https://arm.sputniknews.ru/20251003/hh-um-datakan-hamakargn-ogtagvortsvum-e-qaghaqakan-ajlakhvohutjan-dem-mijazgajin-pastaban-94239089.html
ՀՀ-ում դատական համակարգն օգտագործվում է քաղաքական այլախոհության դեմ․ միջազգային փաստաբան
ՀՀ-ում դատական համակարգն օգտագործվում է քաղաքական այլախոհության դեմ․ միջազգային փաստաբան
Sputnik Արմենիա
Ամստերդամը շեշտում է՝ միջազգային հանրությունը չի կարող անտարբեր մնալ այս ակնհայտ անարդարության նկատմամբ։ 03.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-03T20:40+0400
2025-10-03T20:40+0400
2025-10-03T20:42+0400
ռոբերտ ամստերդամ
փաստաբան
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0e/92323263_0:83:1600:983_1920x0_80_0_0_3fe602db2e5b2bfbf1e5ce13b2fc9c3e.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik․ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի մեղադրանքը, որը հիմնված է «իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի» վրա, ևս մեկ ապացույց է՝ Հայաստանում դատական համակարգն օգտագործվում է քաղաքական այլախոհության դեմ։ Այս մասին գրել է հայտնի միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։Ավելի վաղ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատավճիռը՝ նրան դատապարտելով երկու տարվա ազատազրկման։Նա շեշտում է՝ միջազգային հանրությունը չի կարող անտարբեր մնալ այս ակնհայտ անարդարության նկատմամբ։Միջազգային փաստաբանն ընդգծում է՝ Հայաստանի իշխանությունները պետք է անհապաղ վերանայեն այս դատավճիռը և ապահովեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային համապատասխանող արդար դատաքննություն։«Արդարադատությունը պետք է անկախ լինի, այլ ոչ թե քաղաքական գործիք»,- եզրափակում է Ամստերդամը։Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվել է հունիսի 28–ին։Այսօր` հոկտեմբերի 3–ին, Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց Միքայել սրբազանի դատավճիռը. նա մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0e/92323263_90:0:1510:1065_1920x0_80_0_0_0d5671b81f0b32c15083e81d830b2274.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռոբերտ ամստերդամ, փաստաբան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, դատարան
ռոբերտ ամստերդամ, փաստաբան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, դատարան
ՀՀ-ում դատական համակարգն օգտագործվում է քաղաքական այլախոհության դեմ․ միջազգային փաստաբան
20:40 03.10.2025 (Թարմացված է: 20:42 03.10.2025) Ամստերդամը շեշտում է՝ միջազգային հանրությունը չի կարող անտարբեր մնալ այս ակնհայտ անարդարության նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik․ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի մեղադրանքը, որը հիմնված է «իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի» վրա, ևս մեկ ապացույց է՝ Հայաստանում դատական համակարգն օգտագործվում է քաղաքական այլախոհության դեմ։ Այս մասին
գրել է հայտնի միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։
Ավելի վաղ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատավճիռը՝ նրան դատապարտելով երկու տարվա ազատազրկման։
«Միքայել սրբազանի դատավարությունը, որը նա ինքն է բնութագրել որպես քաղաքական հետապնդում, ցույց է տալիս, թե ինչպես են ոտնահարվում խոսքի ազատության և արդար դատաքննության հիմնարար սկզբունքները։ Երբ հոգևոր առաջնորդին, որը պարզապես իր մտահոգությունն էր արտահայտել երկրի ճակատագրի վերաբերյալ, դատապարտում են ազատազրկման, դա ազդանշան է դառնում ողջ հասարակությանը՝ մի՛ քննադատեք իշխանությանը, որքան էլ որ դժգոհություններն ու մտագոհությունները շատ են»,- գրում է Ամստերդամը։
Նա շեշտում է՝ միջազգային հանրությունը չի կարող անտարբեր մնալ այս ակնհայտ անարդարության նկատմամբ։
Միջազգային փաստաբանն ընդգծում է՝ Հայաստանի իշխանությունները պետք է անհապաղ վերանայեն այս դատավճիռը և ապահովեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային համապատասխանող արդար դատաքննություն։
«Արդարադատությունը պետք է անկախ լինի, այլ ոչ թե քաղաքական գործիք»,- եզրափակում է Ամստերդամը։
Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ
քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա
կալանավորվել է հունիսի 28–ին։
Այսօր` հոկտեմբերի 3–ին, Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց Միքայել սրբազանի
դատավճիռը. նա մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։