազինությունների նոր մրցավազք: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով հունիսյան գագաթաժողովը, նշել է, որ ՆԱՏՕ-ի ռազմական ծախսերի աճը էական ազդեցություն չի ունենա Ռուսաստանի անվտանգության վրա: