00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Զոհրաբյան
Մենք, իհարկե, հասնելու ենք արդարության, այդ օրը գալու է. Արա Զոհրաբյան
09:05
11 ր
Էդգար Գալստյան
Այնպես չէ, որ հանձնաժողովներ չեն ստեղծվել, բայց առաջարկների 90 տոկոսը մնացել է թղթի վրա․ Էդգար Գալստյան
09:17
8 ր
Գուրգեն Խանջյան
Ինչպե՞ս է ստացվում, որ նախորդ տարիներին բավարարում էինք պահանջներին, հիմա՝ ոչ. Գուրգեն Խանջյան
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սամվել Կարապետյանն ու Միքայել սրբազանը ԵԽԽՎ չափանիշներով քաղբանտարկյալներ են. Մարուքյան

© Sputnik / Aram Nersesyan Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյան - Sputnik Արմենիա, 1920, 08.10.2025
Բաժանորդագրվել
Էդմոն Մարուքյանի խոսքով` Սամվել Կարապետյանի ու Միքայել սրբազանի կալանքը ժողովրդավարական հետընթացի հստակ ցուցիչ են և խոսքի ազատության բացահայտ ոտնահարում։
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Գործարար, «Տաշիր» խմբի ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանը և Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, ըստ ԵԽԽՎ բանաձևով սահմանված չափորոշիչների, քաղբանտարկյալներ են: Սոցցանցերի իր էջում նման տեսակետ է հայտնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` մատնանշելով 2012 թվականին ԵԽԽՎ-ի ընդունած 1900–րդբանաձևըի 5 չափանիշները։
Նշենք, որ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հոկտեմբերի 3-ին հրապարակեց Միքայել սրբազանի դատավճիռը՝ նրան դատապարտելով երկու տարվա ազատազրկման։
Ինչի՞ մեջ է մեղադրվում Միքայել սրբազանը

2024թ–ին կազմակերպված մի քննարկման ժամանակ Միքայել սրբազանը հայտարարել էր, թե ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին ասել է՝ մի՞թե այդքան տարիներ երկիրը ղեկավարելուց հետո իրենց հավատարիմ գեներալ չունեն, որ գա, իրենց կողքին կանգնի, հեղաշրջում անեն։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբքրեական գործ է հարուցվելիշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։

Դիտել լիաէկրան ռեժիմովԴուրս գալ լիաէկրան ռեժիմից
Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին, հունիսի 17-ին նրա տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց հունիսի 18-ին։ Օգոստոսի 15–ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 2 ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։

«Ըստ ԵԽԽՎ բանաձևի հինգ չափանիշների՝ անձը քաղաքական բանտարկյալ է, եթե նրա կալանավորումն իրականացվել է խոսքի, համոզմունքների կամ հավաքների ազատության խախտմամբ, իրականացվել է բացառապես քաղաքական շարժառիթներով, եղել է անհամաչափ, խտրական կամ անարդար դատավարական գործընթացի արդյունք»,– գրել է Էդմոն Մարուքյանը։

Մարուքյանը մեջբերել է բանաձի հինգ կետ, որտեղ նաև արձանագրված է, որ քաղաքական կալանքի մասին է վկայում նաև ժամկետների կամ պայմանների անհամաչափությունը, խտրականությունը կամ ակնհայտ անարդար ընթացակարգերը, որոնք պայմանավորված են իշխանությունների քաղաքական շարժառիթներով։
«Սամվել Կարապետյանը և Միքայել սրբազանը հետապնդվում են ոչ թե որևէ հանցագործության, այլ իրենց արտահայտած կարծիքի, հարցազրույցների և հայտնած տեսակետի համար։ Միքայել սրբազանի նկատմամբ երկու տարվա ազատազրկման հապճեպ դատավճիռը և Սամվել Կարապետյանի ապօրինի քրեական հետապնդումն ու կալանավորումը վկայում են այն մասին, որ Հայաստանում ձևավորվել է վտանգավոր իրավիճակ՝ իշխանությունների վարած քաղաքականության դեմ ձայների լռեցման և մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության արժեքների ոտնահարման միջոցով»,– շարունակել է նա։
Այս փաստերի համադրմամաբ, ըստ Էդմոն Մարուքյանի, հստակ է, որ այս դեպքերը ժողովրդավարական հետընթացի հստակ ցուցիչ են և խոսքի ազատության բացահայտ ոտնահարում։
Լրահոս
0