https://arm.sputniknews.ru/20251005/israjeli-het-paterazmi-yntacqum-ats-nern-iran-en-nertapancel-harevan-mi-sharq-erkrneric-94276893.html
Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ներն Իրան են ներթափանցել հարևան մի շարք երկրներից
Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ներն Իրան են ներթափանցել հարևան մի շարք երկրներից
Sputnik Արմենիա
Երկրներից մեկի տարածքում, ըստ սահմանապահ ոստիկանության ղեկավարի, եղել են երեք միկրոավտոբուսներ, որտեղից ԱԹՍ են բաց թողել։ 05.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-05T20:28+0400
2025-10-05T20:28+0400
2025-10-05T20:29+0400
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
պատերազմ
անօդաչու թռչող սարք (աթս)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/02/66758189_0:0:1601:901_1920x0_80_0_0_7045ecdb7acfeff3fba92131aaaa7cd4.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի- Sputnik. Իրանի սահմանապահ ոստիկանության հրամանատար, գեներալ Ահմադ Ալի Գուդարզին հայտնել է, որ Իսրայելի հետ 12-օրյա զինված հակամարտության ժամանակ երկրի օդային տարածք են ներթափանցել հարևան որոշ պետությունների տարածքներից արձակված անօդաչու թռչող սարքեր: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։«Սիոնիստական ռեժիմի կողմից սանձազերծված 12-օրյա պատերազմի ընթացքում որոշ երկրներից Իրանի տարածք են ներթափանցել անօդաչու թռչող սարքեր և կվադրոկոպտեր։ Մենք փաստագրել ենք այդ դեպքերը և տեղեկատվությունը փոխանցել համապատասխան մարմիններին», - հայտարարել է Գուդարզին։Բացի այդ, Գուդարզին հայտնել է, որ առաջիկա շաբաթներին Պարսից ծոցում լայնածավալ զորավարժություններ կանցկացվեն, որոնց նպատակը կլինի մարտական պատրաստության բարձրացումը և սահմանապահ ստորաբաժանումների օպերատիվ կարողությունների ամրապնդումը:Ավելի վաղ Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել էին, որ երկրի տարածք ներխուժած անօդաչու թռչող սարքերի մի մասը կարող էր արձակվել Ադրբեջանի տարածքից:Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում էր հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ:Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։Հունիսի 24-ի գիշերը Թրամփը հայտարարեց, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը 24 ժամ անց պետք է դառնա «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը», իսկ առավոտյան հայտնեց, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտել՝ խնդրելով չխախտել այն:
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/02/66758189_0:0:1601:1200_1920x0_80_0_0_2a32254980df332c9d3bd6b50b217391.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս)
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս)
Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ներն Իրան են ներթափանցել հարևան մի շարք երկրներից
20:28 05.10.2025 (Թարմացված է: 20:29 05.10.2025) Երկրներից մեկի տարածքում, ըստ սահմանապահ ոստիկանության ղեկավարի, եղել են երեք միկրոավտոբուսներ, որտեղից ԱԹՍ են բաց թողել։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի- Sputnik. Իրանի սահմանապահ ոստիկանության հրամանատար, գեներալ Ահմադ Ալի Գուդարզին հայտնել է, որ Իսրայելի հետ 12-օրյա զինված հակամարտության ժամանակ երկրի օդային տարածք են ներթափանցել հարևան որոշ պետությունների տարածքներից արձակված անօդաչու թռչող սարքեր: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։
«Սիոնիստական ռեժիմի կողմից սանձազերծված 12-օրյա պատերազմի ընթացքում որոշ երկրներից Իրանի տարածք են ներթափանցել անօդաչու թռչող սարքեր և կվադրոկոպտեր։ Մենք փաստագրել ենք այդ դեպքերը և տեղեկատվությունը փոխանցել համապատասխան մարմիններին», - հայտարարել է Գուդարզին։
Նրա խոսքով՝ հակամարտության ընթացքում իրանցի սահմանապահները հարևան երկրներից մեկի տարածքում արձանագրել են երեք միկրոավտոբուսների առկայություն, որոնցից գործարկվել են անօդաչու և փոքր թռչող սարքեր: Այդ երկրի իշխանություններին ծանուցելուց հետո տեղի ուժայինները միջոցներ են ձեռնարկել. բախման արդյունքում երեք օպերատոր է ոչնչացվել, մյուսները ձերբակալվել են: Գեներալը չի մանրամասնել, թե որ պետության մասին է խոսքը, սակայն շնորհակալություն է հայտնել Իրաքի ժողովրդին՝ ընդգծելով, որ Իրաքյան Քրդստանի հետ Իրանը փոխըմբռնման հուշագիր ունի, և «կողմերի միջև խնդիրներ չկան»:
Բացի այդ, Գուդարզին հայտնել է, որ առաջիկա շաբաթներին Պարսից ծոցում լայնածավալ զորավարժություններ կանցկացվեն, որոնց նպատակը կլինի մարտական պատրաստության բարձրացումը և սահմանապահ ստորաբաժանումների օպերատիվ կարողությունների ամրապնդումը:
Ավելի վաղ Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել էին, որ երկրի տարածք ներխուժած անօդաչու թռչող սարքերի մի մասը կարող էր արձակվել Ադրբեջանի տարածքից:
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը
լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը,
պատասխանում էր հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ:
Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։
Հունիսի 24-ի գիշերը
Թրամփը հայտարարեց, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը 24 ժամ անց պետք է դառնա «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը», իսկ առավոտյան
հայտնեց, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտել՝ խնդրելով չխախտել այն: