00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:38
23 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օնիկ Ախվերդյանն ընտրվեց Փարաքար համայնքի ղեկավար

© SputnikНовый глава Паракара Оник Ахвердян общается с прессой (7 октября 2025). Еревaн
Новый глава Паракара Оник Ахвердян общается с прессой (7 октября 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 07.10.2025
Բաժանորդագրվել
«Քաղաքացիական պայմանագիր և «Ազգային առաջընթաց» խմբակցությունները չմասնակցեցին ավագանու նիստին։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար ընտրվեց «Միասնություն» դաշինքը ներկայացնող Օնիկ Ախվերդյանը։ Նա միակ թեկնածուն էր և ընտրվեց միաձայն։ Օնիկ Ախվերդյանը նախընտրական ցուցակում հաջորդում էր Փարաքար համայնքի սպանված ղեկավար Վալոդյան Գրիգորյանին։
«Միասնություն» կուսակցությունների դաշինքում ներառված են «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցությունները։
Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր և «Ազգային առաջընթաց» խմբակցուցությունների անդամները չմասնակցեցին ավագանու նիստին։
Նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ` սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի հիշատակին։
Օնիկ Ախվերդյանը ծնվել է 1973 թվականին Փարաքար համայնքի Բաղրամյան գյուղում, ամուսնացած է, ունի երեք երեխա: Ունի միջնակարգ կրթություն, ծառայել է ՀՀ զինված ուժերում 1992-1994 թթ.: Ավելի քան 30 տարի զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ Հայաստանում և արտերկրում: Մինչև համայնքի խոշորացումը եղել է Բաղրամյան գյուղի ավագանու անդամ: 2021 թվականից «Ապրելու երկիր» կուսակցության անդամ է։
Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ Դեպքի վայրում վիրավորում է ստացել ևս մեկ քաղաքացի` Արծրուն Գալստյանը։
Հանցագործությունը կատարելու կասկածանքով սեպտեմբերի 26–ին ձերբակալվել է Նարեկ Օհանյանը, որը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է և այս տարվա փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը: Սեպտեմբերի 28-ին ձերբակալվել է Գևորգ Հարությունյանը, որը խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրազենը։
Լրահոս
0