https://arm.sputniknews.ru/20251007/ete-khvosqi-hamar-nstecnum-en-mer-orvoq-pashinjany-karvogh-er-140-angam-nstel-serzh-sargsjan-94351654.html
Եթե խոսքի համար նստեցնում են, մեր օրոք Փաշինյանը կարող էր 140 անգամ նստել․ Սերժ Սարգսյան
Եթե խոսքի համար նստեցնում են, մեր օրոք Փաշինյանը կարող էր 140 անգամ նստել․ Սերժ Սարգսյան
Sputnik Արմենիա
Ավելի վաղ դատարանը Միքայել սրբազանին 2 տարվա ազատազրկման դատապարտեց։ 07.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-07T18:03+0400
2025-10-07T18:03+0400
2025-10-07T18:05+0400
սերժ սարգսյան
նիկոլ փաշինյան
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
դատավոր
դատավճիռ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1a/92763559_0:45:1600:945_1920x0_80_0_0_d1e16bf10872679a5983e032615724e8.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik․ Անհեթեթություն է խոսքի համար մարդուն բանտ նստեցնելը։ Այսօր դատական նիստից հետո այս մասին հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կայացված դատավճռին։Նշենք, որ 2024թ–ին կազմակերպված մի քննարկման ժամանակ Միքայել սրբազանը հայտարարել էր, թե ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին ասել է՝ մի՞թե այդքան տարիներ երկիրը ղեկավարելուց հետո իրենց հավատարիմ գեներալ չունեն, որ գա, իրենց կողքին կանգնի, հեղաշրջում անեն։Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորված է հունիսի 28–ից։Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հոկտեմբերի 3-ին հրապարակեց Միքայել սրբազանի դատավճիռը՝ նրան դատապարտելով երկու տարվա ազատազրկման։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1a/92763559_169:0:1592:1067_1920x0_80_0_0_239f6ea3b2cb504c52243cc2ed1d6696.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերժ սարգսյան, նիկոլ փաշինյան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, դատավոր, դատավճիռ
սերժ սարգսյան, նիկոլ փաշինյան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, դատավոր, դատավճիռ
Եթե խոսքի համար նստեցնում են, մեր օրոք Փաշինյանը կարող էր 140 անգամ նստել․ Սերժ Սարգսյան
18:03 07.10.2025 (Թարմացված է: 18:05 07.10.2025) Ավելի վաղ դատարանը Միքայել սրբազանին 2 տարվա ազատազրկման դատապարտեց։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik․ Անհեթեթություն է խոսքի համար մարդուն բանտ նստեցնելը։ Այսօր դատական նիստից հետո այս մասին հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կայացված
դատավճռին։
Նշենք, որ 2024թ–ին կազմակերպված մի քննարկման ժամանակ Միքայել սրբազանը հայտարարել էր, թե ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին ասել է՝ մի՞թե այդքան տարիներ երկիրը ղեկավարելուց հետո իրենց հավատարիմ գեներալ չունեն, որ գա, իրենց կողքին կանգնի, հեղաշրջում անեն։
«Այսինքն՝ Միքայել սրբազանն էնքան միամիտ է, որ հրապարակավ ինձ կոչ է անում, որ ես մի գեներալ գտնեմ, որ ռազմական հեղաշրջում լինի՞։ Մարդ է, խոսք է` ասել է։ Էդ ասելու համար որ նստեցնելը լավ է, մեր իշխանության օրոք ինքը 140 անգամ կարող էր նստել»,- ասաց Սարգսյանը։
Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ
քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա
կալանավորված է հունիսի 28–ից։
Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հոկտեմբերի 3-ին
հրապարակեց Միքայել սրբազանի դատավճիռը՝ նրան դատապարտելով երկու տարվա ազատազրկման։