https://arm.sputniknews.ru/20251003/uzhajin-karujcneri-ambvoghj-pvotencialn-ughghvats-e-ynddimakhvosnerin-lrecnelun-mer-dzevvov--94239532.html
Ուժային կառույցների ամբողջ պոտենցիալն ուղղված է ընդդիմախոսներին լռեցնելուն․ «Մեր ձևով»
Ուժային կառույցների ամբողջ պոտենցիալն ուղղված է ընդդիմախոսներին լռեցնելուն․ «Մեր ձևով»
Sputnik Արմենիա
Միքայել սրբազանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման իշխանություններին քննադատելու համար։ 03.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-03T21:35+0400
2025-10-03T21:35+0400
2025-10-03T21:41+0400
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
դատարան
«մեր ձևով» շարժում
հայտարարություն
դատավճիռ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/02/94177835_0:84:1600:984_1920x0_80_0_0_b83e8954cd51e393d78c113592433739.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանի ուժային կառույցների ամբողջ պոտենցիալն այսօր ուղղորդված է իշխանության ընդդիմախոսներին լռեցնելու համար։ Այս մասին նշված է «Մեր ձևով» շարժման տարածած հայտարարության մեջ, որում անդրադառնում են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ այսօր կայացված դատավճռին։Ընդգծվում է՝ Հայաստանում իրավապահ մարմինները պետք է զբաղվեն իրենց հիմնական գործունեությամբ։ Շարժման պատասխանատուները վստահ են, որ շուտով այդպես էլ լինելու է։Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվել է հունիսի 28–ին։Այսօր` հոկտեմբերի 3–ին, Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց Միքայել սրբազանի դատավճիռը. նա մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/02/94177835_89:0:1512:1067_1920x0_80_0_0_b712953f099855e2836457b9b0b23957.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միքայել արքեպիսկոպոս աջապահյան, դատարան, «մեր ձևով» շարժում, հայտարարություն, դատավճիռ
միքայել արքեպիսկոպոս աջապահյան, դատարան, «մեր ձևով» շարժում, հայտարարություն, դատավճիռ
Ուժային կառույցների ամբողջ պոտենցիալն ուղղված է ընդդիմախոսներին լռեցնելուն․ «Մեր ձևով»
21:35 03.10.2025 (Թարմացված է: 21:41 03.10.2025) Միքայել սրբազանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման իշխանություններին քննադատելու համար։
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանի ուժային կառույցների ամբողջ պոտենցիալն այսօր ուղղորդված է իշխանության ընդդիմախոսներին լռեցնելու համար։ Այս մասին նշված է
«Մեր ձևով» շարժման տարածած հայտարարության մեջ, որում անդրադառնում են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ այսօր կայացված դատավճռին։
«Հայաստանում, ազգությամբ հայ դատավորի կողմից այսօր դատապարտվեց 2 տարվա ապօրինի ազատազրկման՝ գործող իշխանություններին քննադատության համար։ Սա ուղղակի խայտառակություն է։ Երկաթյա մանդատը մուրճ չէ, այլ ձեռնաշղթաներ են հայ ժողովրդի ձեռքերին»,- նշված է հայտարարության մեջ։
Ընդգծվում է՝ Հայաստանում իրավապահ մարմինները պետք է զբաղվեն իրենց հիմնական գործունեությամբ։ Շարժման պատասխանատուները վստահ են, որ շուտով այդպես էլ լինելու է։
Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ
քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա
կալանավորվել է հունիսի 28–ին։
Այսօր` հոկտեմբերի 3–ին, Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց Միքայել սրբազանի
դատավճիռը. նա մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։