https://arm.sputniknews.ru/20251009/kheghtsh-harifn-inch-aner-tezy-qnnadatutjan-chi-dimanum-manukjany-tsanvotacel-e-zekujcin-94412953.html
«Խեղճ հարիֆն ինչ աներ» թեզը քննադատության չի դիմանում. Մանուկյանը ծանոթացել է զեկույցին
«Խեղճ հարիֆն ինչ աներ» թեզը քննադատության չի դիմանում. Մանուկյանը ծանոթացել է զեկույցին
Sputnik Արմենիա
Գեղամ Մանուկյանը խոսքով` 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի զեկույցին ծանոթանալուց հետո ավելի շատ հարցեր են առաջացել։ 09.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-09T13:14+0400
2025-10-09T13:14+0400
2025-10-09T18:52+0400
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով
գեղամ մանուկյան
արցախյան պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/02/94177792_0:84:1600:984_1920x0_80_0_0_12c9bc8701bc43bc11e6e03ef50f8dd3.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik․ Իրավացի էր ընդդիմությունը, որ բոյկոտեց այդ հանձնաժողովի աշխատանքները, մեր բոլոր հիմնավորումներով ու փաստարկներով: Սոցցանցերի իր էջերում գրել է ԱԺ « Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցին ծանոթանալուց հետո։Մանուկյանի խոսքով` իշխանությունների կողմից այս զեկույցի նպատակը Նիկոլ Փաշինյանի գործողությունները սրբագրելն էր, մինչդեռ, ըստ նրա, հակառակն է ստացվել։ Պատգամավորը նշել է, որ Փաշինյանի վարած կադրային քաղաքականության և ռազմավարական որոշումների հետ կապված ավելի շատ հարցեր են ծնվել։«Փորձերը, թե «խեղճ հարիֆն ինչ աներ», խաբել են, որևէ քննադատության չի դիմանում և զեկույցի բազում եզրակացություններ, դրույթներ փաստում են, որ գործ ենք ունեցել ապաշնորհ, եթե չասեմ՝ նպատակամղված գործողություններ կատարող մեկի հետ, որի որոշումներից շատերը ճակատագրական հետևանք են ունեցել պատերազմի դառը ելքի վրա»,– հավելել է Մանուկյանը։Ընդդիմադիր պատգամավորը վստահեցրել է, որ 2015 էջանոց զեկույցը կարդալուց հետո մի շարք հարցումներ է ուղղելու իրավապահ կառույցներին։Հիշեցնենք` հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը սեպտեմբերի 3-ին հայտարարեց, որ 2020 թ. սեպտեմբերի 27–ին Ադրբեջանի սանձազերծած 44–օրյա ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկվել է Ազգային Ժողովի նախագահին։Հոկտեմբերի 6-ին սակայն հայտնի դարձավ, որ հանձնաժողովի զեկույցը չի հանրայնացվի. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը որոշել է այն ուղարկել խորհրդարանի առաջին բաժին՝ հաշվի առնելով այն, որ «ժամկետների անհամապատասխանության պատճառով իրավական առումով անհնար է դարձել ներառել ԱԺ լիագումար նիստերի օրակարգում»։44-օրյա պատերազմի պատճառներն ու հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի հոկտեմբերի 10-ին։ Ուսումնասիրությանը մասնակցել են հրավիրված մասնագետներ` նախկին և գործող զինվորականներ, քաղաքական բարձրաստիճան գործիչներ և այլն։ Հանձնաժողովում անհատական կարգով նյութեր են ներկայացրել նաև պատերազմի մասնակիցներն ու զոհվածների հարազատները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/02/94177792_89:0:1512:1067_1920x0_80_0_0_5cb36a053032026882c0d66849cd2d81.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, գեղամ մանուկյան, արցախյան պատերազմ
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, գեղամ մանուկյան, արցախյան պատերազմ
«Խեղճ հարիֆն ինչ աներ» թեզը քննադատության չի դիմանում. Մանուկյանը ծանոթացել է զեկույցին
13:14 09.10.2025 (Թարմացված է: 18:52 09.10.2025) Գեղամ Մանուկյանը խոսքով` 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի զեկույցին ծանոթանալուց հետո ավելի շատ հարցեր են առաջացել։
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik․ Իրավացի էր ընդդիմությունը, որ բոյկոտեց այդ հանձնաժողովի աշխատանքները, մեր բոլոր հիմնավորումներով ու փաստարկներով:
Սոցցանցերի իր էջերում գրել է ԱԺ « Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցին ծանոթանալուց հետո։
«Մաս չդարձանք իշխանական շոուին, որի անփառունակ տապալման վկայությունն են օրենքի պահանջների խախտմամբ հանձնաժողովի ժամկետների ակնհայտ խախտումները և ԱԺ լիագումար նիստ չբերելը։ Տարօրինակ ու խոսուն է, որ արդեն ամբողջացած զեկույցի տակ չտեսա քննիչ հանձնաժողովի անդամ անգամ մի շարք ՔՊ-ական պատգամավորների ստորագրություններ»,– նշել է Մանուկյանը` հավելելով,որ փակագծեր բացել չի կարող` գաղտնիության ռեժիմից ելնելով։
Մանուկյանի խոսքով` իշխանությունների կողմից այս զեկույցի նպատակը Նիկոլ Փաշինյանի գործողությունները սրբագրելն էր, մինչդեռ, ըստ նրա, հակառակն է ստացվել։ Պատգամավորը նշել է, որ Փաշինյանի վարած կադրային քաղաքականության և ռազմավարական որոշումների հետ կապված ավելի շատ հարցեր են ծնվել։
«Փորձերը, թե «խեղճ հարիֆն ինչ աներ», խաբել են, որևէ քննադատության չի դիմանում և զեկույցի բազում եզրակացություններ, դրույթներ փաստում են, որ գործ ենք ունեցել ապաշնորհ, եթե չասեմ՝ նպատակամղված գործողություններ կատարող մեկի հետ, որի որոշումներից շատերը ճակատագրական հետևանք են ունեցել պատերազմի դառը ելքի վրա»,– հավելել է Մանուկյանը։
Ընդդիմադիր պատգամավորը վստահեցրել է, որ 2015 էջանոց զեկույցը կարդալուց հետո մի շարք հարցումներ է ուղղելու իրավապահ կառույցներին։
Հիշեցնենք` հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը սեպտեմբերի 3-ին
հայտարարեց, որ 2020 թ. սեպտեմբերի 27–ին Ադրբեջանի սանձազերծած 44–օրյա ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկվել է Ազգային Ժողովի նախագահին։
Հոկտեմբերի 6-ին սակայն հայտնի դարձավ, որ
հանձնաժողովի զեկույցը չի հանրայնացվի. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը որոշել է այն ուղարկել խորհրդարանի առաջին բաժին՝ հաշվի առնելով այն, որ «ժամկետների անհամապատասխանության պատճառով իրավական առումով անհնար է դարձել ներառել ԱԺ լիագումար նիստերի օրակարգում»։
Գաղտնիության թույլտվություն ունեցող յուրաքանչյուր պատգամավոր, այդ թվում՝ ընդդիմադիր պատգամավորները, կարող են ծանոթանալ զեկույցին։
44-օրյա պատերազմի պատճառներն ու հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի հոկտեմբերի 10-ին։ Ուսումնասիրությանը մասնակցել են հրավիրված մասնագետներ` նախկին և գործող զինվորականներ, քաղաքական բարձրաստիճան գործիչներ և այլն։ Հանձնաժողովում անհատական կարգով նյութեր են ներկայացրել նաև պատերազմի մասնակիցներն ու զոհվածների հարազատները։