00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տագնապ չունեմ, շարունակելու եմ մեր դաշինքի նախընտրական ծրագրի իրագործումը. Օնիկ Ախվերդյան

© SputnikՕնիկ Ախվերդյան
Օնիկ Ախվերդյան - Sputnik Արմենիա, 1920, 07.10.2025
Բաժանորդագրվել
Փարաքար համայնքի նորընտիր համայնքապետի կարծիքով` ՔՊ–ն չի գնա անվստահություն հայտնելու ճանապարհով։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Օնիկ Ախվերդյանը վախեր չունի Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնելու հետ կապված։ Նա այդ մասին այսօր ասաց լրագրողների հետ զրույցում։
«Իմ մտերիմ ընկերոջն եմ կորցրել, ոչ մի բանի մասին չեմ մտածում ու տագնապ էլ չունեմ»,- ասաց նա։
Անդրադառնալով մյուս խմբակցություններին՝ Ախվերդյանը նշեց, որ որևէ մեկի հետ խնդիր չունի։ Թե ինչու նրանք չմասնակցեցին ավագանու նիստին, Ախվերդյանը դժվարացավ պատասխանել, ենթադրեց, որ պարզապես չեն ցանկացել մասնակցել քվեարկությանը։
Դիտարկմանը, որ նախկինում լուրեր կային, թե ՔՊ-ն կարող է «Միասնություն» դաշինքի անդամներից որոշներին համոզել ու քաղաքապետին անվստահություն հայտնելով՝ իրենց թեկնածուն նշանակել, Օնիկ Ախվերդյանն այսպես արձագանքեց. «Մեր թիմակիցների վրա վստահ եմ, իրենք էլ, կարծում եմ, դժվար թե այդպիսի բանի գնան»։
Նոր համայնքապետը Բաղրամյան գյուղի բնակիչ է։ Նշեց, որ որպես քաղաքապետ շարունակելու է այն ծրագրերը, որոնք եղել են «Միասնություն» դաշինքի նախընտրական ծրագրում և Վալոդյա Գրիգորյանի ղեկավարությամբ արդեն մեկնարկել էին։
Ինչպես հայտնել ենք, Փարաքար համայնքի ավագանին այսօր նիստ գումարեց և միաձայն համանքի ղեկավար ընտրեց «Միասնություն» դաշինքը ներկայացնող Օնիկ Ախվերդյանին։
Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ Դեպքի վայրում վիրավորում է ստացել ևս մեկ քաղաքացի` Արծրուն Գալստյանը։
Հանցագործությունը կատարելու կասկածանքով սեպտեմբերի 26–ին ձերբակալվել է Նարեկ Օհանյանը, որը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է և այս տարվա փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը: Սեպտեմբերի 28-ին ձերբակալվել է Գևորգ Հարությունյանը, որը խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրազենը։
Լրահոս
0