https://arm.sputniknews.ru/20251004/miqajel-arqepiskvopvos-ajapahjany-qaghbantarkjal-e-haky-pahanjum-e-azat-ardzakel-nran-94243220.html
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը քաղբանտարկյալ է. ՀԱԿ–ը պահանջում է ազատ արձակել նրան
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը քաղբանտարկյալ է. ՀԱԿ–ը պահանջում է ազատ արձակել նրան
Sputnik Արմենիա
Կուսակցությունը վստահ է, որ այս գործը վաղ թե ուշ անփառունակ վախճանի է արժանանալու եթե ոչ ներպետական ատյաններում, ապա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ 04.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-04T11:21+0400
2025-10-04T11:21+0400
2025-10-04T11:22+0400
հայաստան
հայ ազգային կոնգրես (հակ)
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1d/94035911_0:84:1600:984_1920x0_80_0_0_8541fb8fda548552ec49e04edbc15d9c.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանավորումն ու դատական ողջ ֆարսը վկայում են այն մասին, որ իրականում տեղի է ունենում ամենավայրագ ձևերով քաղաքական հետապնդում։ Այս մասին այսօր հայտարարություն է տարածել Հայ ազգային կոնգրեսը։Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հոկտեմբերի 3-ին հրապարակեց Միքայել սրբազանի դատավճիռը՝ նրան դատապարտելով երկու տարվա ազատազրկման։Այս փաստը, ըստ կուսակցության, հաստատում է նաև այն հանգամանքը, որ դեռևս 2024 թվականին դատախազությունն ու ԱԱԾ–ն Միքայել արքեպիսկոպոսի հայտարարություններում քրեական հանցագործության տարրեր չէին տեսել և մերժել էին քրեական վարույթ հարուցելու միջնորդությունները։ Մինչդեռ մեկ տարի անց այդ արքեպիսկոպոսի դեմ քրեական վարույթ հարուցվեց այն բանից հետո, երբ գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, բացահայտ արշավ սկսեց եկեղեցու դեմ։«Սա վկայում է, որ Միքայել արքեպիսկոպոսի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը բացառապես քաղաքական հրահանգով պայմանավորված հաշվեհարդար է։ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը համարում է, որ գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը քաղաքական բանտարկյալ է, որը կալանավորվել և դատապարտվել է իր հայտարարությունների համար»,– ընդգծել է քաղաքական ուժը։ՀԱԿ–ը խստորեն դատապարտում է արքեպիսկոպոսի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումն ու դատարանի կայացրած դատավճիռը և վստահ է, որ այս գործը վաղ թե ուշ արժանանալու է անփառունակ վախճանի եթե ոչ ներպետական ատյաններում, ապա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ՀԱԿ–ը պահանջում է ազատ արձակել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ինչպես նաև Սամվել Կարապետյանին, Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանին և բոլոր մյուս քաղբանտարկյալներին։Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորված է հունիսի 28–ից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1d/94035911_89:0:1512:1067_1920x0_80_0_0_947922a6fba2e028847ca3caae40d17e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայ ազգային կոնգրես (հակ), միքայել արքեպիսկոպոս աջապահյան
հայաստան, հայ ազգային կոնգրես (հակ), միքայել արքեպիսկոպոս աջապահյան
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը քաղբանտարկյալ է. ՀԱԿ–ը պահանջում է ազատ արձակել նրան
11:21 04.10.2025 (Թարմացված է: 11:22 04.10.2025) Կուսակցությունը վստահ է, որ այս գործը վաղ թե ուշ անփառունակ վախճանի է արժանանալու եթե ոչ ներպետական ատյաններում, ապա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանավորումն ու դատական ողջ ֆարսը վկայում են այն մասին, որ իրականում տեղի է ունենում ամենավայրագ ձևերով քաղաքական հետապնդում։ Այս մասին այսօր հայտարարություն է տարածել
Հայ ազգային կոնգրեսը։
Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հոկտեմբերի 3-ին
հրապարակեց Միքայել սրբազանի դատավճիռը՝ նրան դատապարտելով երկու տարվա ազատազրկման։
«Տեղի ունեցողը մաս է կազմում Հայ առաքելական սուրբ եկեղեցու և նրա հոգևոր վերնախավի դեմ իշխանությունների սանձազերծած ապօրինությունների։ Այն միտված է խոսքի և արտահայտվելու ազատության սահմանափակմանը և լուրջ վնաս է հասցնում Հայաստանի միջազգային վարկանիշին»,– հայտարարել է ՀԱԿ–ը։
Այս փաստը, ըստ կուսակցության, հաստատում է նաև այն հանգամանքը, որ դեռևս 2024 թվականին դատախազությունն ու ԱԱԾ–ն Միքայել արքեպիսկոպոսի հայտարարություններում քրեական հանցագործության տարրեր չէին տեսել և մերժել էին քրեական վարույթ հարուցելու միջնորդությունները։ Մինչդեռ մեկ տարի անց այդ արքեպիսկոպոսի դեմ քրեական վարույթ հարուցվեց այն բանից հետո, երբ գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, բացահայտ արշավ սկսեց եկեղեցու դեմ։
«Սա վկայում է, որ Միքայել արքեպիսկոպոսի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը բացառապես քաղաքական հրահանգով պայմանավորված հաշվեհարդար է։ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը համարում է, որ գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը քաղաքական բանտարկյալ է, որը կալանավորվել և դատապարտվել է իր հայտարարությունների համար»,– ընդգծել է քաղաքական ուժը։
ՀԱԿ–ը խստորեն դատապարտում է արքեպիսկոպոսի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումն ու դատարանի կայացրած դատավճիռը և վստահ է, որ այս գործը վաղ թե ուշ արժանանալու է անփառունակ վախճանի եթե ոչ ներպետական ատյաններում, ապա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։
ՀԱԿ–ը պահանջում է ազատ արձակել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ինչպես նաև Սամվել Կարապետյանին, Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանին և բոլոր մյուս քաղբանտարկյալներին։
Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ
քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա
կալանավորված է հունիսի 28–ից։